• Վերջին
  • Հանրաճանաչ
Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարությանն է փոխանցել կինոյի կառավարման բարեփոխումների առաջարկ-փաթեթ

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» հորդորում է դադարեցնել կինոյի բարեփոխուﬓերի ընթացքը վիժեցնելու փորձերը

10.03.2025
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

05.10.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
Գովազդ
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

16.09.2026
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» հորդորում է դադարեցնել կինոյի բարեփոխուﬓերի ընթացքը վիժեցնելու փորձերը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.03.2025
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարությանն է փոխանցել կինոյի կառավարման բարեփոխումների առաջարկ-փաթեթ
33
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Մարտի 9-ին կայացել է «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ խորհրդի նիստը, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որի տեքստը ներկայացնում ենք ստորև:

2025 թվականի Մարտի 4-ին, Կողմ՝ 136 / Դեմ՝ 60 ձայների հարաբերակցությամբ, ավարտվել է կինոնախագծերի ֆինանսավորման մրցույթի ընթացակարգի՝ «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծի հանրային քննարկումը:

Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված աշխատանքային խմբի կողմից, որտեղ ներգրավված են եղել կինոոլորտի մեկ տասնյակ փորձագետներ, տասնյակից ավելի մասնագետներ մասնակցել են քննարկումներին՝ հրավիրված հյուրի կարգավիճակով, ապահովելով մասնագիտական ներգրավվածության բարձր աստիճան: Կանոնակարգի մշակմանը հաջորդել են երկու այլ կարևոր իրադարձություններ՝ «Հայաստանի կինոյի Հիմնադրամի» կառավարման խորհրդի և հիմնադրամի տնօրենի ընտրությունը։

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ խորհրդի անդամները ակտիվորեն ներգրավված են վերը նշված գործընթացներում։ Ֆեդերացիայի Խորհրդի նախագահը եղել է կանոնակարգը մշակող փորձագետների խմբում, խորհրդի անդամները մասնակցել են հրավիրված մասնագետի ձևաչափով։ Ֆեդերացիան մասնակցել է Հայաստանի կինոյի հիմնադրամի կառավարման խորհրդի ընտրությանը և ունեցել է իր թեկնածուն՝ Հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում։

Ուշադիր հետևելով կինեմատոգրաֆիական որոշ շրջանակների կողմից կինոյի պետական կառավարման բարեփոխումների գործընթացի, ընդունվող փաստաթղթերի լեգիտիմության, մասնագիտական համայնքի ներկայացվածության վերաբերյալ պարբերաբար տարածվող մտահոգություններին, «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան», որպես կինոյի բարեփոխման գործընթացի ականատես և մասնակից կառույց, հայտարարում է հետևյալը․

1. ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ․

«Հայաստանի կինոյի հիմնադրամը» ունի կինոյի բարեփոխումները իրականացնելու և լեգիտիմության անքննելի մանդատ երկու պատճառով․ նախ, հիմնադրամի տնօրենը ընտրվել է բաց մրցույթի արդյունքում, երբ կինոյի նախորդ կառավարիչները նշանակվել են վերադասի հրամանով, առանց մրցույթի։ Ապա, Հիմնադրամը կառավարվում է կոլեգիալ մարմնի՝ կառավարման խորհրդի կողմից, այն դեպքում, երբ նախկինում, կանոնակարգի կոպիտ խախտմամբ, կինոկառույցը ղեկավարվել է տնօրենի պաշտոնակատարի կողմից՝ միանձնյա։

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան», մինչ այս պահը, չունի որևէ մտահոգություն կապված կինոյի կառավարումն իրականցնող մարմնի՝ Հիմնադրամի, և նրա կողմից ընդունվող փաստաթղթերի լեգիտիմության կապակցությամբ։

2. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ

Ֆեդերացիան վերահաստատում է իր սատարումը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող կինոյի պետական կառավարման բարեփոխման գործընթացին, փաստելով, որ մինչ այս պահը նախարարությունը ապահովում է մասնագիտական համայնքի ներկայությունն ու մասնակցությունը այդ գործընթացում։

Մենք սակայն չենք թաքցնում, որ դժգոհ ենք բարեփոխումների տեմպերից։

3. ԿԻՆՈՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՈՎ

Ֆեդերացիան դիմում է «կինոհամայնքի» ներկայացուցիչներին՝ հորդորելով դադարել ապավինել նեղ թիմային շահին, և նայել կինոյի բարեփոխումներին՝ որպես ոլորտը առողջացնելու, պետական աջակցության արդար, թափանցիկ, մրցակցային համակարգ ձևավորելու բացառիկ հնարավորություն։

Կոչ ենք անում կինոյի ոլորտում տասնամյակներով կուտակված խնդիրների լուծումները գտնել կոլեգիալ, մեկ ամբողջական կինոհամայնքի ներսում անցկացվող մասնագիտական քննարկումների միջոցով և հրաժարվել իշխանության ներկայացուցիչների հետ սեպարատ հանդիպումներում նեղ ոլորտային շահերը սպասարկելու արատավոր ավանդույթից։

4. ԿԻՆՈՈԼՈՐՏԸ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ

Ֆեդերացիան դիմում է առանձին կինոգործիչներին, գործիչների խմբերին՝ հորդորելով զերծ մնալ «կինոհամայնքի» անունից հանդես գալու անհարկի փորձերից։ Կինոհամայնքը բարեբախտաբար, վաղուց միատարր չէ, բաղկացած է տարբեր խմբերից, որոնց թվում է նաև «Ֆիլմարտադրողների համայակական ֆեդերացիան», որի անդամների մասնագիտական վարկը որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել։ Մենք չենք կարող լիազորել կամ թույլ տալ կինոգործիչների որևէ խմբի խոսել ամբողջ «կինոոլորտի» անունից։

Պարզապես պետք է ուժ գտնել հաղթահարելու ամբիցիաները, անկեղծություն ունենալ, հրաժարվել ակնհայտորեն նախապատրաստված արշավով բարեփոխումների ընթացքը վիժեցնելու փորձերից, գալ ընդհանուր հայտարարի՝ միմյանց հետ աշխատելու ճանապարհով և առաջարկելով լուծումներ ի շահ հայկական կինոյի զարգացման։

ՖԱՀՖ խորհուրդ

Սաթիկ Ստեփանյան | պրոդյուսեր, Խորհրդի քարտուղար

Մերի Ադամյան | կինոդրամատուրգ, Խորհրդի անդամ

Արամ Մանուկյան| կինոռեժիսոր, պրոդյուսեր, Խորհրդի անդամ

Կարեն Ծատուրյան| պրոդյուսեր, Խորհրդի անդամ

Հովհաննես Գալստյան | կինոռեժիսոր, Եվրոպական Կինոակադեմիայի անդամ, Խորհրդի նախագահ

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Post Views: 26
Աղբյուր՝ Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունԿինեմատոգրաֆիայի մասին օրենքկինոարտադրությունՀայաստան
Նախորդ նյութը

OnOff ստուդիայի «Զակո»-ն կկենդանանա օսկարակիր պրոդյուսերի մասնակցությամբ

Հաջորդ նյութը

Բաքվում տեղի ունեցավ «Զրույցներ կինոյի մասին» պանելային քննարկումը

Առնչվող Նյութեր

Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

ANIMASYROS 2026-ի «Tribute to Armenia» ծրագրում Սիրոս կղզում կներկայացվի հայկական ժամանակակից անիմացիան՝ վեց կարճամետրաժ ֆիլմով։

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Ֆրանսիայում կայացած առաջին Lumière Summit-ի՝ կինոյի ապագային վերաբերող վեց միջազգային հռչակագրերին։

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.09.2026

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի կինովարձույթի հասույթը կազմել է 2,13 մլրդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով 34,9%-ով՝ ավելի քիչ նոր թողարկումներով։

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.09.2026

Հայաստանը ներկայացվել է Վենետիկի կինոարդյունաբերական հարթակներում, սակայն ԿԳՄՍՆ-ն ու Կինոյի հիմնադրամը չեն անդրադարձել այդ մասնակցությանը։

Հաջորդ նյութը
Բաքվում տեղի ունեցավ «Զրույցներ կինոյի մասին» պանելային քննարկումը

Բաքվում տեղի ունեցավ «Զրույցներ կինոյի մասին» պանելային քննարկումը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    27 կիսումներ
    Կիսվել 11 Հրապարակել X-ում 7
  • Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    45 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • «Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: