Վենետիկի կինոփառատոնը հայտարարել է այս տարվա ժյուրիի նախագահին՝ այն կգլխավորի արգենտինացի ռեժիսոր եւ սցենարիստուհի Լուկրեսիա Մարտելը: Բեմադրիչն առավել հայտնի է 2017 թվականի «Զամա» ժապավենով, ինչպես նաեւ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» կրկնակի անվանակարգորդ: Նա նաեւ «Սեւ այրի» ֆիլմի ռեժիսորի պաշտոնի հավակնորդներից մեկն էր:
Փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան Մարտելին բնութագրել է որպես «Լատինական Ամերիկայի գլխավոր կին ռեժիսոր, ինչպես նաեւ աշխարհի ամենաազդեցիկներից մեկը»: Նա նաեւ հավելել է, որ Մարտելը կարողացել է հասնել դրան՝ նկարահանելով ընդամենը չորս լիամետրաժ ֆիլմ:
Ժյուրիի մյուս անդամները դեռ չեն հայտարարվել, սակայն շատ շուտով անունները հայտնի կդառնան:
Վենետիկի կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը: