«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվում է մի քանի տարվա դադարից հետո
Երևանում կմեկնարկի Freedoc Fest-ը՝ հատուկ շեշտադրելով հայկական վավերագրական դեբյուտները
Կառավարությունը «Հայֆիլմ»-ը փոխանցեց ԿԳՄՍ-ին՝ չզեկուցվող հարցերի շրջանակում
ԳՈՎԱԶԴ
Պայքար հանուն պայքարի. ավարտվել է կինոնախագծերի ֆինանսավորման մրցույթների անցկացման նախագծի հանրային քննարկումը
«Զեմֆո» վավերագրական ֆիլմը ներառվել է Hubert Bals Fund-ի 2026 թվականի աջակցության ծրագրում
Հայաստանի կինոյի հիմնադրամի թափուր հաստիքները հայտնվել են DevelopmentAid-ում, սակայն չեն հրապարակվել տեղական հարթակներում
ԿԳՄՍ նոր նախագիծը՝ առանց պայմանագրի և հստակ ֆինանսավորման մոդելի
Ո՞ւմ է խանգարում «ազգային»-ը. կինոյի մասին օրենքի նախագծի շուրջ աճում է դժգոհությունը
Քիրստեն Դանստը և Սիդնի Սուինին կարող են նկարահանվել «Սպասուհին» ֆիլմի շարունակությունում
Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2025 թվականի հաշվետվությունը

Կինեմատոգրաֆիայի պետական աջակցության ձևերը

ՀՀ կառավարությունը շարունակաբար մշակում է մշակույթի գործիչներին աջակցելու ծրագրեր: Ներկայացնում ենք կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչներին ոլորտային պետական աջակցության ծրագրերը:

Անհատների մասնակցությունը միջազգային միջոցառումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը աջակցում է կինոշուկաներում, կինոփառատոներում և այլ ոլորտային միջոցառումներում ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 4 փետրվարի 2022 թվականի N 171-Ա/2 հրաման՝ Միջազգային միջոցառումներին և նախագծերին մասնակցելու համար անհատ կատարողներին, ստեղծագործողներին և մշակույթի գործիչներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված նպաստ տրամադրելու կարգը, չափորոշիչները, ինչպես նաև նպաստ ստանալու համար դիմումի, հաշվետվության, եզրակացության և պայմանագրի ձևերը հաստատելու մասին:

Ամսեկան դրամական խրախուսում մշակույթի գործիչներին

ՀՀ կառավարությանը 2024 թվականի փետրվարի 29-ին սահմանել է N 305-Լ որոշումը՝ Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը հաստատելու մասին:

Եթե ձեր ֆիլմը ընդգրկվել է սույն որոշումով սահմանված ցանկի փառատոներից որևէ մեկում որպես մասնակից կամ մրցանակ է ստացել, ապա դուք հանդիսանում եք «Դրամական խրախուսում» ծրագրի շահառու:

«Դրամական խրախուսում» ծրագիրը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Աջակցություն երիտասարդներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ինքնաթիռի տոմսի ծախսի փոխհատուցում տրամադրում է 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներին կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև 5-հոգանոց խմբի անդամներին հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար՝

1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթաժողովներ, նիստեր.
2. Միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ.
3. Միջազգային գիտատեխնիկական մրցույթներ.
4. Միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ.
5. Միջազգային ինտելեկտուալ մրցույթներ.
6. Միջազգային ստարտափ ծրագրեր:

Ինքնաթիռի տոմսի ծախսի փոխհատուցում տանալու համար միջոցառման մասնակիցները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն դիմում պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրամանով հաստատված կարգին և դիմումի ձևին համապատասխան:

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist