Մոսկվայի միջազգային կինոփառատոնն մեկնարկից օրեր առաջ իր արտամրցութային ծրագրից դուրս հանեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» հայկական ֆիլմը:
Կինոփառատոնի պաշտոնական կայքում ֆիլմի էջն այլևս հասանելի չէ: Ադրբեջանական ԶԼՄ-ներում նշվում է, որ «Դրախտի դարպասներ» ֆիլմը հանվել է Բաքվի պահանջների շնորհիվ:
Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ընտրական հանձնաժողովի նախկին անդամ՝ Ալեքսեյ Մեդվեդևը ներկայացրել է ֆիլմի պրոդյուսեր Ադրինե Միրզոյանի նամակից մի հատված.
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Արցախում: Գերմանացի լրագրողը 2016-ին վերադառնալով Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը, հանդիպում է արցախցի երիտասարդ օպերային երգչուհուն և կարծես թե արթնանում են փոխադարձ սիրային զգացմունքներ, մանավանդ, որ հարթ չեն հերոսների անձնական կյանքերը, սակայն պարզվում է, որ երգչուհին անհայտ կորած արցախցի ֆոտոլրագրողի աղջիկն է, ում 1992-ին՝ Թալիշի անկման օրը, գերմանացի լրագրողը թողնում է գյուղում՝ գերության մեջ՝ յուրացնելով նրա մարտի դաշտում արված լուսանկարները:
Այս պահին կինոփառատոնի մրցութային ծրագրում մնում է «Ծկնորսի դուստրը» ադրբեջանա-ռուսական համարտադրությունը, որի պրոդյուսերներից մեկն է Ալեքսանդր Ռոդնյանսկին:
Հիշեցնենք, որ «Դրախտի դարպասները» ֆիլմը ընտրվել և հրավիրվել է Մոսկվայի 42-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագիր: