Ապրիլի 10-ին Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը տեղեկացրել է կինոնկարների նախագծերի պետական ֆինանսավորման 2020թ. երկրորդ մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետի երկարեցման մասին:
Կինոկենտրոնի հաղորդագրության մեջ ասվում է. «Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, որը հայտատուների համար տեխնիկական դժվարություններ է առաջացրել հայտ ներկայացնելու համար փաստաթղթեր ձեռքբերելու գործում, ընդառաջ գնալով կինոկենտրոն դիմած բազմաթիվ հայտատուների խնդրանքներին և ինչպես խոստացել էինք ս/թ ապրիլի 4-ին հեռավար հաղորդակցության Zoom հարթակում հայտատուների հարցերին պատասխանելիս՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը որոշում է կայացրել երկարաձգելու Նախնական գնահատման փուլի մրցույթին ներկայացվող հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սահմանելով 2020թ. ապրիլի 30, ժամը 23:59»:
Բացի այդ հրապարակվել է փորձագիտական հանձնախմբերում աշխատելու համար հայտ ներկայացրած մասնագետների համալրված ցանկը.
1. Ադիլխանյան Արմեն — պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ/ ՌԴ
2. Ալեքսանյան Վիկտորյա — ռեժիսոր, պրոդյուսեր, լուսանկարիչ/ ՀՀ
3. Ավանեսյան Արևիկ — պրոդյուսեր/ ՀՀ
4. Ավետիսյան Ռուզան — ռեժիսոր, կինոգետ/ ՀՀ
5. Արմանի Նորա — պրոդյուսեր, կինոդերասանուհի, ռեժիսոր/ ԱՄՆ
6. Բախչինյան Արծվի — կինոգետ/ ՀՀ
7. Բախտամյան Արթուր — պրոդյուսեր, ռեժիսոր/ ՀՀ
8. Բոյաջյան Զավեն — կինոգետ/ ՀՀ
9. Գալստյան Լևոն — սցենարիստ/ ՀՀ
10. Գալստյան Վահրամ — ռեժիսոր/ ՀՀ
11. Գալստյան Վիգեն — Կինոգետ/ Ավստրալիա/Նոր Զելանդիա
12. Դավթյան Նիկոլայ — ռեժիսոր/ ՀՀ
13. Երզինկյան Անետա — կինոգետ/ ՀՀ
14. Զիլֆիմյան Արտակ — պրոդյուսեր, ռեժիսոր, մոնտաժող/ ՀՀ
15. Թովմասյան Նարեկ — արվեստաբան, պրոդյուսեր/ ՀՀ
16. Խաչատրյան Մկրտիչ — կինոօպերտոր/ ՀՀ
17. Խոդիկյան Կարինե — սցենարիստ/ ՀՀ
18. Կասպեր Նորայր — կինոօպերատոր/ Կանադա
19. Կիրակոսյան Հայկ — կինոօպերատոր/ ՀՀ
20. Հարությունյան Օֆելյա — պրոդյուսեր/ ՀՀ
21. Ղազարէ Գագիկ — պրոդյուսեր, ռեժիսոր/ ՀՀ
22. Մալխասյան Մկրտիչ — օպերատոր/ ՀՀ/ԱՄՆ
23. Մարտիրոսյան Վահրամ — սցենարիստ/ ՀՀ
24. Մելիք Հովսեփյան Սերժ — ռեժիսոր/ Ֆրանսիա
25. Մովսեսյան Արամ — պրոդյուսեր/ ՌԴ
26. Յուզբաշյան Ռուզաննա (Շագա) — ռեժիսոր, սցենարի խորհրդատու (script advisor)/ Ֆրանսիա/ՀՀ
27. Շահբազյան Արամ — ռեժիսոր/ ՀՀ
28. Որսկանյան Անի — պրոդյուսեր/ ՀՀ
29. Սահակյան Իննա — պրոդյուսեր, ռեժիսոր/ ՀՀ
30. Վարդանյան Անուշ — ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր/ ՌԴ
31. Տեր — Հակոբյան Վահագն — կինոօպերատոր/ ՀՀ
32. Քեշիշյան Հրաչյա — պրոդյուսեր, ռեժիսոր/ ՀՀ
33. Քեշիշյան Նորիկ — պրոդյուսեր/ Պարսկաստան/Գերմանիա
34. Օհանյան Մարիամ — ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր/ ՀՀ








































