• Վերջին
  • Հանրաճանաչ
Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2025 թվականի հաշվետվությունը

Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2025 թվականի հաշվետվությունը

14.03.2026
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

31.10.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Գովազդ
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 1 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2025 թվականի հաշվետվությունը

Առցանց նիստում քննարկվել են հիմնադրամի անցած տարվա գործունեությունը, կինոռեեստրի, վարձույթի վկայականների, Cash Rebate համակարգի և 2026 թվականի մրցութային նոր կանոնակարգի հետ կապված հարցեր։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
14.03.2026
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2025 թվականի հաշվետվությունը
16
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարտի 13-ին կայացել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով, այն վարել է ԿԳՄՍ նախարար, խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։

Նիստին մասնակցել են հոգաբարձուների խորհրդի անդամներ Սառա Նալբանդյանը՝ կինոքննադատ, մշակութաբան, դրամատուրգ, սցենարիստ, արվեստագիտության թեկնածու և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ինչպես նաև առցանց ձևաչափով միացել են Աննա Երզնկյանը՝ կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր և Հայաստանի կինոգործիչների միության քարտուղար, Ռուզաննա Յուզբաշյանը՝ կինոգետ, և Աշոտ Ադամյանը՝ կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ։

Օրակարգում ընդգրկված են եղել հիմնադրամի 2025 թվականի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ տարեկան բովանդակային հաշվետվության հաստատումը, ինչպես նաև կազմակերպչական բնույթի այլ հարցեր։ Նիստին մասնակցել են հիմնադրամի ղեկավարությունը և հոգաբարձուների խորհրդի անդամները։

Հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը ներկայացրել է 2025 թվականի աշխատանքների հիմնական ուղղությունները՝ նշելով, որ անցած տարին եղել է ոլորտի համար անցումային շրջան՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի վերակազմակերպումից հետո։ Նրա խոսքով՝ այդ փուլը պահանջել է ոչ միայն կառուցվածքային փոփոխություններ, այլև նոր գործիքների և մեխանիզմների ներդրում։

Ներկայացված հաշվետվության համաձայն՝ 2025 թվականին ընդունվել և գործարկվել են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքից բխող մի շարք կարևոր կարգավորումներ։ Մասնավորապես, ստեղծվել է ազգային կինոռեեստրը, ներդրվել է վարձույթի վկայականների տրամադրման կարգը, ինչպես նաև գործարկվել է ներդրումների մասնակի վերադարձի՝ Cash Rebate համակարգը, որը միտված է տեղական և միջազգային արտադրությունների ներգրավմանը։

Դավիթ Բանուչյանը նաև հայտնել է, որ նախորդ տարվա վերջին կինեմատոգրաֆիստների մասնակցությամբ մշակվել է նոր կանոնակարգ, որը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարության հաստատմանը։ Ըստ նրա՝ 2026 թվականին ազգային ֆիլմերի աջակցության մրցույթը նախատեսվում է անցկացնել արդեն այդ նոր կանոնակարգով։

Նիստի ընթացքում օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել նաև հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Արտակ Պողոսյանը։ Քննարկումից և հարցուպատասխանից հետո հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետվություններն ու զեկույցները։

Նախարարության հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է կինոհամայնքի, մասնագիտական կառույցների և կինոգործիչների հետ համագործակցության կարևորությունը։ Առանձին շեշտադրվել է նաև կինոկրթության ուղղությունը, ինչպես նաև մարզերի երիտասարդների ներգրավվածությամբ իրականացվող ծրագրերի նշանակությունը։

Միևնույն ժամանակ, նախարարության հրապարակած հաղորդագրությունը չի պարունակում հիմնադրամի աշխատանքի արդյունքների մանրամասն քանակական տվյալներ՝ ներառյալ ֆինանսավորման ծավալները, աջակցված նախագծերի թիվը կամ առանձին ծրագրերի ցուցանիշները։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 32
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայություն
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

«Ոսկե ծիրանը»՝ FIAPF-ի հավատարմագրված փառատոնների ցանկում. ինչ է սա նշանակում Հայաստանի համար

Հաջորդ նյութը

Քիրստեն Դանստը և Սիդնի Սուինին կարող են նկարահանվել «Սպասուհին» ֆիլմի շարունակությունում

Առնչվող Նյութեր

Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
31.10.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթների առաջին արդյունքները․ 90 հայտից գնահատման փուլ է անցել 43 նախագիծ՝ 272,7 մլն դրամի...

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Հաջորդ նյութը
Քիրստեն Դանստը և Սիդնի Սուինին կարող են նկարահանվել «Սպասուհին» ֆիլմի շարունակությունում

Քիրստեն Դանստը և Սիդնի Սուինին կարող են նկարահանվել «Սպասուհին» ֆիլմի շարունակությունում

  • Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

    90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    36 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: