DC FanDome շնորհանդեսին ներկայացվել է «1984» ենթավերնագրով «Հրաշք կինը» ֆիլմի շարունակության լիարժեք թրեյլերը:
Շնորհանդեսին մասնակցել են ռեժիսոր Փեթի Ջենկինսը, ինչպես նաև դերասաններ Գալ Գադոտը, Քրիս Փայնը, Քրիսթեն Ուիգը, Պեդրո Պասկալը և օրիգինալ Դիանա Փրինսը՝ Լինդա Քարթերը:
Սիքվելը կպատմի Հրաշք կնոջ և չարագործ Հեպարդի դիմակայության, ինչպես նաև կախարդական արտեֆակտների ազդեցիկ որոնող Լորդի մասին:
Ֆիլմի ԱՊՀ պրեմիերան կկայանա հոկտեմբերի 1-ին: