• Վերջին
  • Հանրաճանաչ
ԿԳՄՍ նոր նախագիծը՝ առանց պայմանագրի և հստակ ֆինանսավորման մոդելի

ԿԳՄՍ նոր նախագիծը՝ առանց պայմանագրի և հստակ ֆինանսավորման մոդելի

25.03.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 25 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

ԿԳՄՍ նոր նախագիծը՝ առանց պայմանագրի և հստակ ֆինանսավորման մոդելի

Հանրային քննարկումից հետո պարզ է դառնում, որ վճարումների համակարգը և բյուջետային տրամաբանությունը լուրջ հարցեր են առաջացնում:

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
25.03.2026
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Հայաստան, Վերլուծություն, Ֆինանսավորում
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
ԿԳՄՍ նոր նախագիծը՝ առանց պայմանագրի և հստակ ֆինանսավորման մոդելի
117
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Ավարտվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգի նախագծի քննարկման փուլը։ Քննարկումը տևել է 2026 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 21-ը։

Նախագիծը նպատակ ունի կարգավորել պետական ֆինանսավորման մրցութային գործընթացը՝ սահմանելով հայտերի ներկայացման, գնահատման և ֆինանսավորման հաստատման ընդհանուր մեխանիզմները։ Այն ներկայացվում է որպես «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի կիրարկումն ապահովող հիմնական ենթաօրենսդրական ակտերից մեկը։

Հանրային քննարկման հարթակում հրապարակվել են նաև առաջին մասնագիտական մեկնաբանությունները։ Դրանք վերաբերում են համատեղ արտադրության կարգավորմանը, վավերագրական ֆիլմերի գնահատման չափանիշների վերանայմանը, հայտերի փուլերում պահանջվող փաստաթղթերի հստակեցմանը և բյուջեի կառուցվածքի միջազգային համապատասխանությանը։

Առանձին առաջարկներով շեշտվել է միջազգային պրակտիկայում ընդունված բյուջետային բաղադրիչների՝ կառավարչական ծախսերի և պրոդյուսերական հոնորարի ներառման անհրաժեշտությունը, ինչպես նաև մատնանշվել են մի շարք ձևակերպումներ, որոնք կարող են երկիմաստ մեկնաբանությունների տեղիք տալ։

Միևնույն ժամանակ, քննարկման ավարտից հետո ակնհայտ է դառնում, որ նախագծի մի շարք առանցքային հարցեր մնում են բաց։

Առանցքային բացերից մեկը վերաբերում է պետական ֆինանսավորման պայմանագրին։ Չնայած նախագծով նախատեսվում է, որ մրցույթի հայտարարությունը պետք է ներառի ֆիլմարտադրողների հետ կնքվելիք պայմանագրի օրինակելի ձևը, հրապարակված փաստաթղթում այդ պայմանագիրը բացակայում է։ Սա նշանակում է, որ հանրային քննարկման փուլում ոլորտը հնարավորություն չի ունեցել գնահատել ֆինանսավորման իրական իրավական պայմանները։

Սա առավել կարևոր է այն պատճառով, որ արդեն իսկ հրապարակված նախարարություն–հիմնադրամ պայմանագրերը ցույց են տալիս ֆինանսավորման հստակ կիրառվող մոդել։ Այդ պայմանագրերով պետությունը ֆինանսավորումը տրամադրում է որպես դրամաշնորհ՝ 80 տոկոսը՝ որպես կանխավճար, իսկ մնացած մասը՝ արդյունքի հանձնման և ընդունման հետո։

Ո՞ւմ է խանգարում «ազգային»-ը. կինոյի մասին օրենքի նախագծի շուրջ աճում է դժգոհությունը

Այս ֆոնի վրա նոր նախագծում առաջարկվող «եռամսյակային վճարումների պլանի» կիրառումը մնում է չհիմնավորված։ Կանոնակարգում նշվում է միայն, որ ֆինանսավորումը պետք է իրականացվի եռամսյակային պլանի համաձայն, սակայն բացակայում է բացատրությունը, թե ինչու է ընտրվել այդ մեխանիզմը և ինչպես է այն համադրվելու արդեն գործող 80/20 տրամաբանության հետ։

Այս պայմաններում արդեն գործող կանխավճարային մոդելը կարող է վերածվել մասնատված վճարումների շարքի։ Փաստացի նույն գումարը տրամադրվում է ավելի երկար ժամանակահատվածում՝ առանց դրա անհրաժեշտության հստակ հիմնավորման։

Հաշվի առնելով ֆիլմարտադրության գործընթացի առանձնահատկությունները՝ նման մոտեցումը կարող է առաջացնել գործնական խնդիրներ։ Արտադրության փուլում ծախսերը հաճախ կենտրոնացված են կարճ ժամանակահատվածում, և ֆինանսավորման մասնատումը կարող է ստիպել արտադրողներին ներգրավել լրացուցիչ միջոցներ կամ ստանձնել ֆինանսական պարտավորություններ՝ սպասելով հերթական վճարումներին։

Նախագծում առկա է նաև մեկ այլ վիճահարույց դրույթ։ Ըստ դրա՝ տվյալ տարվա չորրորդ եռամսյակում հայտարարված մրցույթում հաստատված նախագծերի պետական ֆինանսավորումը իրականացվում է արդեն հաջորդ ֆինանսական տարում։

Սակայն գործող օրենքով պետական ֆինանսավորումը պետք է իրականացվի տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված տարեկան հատկացումների շրջանակում։ Այսինքն՝ ֆինանսավորումը կառուցված է տարեկան բյուջետային ցիկլի տրամաբանության վրա։

Այս պայմաններում ֆինանսավորման տեղափոխումը հաջորդ ֆինանսական տարի խախտում է այդ տրամաբանությունը՝ ստեղծելով իրավիճակ, որտեղ մրցույթի արդյունքներով առաջացող պարտավորությունները չեն համընկնում տվյալ տարվա բյուջետային պլանավորման հետ։

Արդյունքում առաջանում է ֆինանսական պլանավորման խզում․ նախագծերի քանակը չի սահմանափակվում առկա բյուջեով, այլ պարտավորությունները տեղափոխվում են հաջորդ շրջան, ինչը կարող է բերել բյուջետային բեռի կուտակման և մրցութային ֆոնդի բաշխման խեղաթյուրման։

Բացի այդ, փաստաթուղթը չի հստակեցնում նաև պետական աջակցության իրավական ձևաչափը՝ այն տրամադրվում է որպես դրամաշնորհ, պետական պատվեր, թե սուբսիդիա։ Մինչդեռ այս ձևաչափերը ունեն էական տարբերություններ՝ ինչպես պարտավորությունների, այնպես էլ վերահսկողության և հաշվետվողականության տեսանկյունից։

Միաժամանակ, գործող օրենքով հստակ սահմանվում է, որ պետական ֆինանսավորումը չի հանդիսանում պետական պատվեր։ Սա ենթադրում է, որ պետությունը տրամադրում է աջակցություն՝ դրամաշնորհային տրամաբանությամբ, այլ ոչ թե գնում է արդյունք։

Այս համատեքստում առաջարկվող մեխանիզմները՝ վճարումների մասնատումը և դրանց ժամանակացույցի վարչական վերահսկումը, կարող են փաստացի մոտեցնել համակարգը պետական պատվերի տրամաբանությանը՝ առանց դրա իրավական հստակ ձևակերպման։

Այսպիսով, թեև հանրային քննարկման փուլն ավարտվել է և ներկայացվել են առաջին մասնագիտական առաջարկները, նախագծի առանցքային հարցերը՝ պայմանագրային մոդելը, ֆինանսավորման տրամաբանությունը և աջակցության իրավական ձևաչափը, շարունակում են մնալ ոչ ամբողջությամբ հստակեցված։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 23
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունկինոյի մասին օրենքՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Ո՞ւմ է խանգարում «ազգային»-ը. կինոյի մասին օրենքի նախագծի շուրջ աճում է դժգոհությունը

Հաջորդ նյութը

Հայաստանի կինոյի հիմնադրամի թափուր հաստիքները հայտնվել են DevelopmentAid-ում, սակայն չեն հրապարակվել տեղական հարթակներում

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.10.2026

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան։ Հայ-լիտվա-կիպրական համատեղ արտադրությունն ստացել է պետական աջակցություն։

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Հեղինակ՝ KinoPress Staff
15.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը Տաշքենդում կայանալիք Golden Globes Silk Road Tribute Gala-ի վեց մեծարվողներից մեկն է։

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

Հեղինակ՝ KinoPress Staff
14.10.2026

SHARM Holding-ը և Mitoyan Production-ը հայտարարել են «Նոր Մեր բակը» ֆիլմի մասին՝ ներկայացնելով ռեժիսորին և դերասանական կազմը։

Հաջորդ նյութը
Հայաստանի կինոյի հիմնադրամի թափուր հաստիքները հայտնվել են DevelopmentAid-ում, սակայն չեն հրապարակվել տեղական հարթակներում

Հայաստանի կինոյի հիմնադրամի թափուր հաստիքները հայտնվել են DevelopmentAid-ում, սակայն չեն հրապարակվել տեղական հարթակներում

  • «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • «Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: