«Թոր: Ռագնարյոկ»-ի ռեժիսոր Տայկա Վայտիտին վերջերս տված հարցազրույցում ասել է, որ նախատեսում է չորրորդ մասի նկարահանումները սկսել օգոստոսին:
«Սեր եւ ամպրոպ» խորագրի ներքո «Թոր 4»-ի թողարկումը պլանավորված է 2021 թվականի նոյեմբերին: Սկանդինավյան աստծո դերին կվերադառնա Քրիս Հեմսվորթը, Վալկիրիայի կերպարում կրկին կհայտնվի Թեսսա Թոմփսոնը:
Ամանորյա տոներին Վայտիտին ավարտել է հաջորդ ֆիլմի՝ Մայքլ Ֆասբենդերի մասնակցությամբ «Next Goal Wins» ֆուտբոլային տրագիկոմեդիայի արտադրությունը: Այժմ ռեժիսորը ակտիվորեն առաջ է տանում իր «Ջոջո Ճագարը» ֆիլմը: