Ժամանակավորապես կասեցվում է այն կանոնի գործողությունը, որի համաձայն՝ HFPA-ի բոլոր անդամները, որոնք ձայնի իրավունք ունեն, պետք է Լոս Անջելեսում պաշտոնական ցուցադրությանը հրավիրվեն ոչ ուշ, քան վարձույթի մեջ ֆիլմի թողարկումից մեկ շաբաթ անց: Այժմ դիստրիբյուտորները պետք է կապվեն HFPA-ի հետ Լոս Անջելեսում թողարկման մեկ շաբաթվա ընթացքում, որպեսզի պայմանավորվեն ցուցադրման ամսաթվի մասին: Այդ պահին HFPA-ի բոլոր անդամներին պետք է ուղարկվեն ֆիլմի փակ հղումը կամ դրա DVD պատճենը, որպեսզի փորձագետները կարողանան դիտել այն տանը: Այդ կանոնները գործում են 2020 թվականի մարտի 15-ից ապրիլի 30-ը, այդ մասին տեղեկացվում ենք Ոսկե Գլոբուսի կայքից:
Բացի այդ, այս տարի առաջին անգամ անվանակարգորդներ կարող են դառնալ այն ֆիլմերը, որոնք թողարկվել են հեռուստատեսությամբ, մալուխային ալիքներում կամ հոսքային ծառայություններում: Դրա համար պրոդյուսերները եւ ստուդիաները պետք է ապացուցեն, որ «իրական կինոթատրոնային թողարկումն», այնուամենայնիվ պլանավորվում էր 2020 թվականի մարտի 15-ից մինչեւ ապրիլի 30-ը:
«Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան կշարունակի հետևել COVID-19 համաճարակի ազդեցությանը կինո – և հեռուստատեսային ֆիլմերի տարածման վրա և կարող է երկարաձգել Ոսկե Գլոբուս մրցանակի շնորհման փոփոխված կանոնների գործելու ժամկետը և/կամ այլ ժամանակավոր փոփոխություններ կատարել այդ կանոններում, եթե դա նպատակահարմար համարի», – ասվում է HFPA-ի հաղորդագրության մեջ:
Սպասվում է, որ մյուս կինոմրցանակներն, օրինակ, Օսկարը, նույնպես կարձագանքեն արդյունաբերության փոփոխություններին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, եւ բացառություններ կանեն նաեւ իրենց կանոններում: