• Վերջին
  • Հանրաճանաչ
Համաշխարհային կինոարտադրողները պատրաստում են Կաննի կինոշուկայի վիրտուալ անալոգը

Ինչպես է աշխատում համաշխարհային կինոդիստրիբյուտորական շուկան

17.07.2020
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կրթություն

Ինչպես է աշխատում համաշխարհային կինոդիստրիբյուտորական շուկան

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
17.07.2020
Բաժին՝ Կրթություն
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Համաշխարհային կինոարտադրողները պատրաստում են Կաննի կինոշուկայի վիրտուալ անալոգը
10
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

WIPO մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, որի տվյալների վրա հիմնված է հոդվածը, հատուկ ընդգծում է հեղինակային իրավունքների վերաբերյալ փաստաթղթերի առկայության կարևորությունը: Կազմակերպությունը սահմանում է այն հիմնական կետերը, որոնց վրա հիմնվում են դիստրիբյուտորական պայմանագրերի ընդունման կամ մերժման վերաբերյալ համապատասխան արձանագրությունները:

Յուրաքանչյուր ֆիլմ ներառում է հեղինակային իրավունքի հավաքածու՝ սցենար (գրքի հիման վրա, օրինակ), երաժշտություն, ռեժիսուրա, դերասանների խաղ:

Որպեսզի հետագայում պրոդյուսերը (իրավատերը) կարողանա ստանալ դիստրիբյուտորական արտոնագիր, իրավունքները պետք է «մաքրվեն», այսինքն՝ պատշաճ կերպով սահմանվեն, փաստաթղթավորվեն և փոխանցվեն:

Նախքան դիստրիբյուտորի հետ բանակցությունները, լինի դա մեծ ստուդիա, հեռուստատեսային ցանց կամ անկախ անձ, պրոդյուսեր կամ ստուդիա (իրավաբանական անձ), պետք է պատրաստել ֆիլմի իրավունքների տիրապետման մի շարք փաստաթղթեր: Դիստրիբյուտորը, իր հերթին, պետք է վստահ լինի, որ լիցենզիա է տալիս հեղինակային իրավունքի անվիճելի սեփականատիրոջը:

Սեփականության իրավունքի փաստաթղթեր

Փաստաթղթերի շղթան, որը սահմանում է իրավատիրոջը և հաստատում է, որ բոլոր անհրաժեշտ համաձայնագրերը կնքվել են՝ դիստրիբյուտորական գործարքների հիմքն է: Եթե իրավունքների օտարումը կամ լիցենզավորումը փաստագրված չէ, ապա գործարքը պարզապես չի կայանա:

Ստեղծագործության նկատմամբ իրավունքները մաքրելու խնդիրը մտնում է ֆիլմի պրոդյուսերի պարտականությունների մեջ: Համաձայնագրի տեսակները, որոնք ստորագրվում են արտասահմանյան գործընկերների և դիստրիբյուտորների կողմից պոտենցիալ ֆինանսավորում ապահովելու համար, ծավալուն և բարդ են:

Մտավոր սեփականության փաստաթղթեր

Օպցիոնային համաձայնագրեր

Կինոյի և հեռուստատեսության իրավունքների գրական ստեղծագործության (վեպը, պիեսը կամ օրիգինալ սցենար) ձեռքբերման օպցիոնի գնումը հաճախ նախագծի զարգացման ելակետ է: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել օպցիոնային համաձայնագիր, որում նշված է, որ աշխատանքի սեփականատերը՝ սցենարի, գրքի, հոդվածի կամ նովելի, համաձայնում է պրոդյուսերին (որոշակի ժամանակահատվածով) տրամադրել էկրանավորման իրավունք: Եթե ֆիլմն արված է (և օպցիոնն աշխատել է), ապա հեղինակային իրավունքի սեփականատիրոջը վճարվում է սահմանված վարձատրություն՝ ֆիլմում տվյալ աշխատանքն օգտագործելու հետագա իրավունքի համար: Օպցիոնային համաձայնագրերը ուշադրության կենտրոնում է նախագծի ողջ կյանքի ընթացքում:

Պայմանագրեր ռեժիսորների հետ

Պրոդյուսերները պետք է համաձայնագրեր կնքեն նաև իրենց ռեժիսորների հետ: Նման պայմանագրերը գոյություն ունեն մի շարք հարցերի լուծման համար: Կախված համապատասխան իրավասությունից, ռեժիսորը կարող է սահմանվել որպես ֆիլմի հեղինակ և համապատասխան իրավունքներով համասեփականատեր, որպես վարձու աշխատող, կամ երկուսն էլ միանգամից:

Եթե ռեժիսորն աշխատում է վարձավճարով, ապա պրոդյուսերը զարգացման, նկարահանումների և հետարտադրության փուլերի ժամանակ ռեժիսորին աշխատավարձ է վճարում: Գործնականում, ի լրումն այս աշխատավարձի, ռեժիսորները հաճախ ստանում են նաև լիցենզային վճարումներ (հոնորարներ) ֆիլմի վարձույթից: Ռեժիսորի ստեղծած աշխատանքի ամբողջականությունը չխախտելու պարտավորությունները հաճախ ներառվում են այդ համաձայնագրերում:

«Վերջնական տարբերակի» («final cut») մասին դրույթը՝ ռեժիսորի իրավունքն է որոշել, թե ֆիլմի որ տարբերակն է ցուցադրվելու վարձույթում, նրա բարոյական իրավունքի անբաժանելի մասն է. հաճախ հանդիպում է եվրոպական երկրների պայմանագրերում, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում, բայց հազվադեպ է Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի ռեժիսորների համար:

Պայմանագրեր դերասանների հետ

Դերասանի գեղարվեստական ներդրումը կարող է զգալիորեն բարելավել նկարի որակը: Հայտնի մարդկանց ներգրավումը հաճախ դրական է ազդում ֆիլմի վարկանիշի և դրամարկղային մուտքերի վրա: Նաև օգնում է պրոդյուսերին ապահովել նախագծի ֆինանսավորումը: Այդ պատճառով կատարողների իրավունքներին վերաբերող պայմանագրերը մեծ ուշադրություն են պահանջում: Դա կարող է բավական բարդ հարց լինել, հատկապես մտավոր սեփականության իրավունքները պրոդյուսերին փոխանցելու և աշխատանքային պայմանների կազմակերպման առումով, քանի որ այստեղ հարկ է լինում մտավոր սեփականությունը համատեղել աշխատանքային օրենսդրության հետ: Կրկին, դիստրիբյուտորները պետք է վստահ լինեն, որ այդ հարցերը պատշաճ կերպով լուծվել են նախքան գործարքի կնքումը:

Երաժշտության թույլտվություններ

Երաժշտությունը ֆիլմում մթնոլորտի ստեղծման առանցքային տարր է: Եվ պրոդյուսերի առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ բոլոր անհրաժեշտ լիցենզիաները տրամադրվեն այն երաժշտության օգտագործման համար, որը կհնչի ֆիլմում: Երաժշտության նկատմամբ իրավունքների ձևակերպումը առաջին բաներից մեկն է, որը դիստրիբյուտորները ստուգում են, երբ բանակցություններ են վարում գործարքի կնքման շուրջ, քանի որ ֆիլմի ավարտից հետո երաժշտության փոփոխությունը կարող է շատ թանկ հաճույք լինել: Այդ համաձայնագրերը հաճախ լինում են չափազանց մանրամասն և կարող են որոշակի բնույթ կրել հեղինակային իրավունքի տրամադրման տեսանկյունից: Դիստրիբյուտորները, ներառյալ հեռարձակող ընկերությունները, որպես կանոն, պահանջում են երաժշտական գծանշման ֆայլ (cue sheet) յուրաքանչյուր օգտագործված երաժշտական ուղու թվարկմամբ և դրա տևողության մասին տեղեկատվությամբ՝ արդյոք այն կարող է օգտագործվել որպես հիմնական թեմա, ներառված լինել սաունդթրեք ալբոմում, հոլովակում և այլն:

Երրորդ կողմի տեսանյութերի և լուսանկարների ցուցադրման համաձայնագրեր

«Պատահական» տեսանյութերի և լուսանկարների ցուցադրման հետ կապված համաձայնագրերի ստորագրումը նույնպես պահանջվում է որոշ իրավասություններում: Սա վերաբերում է այն տեսարաններին, որոնցում հեղինակային իրավունքով պաշտպանված ուրիշ աշխատանքներ, հայտնվում են կամ որպես հիմնական սյուժե, կամ որպես հատուկ կառուցված ֆիլմի տարրեր: Ի դեպ, այլ երկրներում իրավատերերի իրավունքների գոյություն ունեցող սահմանափակումների պատճառով հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքի, օրինակ՝ բեմի հետին պլանում գտնվող գեղանկարչական կտավի «պատահական» օգտագործումը, այնքան էլ կրիտիկական չէ:

Այս համաձայնագրերը և դրանց հետ կապված լիցենզիաները նման են երաժշտական թույլտվություններին: Մասնավորապես, նրանք որոշում են տեսահոլովակների տևողությունը և դրանց օգտագործումը: Դիստրիբյուտորները պետք է երաշխավորեն, որ համապատասխան նյութերի համար լիցենզիա տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, իրոք, տիրապետում է տվյալ նյութի հեղինակային իրավունքներին կամ համապատասխան լիցենզիաներ տալու իրավունքին:

Թաքնված գովազդի տեղադրում

Ֆիլմերում թաքնված գովազդի օգտագործումը դառնում է բրենդային ապրանքների խթանման ավելի ու ավելի տարածված մեթոդ և կինոպրոդյուսերների համար եկամտի մեծ աղբյուր: Այսպես, օրինակ, 2019 թվականին Ford-ը դարձել է իր ապրանքային նշանը բլոկբաստերներում տեղադրելու առաջատարը՝ ետևում թողնելով այլ ընկերություններին (ըստ concavebt.com): Այս համաձայնությունների համաձայն՝ պրոդյուսերները կարող են եկամուտ ստանալ բրենդերի տերերից՝ ֆիլմում կամ ընդհանրապես բրենդերում համապատասխան արտադրանքի բնութագրերի դրական ներկայացման դիմաց: Նման համաձայնագրերում նշվում են կողմերից յուրաքանչյուրի կոնկրետ պարտավորությունները, այդ թվում՝ արտադրողի մտավոր սեփականության օբյեկտների տարրերի, օրինակ՝ ապրանքային նշանի կամ լոգոտիպի օգտագործման թույլտվությունները: Այս համաձայնագրերը կարող են շատ մեծ նշանակություն ունենալ, քանի որ դրանց առարկան իրական արժեք է ներկայացնում երկու կողմերի համար:

Նմանությունների օգտագործման համաձայնագրեր

Եթե առանձին անձի, ձեռնարկության կամ կազմակերպության անունը, հեռախոսահամարը կամ լուսանկարը օգտագործվում է ֆիլմում, ապա լավ կլինի նախ ստանալ համապատասխան թույլտվություն: Նման լիցենզիոն համաձայնագրերի կնքումը բավականին բարդ ոլորտ է և այստեղ օրենքները կարող են տարբերվել ըստ երկրների:

Ապահովագրություն

Հաճախ իրավունքների տիրապետման հետ կապված խնդիրներից պաշտպանվելու համար դիստրիբյուտորները արտադրողներից պահանջում են E&O (errors & omissions) ապահովագրության առկայությունը: Սա դիստրիբյուտորական գործարքի փակման պարտադիր պայման է: Դիստրիբյուտորները, հասկանալի պատճառներով, չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել հեղինակային իրավունքի խախտման դեպքում, երբ ֆիլմն արդեն շրջանառության մեջ է: Պրոդյուսերը պետք է հաստատի, որ ֆիլմի համապատասխան փաստաթղթերի ամբողջ շղթան մաքուր է, որ այդ իրավունքները գրանցված են և փոխանցված, բոլոր վճարները արված և բոլոր անհրաժեշտ թույլտվությունները առկա են: Դիստրիբյուտորը կխնդրի պրոդյուսերին ներկայացնել այդ փաստաթղթերը՝ համոզվելու համար, որ ամեն ինչ իր տրամադրության տակ է:

Այս առումով, դիստրիբյուտորը, առաջին հերթին ցանկանում է ստուգել հեղինակային իրավունքի կամ հեղինակության սեփականության կարգավիճակը: Նա կդիմի օրիգինալ աշխատանքների համապատասխան կատալոգների, որպիսի ստուգի գրանցման տվյալները և նրանց տրված համարները: Եվ չնայած աշխարհի որոշ մասերում հեղինակային իրավունքի գրանցման պաշտոնական պահանջներ չկան, պրոֆեսիոնալ դիստրիբյուտորները նախընտրում են աշխատել պաշտոնապես ստեղծված կատալոգների հետ՝ դատական հայցերի և ծախսերի դեպքում իրենց շահերի ավելի հուսալի պաշտպանության համար: Հաշվի առնելով դիստրիբյուտորական աշխարհագրության գործոնի և գրանցող կազմակերպության հեղինակության ընդունումը թույլ է տալիս նրանց այս հարցում առավելագույնս նվազագույնի հասցնել ցանկացած ռիսկ:

Մատակարարման (վարձույթային) համաձայնագրեր

Կինոպրոդյուսերը կարող է բանակցություններ սկսել շահագրգիռ դիստրիբյուտորների հետ անմիջապես, երբ նրանք ստորագրեն հիմնական նյութի օպցիոնային համաձայնագիրը: Որպես այլընտրանք, նրանք կարող են սպասել ֆիլմի շնորհանդեսին փառատոներից մեկում: Դիստրիբյուտորի հետ կնքվող գործարքը կարծես դիստրիբյուտորական համաձայնագիր է, որը սահմանում է բիզնեսի պայմանները, փոխանցվող իրավունքների ծավալը և ինչպես են ծածկվելու ծախսերն ու բաշխվելու եկամուտները:

Մատակարարը (դիստրիբյուտորը) իրավաբանական անձ է (ֆիզիկական անձ կամ կորպորացիա). շուկա դուրս գալու, գովազդային գործունեություն իրականացնելու և ֆիլմին վերաբերող հեղինակային իրավունքներից եկամուտ ստանալու իրավունքով, որոշակի տարածքում նրա հրապարակային թողարկման միջոցով, որոշակի լեզվային տարբերակով և որոշակի միջոցներով: Ֆիլմը կարող է տարածվել կինոթատրոնների, հեռուստատեսության, DVD-ների, տեսավարձույթի միջոցով (VOD), ինքնաթիռների, նավերի, պետական հաստատությունների, ինչպես նաև հոսքային ծառայությունների միջոցով:

Դիստրիբյուտորները զգալի տնտեսական ազդեցություն ունեն և անկախ կինոյի աշխարհում այդ ազդեցությունը զգալիորեն ուժեղանում է: Այսպիսով, նրանք առանցքային դեր են խաղում ֆիլմերի ցուցադրման և իրենց առևտրային հաջողության կանխորոշման մեջ, լինի դա դրամարկղային եկամուտ, պարգևներ կամ պարզ ժողովրդականություն:

Անձնագիր համաշխարհային վարձույթի համար

Այսպիսով, ֆիլմի համաշխարհային շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է անձնագիր՝ հեղինակային և իրավական փաստաթղթերի շղթան: Սա հիմք է, որի վրա հիմնված են բոլոր ստեղծագործական գաղափարներն ու ջանքերը: Դրա շնորհիվ ներդրողները կարող են վստահ լինել, որ նրանք կօգտվեն իրենց ներդրումների պտուղներից և, ցանկացած դատական հայցերի դեպքում, դատարանն ամբողջությամբ իրենց կողմից կլինի: Պրոդյուսերների համար իրավատիրության հարցերի վերաբերյալ ապացույցների ապահովումը հանդիսանում է նախագծի գործարկման և այն համաշխարհային շուկա դուրս բերելու համար անհրաժեշտ ֆինանսավորում ստանալու միջոց: Մատակարարման առավել ակտիվ աճող ոլորտների՝ տեսավարձույթի, բջջային, մալուխային և արբանյակային ծառայությունների զարգացման արդյունքում, հեղինակությանն ու իրավատիրությանը վերաբերող փաստաթղթերի շղթան մնում է ֆիլմերի տարածման գործընթացը տարբեր հարթակներում և ոլորտի ֆինանսական կենսունակությունը պահպանելու կարևորագույն տարրերից մեկը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ դիստրիբյուտորդիստրիբյուցիալրահոսկրթությունՀեղինակային իրավունքմատակարարպրոդյուսեր
Նախորդ նյութը

Սբերբանկը 1 մլրդ ռուբլի կներդնի ռուսական անիմացիայի զարգացման համար

Հաջորդ նյութը

BAFTA TV Craft Awards. հայտնի են դափնեկիրները

Առնչվող Նյութեր

Կառավարությունը «Սահակյանց» անիմացիոն ստուդիային զրկում է տարածքից

Կառավարությունը «Սահակյանց» անիմացիոն ստուդիային զրկում է տարածքից

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
27.01.2025

Հայաստանի կառավարությունը «Սահակյանց» անիմացիոն ստուդիային զրկում է զբաղեցրած տարածքից

«ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ»՝ հայկական ֆիլմերի տվյալների դարանի մեկնարկ

«ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ»՝ հայկական ֆիլմերի տվյալների դարանի մեկնարկ

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.01.2025

Երկու տարվա քրտնաջան աշխատանքից և նախապատրաստությունից հետո մենք ուրախ ենք տեղեկացնել նոր առցանց ռեսուրսի՝ «ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ» կայքի գործարկման մասին:

ՎԳԻԿում կկայանա պրոդյուսերական ֆակուլտետի շրջանավարտների հանդիպումը

ՎԳԻԿ-ի դիպլոմային աշխատանքի դրամաշնորհը կազմելու է 146 մլն ռուբլի. Գոլիկովա

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
06.09.2024

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան և Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստն այցելեցին Գերասիմովի...

ՎԳԻԿում կկայանա պրոդյուսերական ֆակուլտետի շրջանավարտների հանդիպումը

Հունիսին ԿՀՊԻ-ում (ՎԳԻԿ) մեկնարկում են կինոմարքեթինգի անվճար առցանց դասընթացներ

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
06.06.2024

Հունիսին ԿՀՊԻ-ում (ՎԳԻԿ) մեկնարկում են կինոմարքեթինգի անվճար առցանց դասընթացներ

Հաջորդ նյութը
Օսկարից հետո հետաձգվում է BAFTA մրցանակի հանձնման արարողությունը

BAFTA TV Craft Awards. հայտնի են դափնեկիրները

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

    7 կիսումներ
    Կիսվել 3 Հրապարակել X-ում 2
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: