Հայաստանի կինոոլորտի մասնագիտական կառույցները պատրաստվում են հրապարակայնորեն արտահայտել իրենց դիրքորոշումը «Կինեմատոգրաֆիայի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ, որը, ըստ նրանց, սպառնում է խաթարել ստեղծագործական ազատությունը, մասնավոր արտադրության անկախությունը և Հայաստանի մասնակցությունը միջազգային կինոինդուստրիային։
Ասուլիսը տեղի կունենա օգոստոսի 8-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի կինոգործիչների միությունում (Վարդանանց 18)։ Մուտքն ազատ է լրագրողների և ոլորտի բոլոր ներկայացուցիչների համար։
Ասուլիսը նախաձեռնում են կինոոլորտի մասնագիտական գիլդիաներն ու ասոցիացիաները՝ կարևորելով ոլորտի անկախության, բազմազանության և զարգացման պահպանման անհրաժեշտությունը։
Բանախոսներն են՝
- Արմինե Անդա՝ Անիմացիոն կինոյի գիլդիայի նախագահ
- Արևիկ Ավանեսյան՝ Վավերագրական կինոյի ասոցիացիայի նախագահ
- Տիգրան Առաքելյան՝ Անիմացիոն կինոընկերությունների ասոցիացիայի նախագահ
- Զառա Ջյան՝ ռեժիսոր, պրոդյուսեր
- Րաֆֆի Մովսիսյան՝ կինոքննադատ, պրոդյուսեր, ռեժիսոր
Բանախոսները ներկայացնելու են նաև ոլորտի այլ կառույցների և մասնագետների համատեղ դիրքորոշումը՝ ի դեմս՝
- Արտյոմ Բաղասարյան՝ Կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ
- Արման Միտոյան՝ պրոդյուսեր
- Իննա Սահակյան՝ ռեժիսոր, պրոդյուսեր
- Կարինե Սիմոնյան՝ պրոդյուսեր
- Թամարա Ստեփանյան՝ Վավերագրական կինոյի գիլդիայի նախագահ
- Վահագն Խաչատրյան՝ ռեժիսոր, պրոդյուսեր
- Վահագն Տեր-Հակոբյան՝ Կինոօպերատորների գիլդիայի փոխնախագահ
Միջոցառման ընթացքում ներկայացվելու է ոլորտի համախմբված տեսակետը՝ ընդդեմ պետական այն մոտեցման, որը, մասնագետների կարծիքով, կարող է հանգեցնել ոլորտի պետականացման, ստեղծագործական վերահսկողության և միջազգային կապերի խզման։







































