• Վերջին
  • Հանրաճանաչ
«Ակն ընդ Ականը» վավերագրողների համայնքի հայտարարություն ընդդեմ Կինոյի մասին օրենքի փոփոխությունների

«Ակն ընդ Ականը» վավերագրողների համայնքի հայտարարություն ընդդեմ Կինոյի մասին օրենքի փոփոխությունների

18.07.2025
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

«Ակն ընդ Ականը» վավերագրողների համայնքի հայտարարություն ընդդեմ Կինոյի մասին օրենքի փոփոխությունների

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.07.2025
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
«Ակն ընդ Ականը» վավերագրողների համայնքի հայտարարություն ընդդեմ Կինոյի մասին օրենքի փոփոխությունների
195
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Խմբագրության կողմից․
ԿինոՊրես-ը ստանձնում է իր առաքելությունը որպես տեղեկատվական հարթակ՝ տրամադրելով լսարանին տարբեր դերակատարների տեսակետները՝ անկախ խմբագրության դիրքորոշումից։ Ստորև հրապարակում ենք «Ակն ընդ Ականը» վավերագրողների համայնքի կողմից ստացված հայտարարությունը ամբողջությամբ՝ առանց խմբագրական միջամտության։ Ներկայացված մի շարք ձևակերպումներ կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։

Հուլիսի 9-ին ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Այս փաստաթուղթը բուռն արձագանք է առաջացրել ոլորտում․ ստորև ներկայացնում ենք դրա վերաբերյալ «Ակն ընդ Ականը» համայնքի հայտարարությունը։

Հայտարարության ամբողջական տեքստը․

«Ակն ընդ Ականը» դատապարտում է Կինոյի օրենքի փոփոխությունները՝ այս իշխանության հետ լուծում չի տեսնում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի փոփոխություննեի նախագիծ։

Փոփոխություններով իշխանությունը ձեռք է բերելու ֆիլմերի գույքային ու հեղինակային իրավունքները և ազդելու է ֆիլմերի բովանդակության վրա, չեզոքացնելու է միջազգային համարտադրությունները, շահերի բախման և կոռուպցիայի համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ, իսկ «ազգային» բառը մի շարք դրույթներից հանելով՝ հնարավորություն է ստեղծվելու Հայաստանի և հայերի շահերին հակասող ֆիլմերի գոյության համար։

ՖԱՀՖ-ի նախագահ Հովհաննես Գալստյանը ներկայացրել է կառույցի դիրքորոշումը «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

Այս փոփոխությունները շրջանառության մեջ են դրվել հենց այն ժամանակ, երբ Երևանում ընթանում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, որպեսզի կինոգործիչները, զբաղված լինելով փառատոնով, ժամանակ չունենան արձագանքելու։

Ավելին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը օգտագործել է փառատոնի բեմը այս ռեպրեսիվ փոփոխությունները գովաբանելու համար՝ անհարմար դրության մեջ դնելով ու փաստի առաջ կանգնեցնելով կինոգործիչների։

Հաշվի առնելով վերջին տարիներին Սահմանադրության, օրենքների և միջազգային իրավունքի հանդեպ իշխանական արհամարհական վերաբերմունքն ու ոտնձգությունները, հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը լուծարվել է օրենքի խախտումներով, իսկ Կինոֆոնդի կանոնակարգի ընդունման գործընթացում եղել են կեղծիքներ (e-draft-ի լցոնումներով)՝ անտեսելով կինոգործիչների կարծիքը, և որ քեշ ռիբեյթի ծրագիրն ընդունվել է առանց խորհրդարանական վավերացման՝ խախտելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը, այն դեպքում, երբ ծրագրի նպատակայնությունը արդարացվել է Netflix-ի՝ փաստացի չհաստատված մասնակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հայաստանը ժողովրդավարությունից անցում է կատարել բռնապետության, ինչը նշանակում է՝ գրաքննություն նաև արվեստում՝ «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը հայտարարում է, որ Հայաստանում ինչպես կինոյի, այնպես էլ մնացած բոլոր ոլորտներում դրական արդյունք կամ զարգացում հնարավոր չէ, քանի դեռ իշխանության է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Մենք ողջունում ենք բոլոր կինոգործիչների, մշակույթի գործիչների, օրենսդիրների, իրավաբանների, լրատվամիջոցների և կինոսիրողների ցանկացած ձևի ու բովանդակության դիմադրությունը այս օրենքի փոփոխություններին։ Զորակցում ենք բոլոր այն կինոգործիչներին, որոնք տուժել են նախարար Անդրեասյանի՝ «Ոսկե Ծիրանի» բեմը քաղաքական նպատակներով օգտագործելու խորամանկությունից։

Ուժ, եռանդ ու ամուր նյարդեր ենք մաղթում փոփոխությունների դեմ բոլոր պայքարողներին։

Կինոն իշխանական պատգամավոր չի, որ sms-ով բովանդակություն փոխվի։

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 32
Աղբյուր՝ Ակն ընդ Ական
Պիտակներ՝ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքկինոյի մասին օրենքՀայաստան
Նախորդ նյութը

Կինոյի հիմնադրամի տնօրենը հյուրընկալեց Ջաֆար Փանահիին և Ամիր Նադերիին

Հաջորդ նյութը

Հայտնի են GAIFF Pro համարտադրության շուկայի հաղթողները

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Հաջորդ նյութը
Հայտնի են GAIFF Pro համարտադրության շուկայի հաղթողները

Հայտնի են GAIFF Pro համարտադրության շուկայի հաղթողները

  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • «Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: