Այսօր Կինոյի միջազգային օրն է, տոն որը ստիպում է հետ նայել և վերլուծել անցած ուղին: 2024 թվականը Հայաստանի կինեմատոգրաֆիայի ոլորտի համար անցումային տարի էր և 2025 թվականին այն մտնելու է նոր շրջան: Այս կապակցությամբ «ԿինոՊրեսը» ներկայացնում է 2024 թվականի հայկական կինովարձույթի թոփ 100 ֆիլմերը:
Հայաստանում 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ կա 31 թվային էկրան, որոնցից 29 հնարավորություն ունի ցուցադրել համաշխարհային պրեմիերաներ: Հայկական ֆիլմերը հաճախ ցուցադրվում են մարզային թատրոններում, մշակութային տներում և այլ դահլիճներում: Այս ցուցադրությունների տվյալները անհասանելի են:
2024 թվականին կինոթատրոններում թողարկվել է հայերեն կրկնօրինակված 4 ֆիլմ՝ 2 ռուսական, 1 ֆրանսիական և 1 չինական: Ռուսական «Մանյունյա․ Արկածներ Մոսկվայում» և «Կախարդական կայծքարը» ֆիլմերը հավաքել են 12,3 մլն. դրամ և 352.5 հզր. դրամ համապատասխանաբար: Ֆրանսիական «Մսյո Ազնավուր» կինոնկարը հավաքել է 67,2 մլն. դրամ ու դեռ շարունակում է իր ճանապարհը, իսկ ամռանը դուրս եկած չինական «Արկածներ ժամանակի լաբիրինթոսում» անիմացիոն ֆիլմը հավաքել է 1,5 մլն. դրամ: «Կախարդական կայծքարը» և «Արկածներ ժամանակի լաբիրինթոսում» ֆիլմերը թողարկվել են առանց գովազդային արշավի:
Ընդհանուր առմամբ 2024 թվականին հայկական կինովարձույթը ապահովվել է առնվազն 3 մլրդ. դրամի մուտքեր:
Աղյուսակը պարունակում է 2024 թվականի տվյալները՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 27-ը: