Academy Films-ը մեկնարկում է կինոդրամատուրգիայի դասերի շարք, որը կվարի սցենարիստ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանը սցենարիստ է և պրոդյուսեր։ Նա «Ռոբ Սահակյանց․ վարդագույն քաղաքի վերջին հիփին» վավերագրականի գլխավոր պրոդյուսերն է։ Որպես գործադիր պրոդյուսեր հանդես է եկել «Ես մնում եմ» լիամետրաժում, «Անավարտ թռիչք» ֆիլմում, «Տոմս դեպի Vegas» կատակերգությունում, ինչպես նաև մի շարք հեռուստասերիալներում՝ թե հայաստանյան, թե ռուսաստանյան հեռուստատեսության համար։
Մասնակցության համար տարիքային սահմանափակումներ չկան։ Մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցի միջոցով։
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Գրանցվելու համար, անհրաժեշտ է մինչեւ սյուն թվականի հունվարի 25-ը ուղարկել ձեր մասին հակիրճ տեղեկատվություն եւ կոնտակտային տվյալներ info@academyfilms.tv էլ. հասցեին։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
- Դասընթացի սկիզբը` փետրվարի 3,
- Տևողությունը` 3 ամիս,
- Լեզուն՝ հայերեն,
- Արժեք՝ անվճար
- Հաճախականությունը` շաբաթական 2 օր: