• Լրահոս
  • Թրենդային
  • All
  • Ֆինանսավորում
  • Կինոարտադրություն
  • Կինովարձույթ
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Հեռուստատեսություն
  • Հայաստան
  • ԱՊՀ
  • Տեխնոլոգիա
  • Գրախոսություն
  • Ընտրանի
  • Մահախոսական
«Հայաստանում ոլորտը երկար տարիներ կանոնակարգվում է միայն կանոնակարգերով». զրույց կինոյի օրենքի մասին Աննա Կոստանյանի հետ

«Հայաստանում ոլորտը երկար տարիներ կանոնակարգվում է միայն կանոնակարգերով». զրույց կինոյի օրենքի մասին Աննա Կոստանյանի հետ

04.03.2020
A draft of the new regulations for state funding competitions for national films has been opened for public discussion

Հանրային քննարկման է դրվել ազգային ֆիլմերի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգի նախագիծը

09.03.2026
Նոր փոփոխություններ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

Նոր փոփոխություններ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

06.03.2026
«Цвет граната» Сергея Параджанова собрал более $173 тыс. в прокате Южной Кореи

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» Հարավային Կորեայի վարձույթում հավաքել է ավելի քան $173 հազար

06.03.2026
ԳՈՎԱԶԴ
«ԵվրասիաԴոկ 2026». Բացվել է վավերագրական նախագծերի զարգացման աշխատարանի հայտերի ընդունումը

«ԵվրասիաԴոկ 2026». Բացվել է վավերագրական նախագծերի զարգացման աշխատարանի հայտերի ընդունումը

06.03.2026
Պետությունը նախաձեռնել է «Հայֆիլմ» կինոստուդիայի լուծարումը՝ Պետգույքի նոր շրջանառվող նախագծով

Պետությունը նախաձեռնել է «Հայֆիլմ» կինոստուդիայի լուծարումը՝ Պետգույքի նոր շրջանառվող նախագծով

28.02.2026
560 մլն դրամ երկու ամսում․ ինչ է իրականում ցույց տալիս Հայաստանի կինոթատրոնային շուկան

560 մլն դրամ երկու ամսում․ ինչ է իրականում ցույց տալիս Հայաստանի կինոթատրոնային շուկան

28.02.2026
Սիքվե՞լ, գարնան համա՞ր։ Նորարար է… Հրապարակվել է «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի թիզերը

«Սատանան կրում է Prada», «Ճիչ» և ևս 14 ամենասպասված կինոպրեմիերաները 2026 թվականին

28.02.2026
Ֆիլմարտադրողների ֆեդերացիան արձագանքել է Կինոյի հիմնադրամում կայացած հանդիպման շուրջ հնչած կարծիքներին

ՖԱՀՖ-ի պլենար ժողով․ համակարգային խնդիրներ և իշխանություններին ուղղված պահանջներ

20.02.2026
«Золотой дубль»: как не получилось кино про победу

«Արարատ 73» ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում․ առաջին արդյունքները

20.02.2026
Կինոքաղաք մասնավոր հարթակում, «Հայֆիլմ» պետական վերահսկողության տակ. ինչ ուղի է ընտրում պետությունը

Կինոքաղաք մասնավոր հարթակում, «Հայֆիլմ» պետական վերահսկողության տակ. ինչ ուղի է ընտրում պետությունը

20.02.2026
Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

12.02.2026
«Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

«Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

07.02.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • English
  • Русский
Չորեքշաբթի, 11 Մարտի, 2026
  • Մտնել
ԿինոՊրես
  • ԼՈՒՐԵՐ
    • All
    • ԱՊՀ
    • Ընտրանի
    • Ինտերնետ
    • Կինոարտադրություն
    • Կինովարձույթ
    • Հայաստան
    • Հարևաններ
    • Հեռուստատեսություն
    • Մահախոսական
    • Տեխնոլոգիա
    • Ֆինանսավորում
    A draft of the new regulations for state funding competitions for national films has been opened for public discussion

    Հանրային քննարկման է դրվել ազգային ֆիլմերի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգի նախագիծը

    Նոր փոփոխություններ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

    Նոր փոփոխություններ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

    «Цвет граната» Сергея Параджанова собрал более $173 тыс. в прокате Южной Кореи

    Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» Հարավային Կորեայի վարձույթում հավաքել է ավելի քան $173 հազար

    «ԵվրասիաԴոկ 2026». Բացվել է վավերագրական նախագծերի զարգացման աշխատարանի հայտերի ընդունումը

    «ԵվրասիաԴոկ 2026». Բացվել է վավերագրական նախագծերի զարգացման աշխատարանի հայտերի ընդունումը

    Պետությունը նախաձեռնել է «Հայֆիլմ» կինոստուդիայի լուծարումը՝ Պետգույքի նոր շրջանառվող նախագծով

    Պետությունը նախաձեռնել է «Հայֆիլմ» կինոստուդիայի լուծարումը՝ Պետգույքի նոր շրջանառվող նախագծով

    560 մլն դրամ երկու ամսում․ ինչ է իրականում ցույց տալիս Հայաստանի կինոթատրոնային շուկան

    560 մլն դրամ երկու ամսում․ ինչ է իրականում ցույց տալիս Հայաստանի կինոթատրոնային շուկան

    Սիքվե՞լ, գարնան համա՞ր։ Նորարար է… Հրապարակվել է «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի թիզերը

    «Սատանան կրում է Prada», «Ճիչ» և ևս 14 ամենասպասված կինոպրեմիերաները 2026 թվականին

    Ֆիլմարտադրողների ֆեդերացիան արձագանքել է Կինոյի հիմնադրամում կայացած հանդիպման շուրջ հնչած կարծիքներին

    ՖԱՀՖ-ի պլենար ժողով․ համակարգային խնդիրներ և իշխանություններին ուղղված պահանջներ

    «Золотой дубль»: как не получилось кино про победу

    «Արարատ 73» ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում․ առաջին արդյունքները

    Կինոքաղաք մասնավոր հարթակում, «Հայֆիլմ» պետական վերահսկողության տակ. ինչ ուղի է ընտրում պետությունը

    Կինոքաղաք մասնավոր հարթակում, «Հայֆիլմ» պետական վերահսկողության տակ. ինչ ուղի է ընտրում պետությունը

    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • All
    • Կինոշուկաներ
    • Մրցանակներ
    • Ցուցահանդես
    • Փառատոներ
    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

    2026 թվականի փառատոների և մրցանակաբաշխությունների օրացույցը. Ոսկե Ծիրան, ՌեԱնիմանիա և ավելին

    2026 թվականի փառատոների և մրցանակաբաշխությունների օրացույցը. Ոսկե Ծիրան, ՌեԱնիմանիա և ավելին

    «Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

    «Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
Բան չգտա
Բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Բան չգտա
Բոլոր արդյունքները
Գլխավոր Լուրեր Հայաստան

«Հայաստանում ոլորտը երկար տարիներ կանոնակարգվում է միայն կանոնակարգերով». զրույց կինոյի օրենքի մասին Աննա Կոստանյանի հետ

Սերգեյ Հովսեփյան
04.03.2020
Հայաստան
ընթերցելու ժամանակ՝ 2 րոպե
0
«Հայաստանում ոլորտը երկար տարիներ կանոնակարգվում է միայն կանոնակարգերով». զրույց կինոյի օրենքի մասին Աննա Կոստանյանի հետ
6
ԴԻՏՈՒՄ
FacebookWhatsAppLinkedIn

Տարիներ շարունակ «Կինոյի մասին» օրենքի նախագիծը մնում է անավարտ: Հիշեցնենք, որ «Կինոյի մասին» օրենքի նախագծի 3 տարբերակ կա՝ Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբի՝ «ԻՖԿԱ»-ի, «Ոսկե ծիրանի» և կինոռեժիսոր, պրոդյուսեր Արմեն Ադիլխանյանի ներկայացրած նախագծերն են։ Այս պահին «Կինոյի մասին» օրենքի ներկայացված նախագծերի ճակատագիրը անհայտ է: Տեղի են ունեցել բազում քննարկումներ, գործը հասել էր երեք նախագծերի միավորմանը և… կրկին մոռացության մատնվեց:

Որպեսզի հասկանանք, թե ինչու չկա «Կինոյի մասին» օրենքի հետ կապված առաջխաղացում ԿինոՊրեսը դիմել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանին:

Տիկին Կոստանյան, շնորհակալություն, որ համաձայնվել եք զրուցել «Կինոյի մասին» օրենքի թեմայով: Գործը հասել էր երեք նախագծերի միավորմանը, դրանից հետո բացարձակ լռություն է: Ինչպե՞ս է իրավիճակը այսօր: Ինչ-որ առաջխաղացում նկատվո՞ւմ է:

Ես եմ շնորհակալ՝ հետաքրքրության և լուսաբանման հրավերի համար։ Սա հիրավի կարևոր թեմա է, որն այս բուռն ընթացող քաղաքական պրոցեսներում կարծես թե մամուլի և հանրության հետաքրքրությունից դուրս է մնում, մինչդեռ կարծում եմ, որ մեր երկրի, պետության համար ոչ պակաս առանցքային հարց է՝ կինոյի ոլորտում օրենքի կարգավորմամբ փոփոխություններ բերելու և դաշտը նորոգելու առումով։ Այո, ճիշտ եք, այս պահին մի փոքր հապաղում է օրենքի նախագծի տարբերակների միավորման գործընթացը՝ ելնելով երեք կողմերից մեկի՝ «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից արված քայլից։ Նախ գնանք մի փոքր ավելի խորքը և ներկայացնեմ, թե ինչ փուլում էինք գտնվում։ Կար պայմանավորվածություն, որ այս երեք կողմերը՝ «ԻՖԿԱ» անկախ կինոգործիչների միավորման, «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և անհատ կինոգործիչ Արմեն Ադիլխանյանի կողմից ներկայացված նախագծերի տարբերակները պետք է համադրվեն այս կողմերի ներկայացուցիչ իրավաբանների միջոցով, ինչը փաստացի իմ կոորդինացիայով կայացել է, այսինքն՝ փաստաթղթի իրավական ձևակերպման մասով հանդես են եկել «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և «ԻՖԿԱ»-ի կողմից ներկայացուցիչները։ 

Չեմ ուզում առանձնացնել առանցքային հիմքեր, քանի որ հիմնական երկու նախագծերում էլ ընդունելի դրույթներ կան, առանցքային կամ գաղափարական էական տարբերություն չկա, և ես բոլորովին տեղին և ճիշտ չեմ համարում եզրեր տանել կամ շեշտադրումներ անել նախագծերից որևիցե մեկի առանցքի շուրջ, քանի որ նպատակը ոչ թե հեղինակների առավելությունը կամ պակաս լինելն ընդգծելն է, այլ վերջիվերջո կինոյի մասին օրենք ունենալը։ Սա շատ կարևոր մոտիվացիա եմ համարում և շեշտադրել եմ դեռևս նախորդ տարվա մարտ ամսին, երբ իմ նախաձեռնությամբ սկսեցի քննարկումների և աշխատանքների շարքն Ազգային ժողովում և դրանից դուրս, տարբեր ձևաչափով հանդիպումների ժամանակ։

Նախագծերը գործնականում միավորված են և միայն տեխնիկական լուծելի խնդիրների պատճառով է ձգձգվում նախագծի շրջանառության մեջ դրվելը։ Ես ինքս տրամադրված եմ կառուցողական, սակայն առնվազն ինձ համար անհասկանալի է, թե ի՞նչ առանցքային խնդիրներ կարող են լինել, որ փորձ անեն տապալել նախագիծն ու օրենքի ընդունումը։ Միանշանակ է, որ օրենքն ամեն դեպքում պետք է ընդունվի, սա անխոս, քանի որ օրենքի պահանջը բխում է նաև կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի մի շարք պահանջներից։

Ե՞րբ հանրությանը կծանոթացնեն միավորված նախագծի հետ: Կլինե՞ն խորհրդանական լսումներ:

Այս պահին վերջին եզրափակաիչ բանակցություններն են ընթանում կողմերի միջև՝ ի մի բերելու բոլոր սուր անկյուններն ու կոնցեպտուալ տարաձայնությունները, որոնք միանգամայն շտկելի են։ Օրենքի նախագծի միավորված տարբերակը շրջանառության մեջ կդրվի այս ամսվա վերջում, իսկ խորհրդարանական լսումներ լինելու են անպայման, որպեսզի կինոհանրությունը ևս հնարավորություն ունենա մասնակցելու դրա քննարկմանը։

«Կինոյի մասին» օրենքը կարծես դարձել է կրիզիսից դուրս գալու միջոց կինեմատոգրաֆիստների համար: Օրենքի ընդունումից հետո միշտ պահանջվում է ադապտացման ժամանակ:

Համաձայն եմ, քանի որ Հայաստանում ոլորտը երկար տարիներ կանոնակարգվում է միայն կանոնակարգերով, որոնք շատ հաճախակի են փոփոխվում, օրենքի ընդունումն այս պարագայում ավելի լուրջ իրավական կարգավորում կմտցնի դաշտ՝ միևնույն ժամանակ պաշտպանելով ոլորտի գործիչների իրավունքները և ստեղծելով էլ ավելի լայն հնարավորություններ ստեղծագործելու համար։

Ծանոթանալով երեք նախագծերին նկատեցի, որ ոչ մեկում չկա հաշվետվության հետ առընչվող կետ, այսինք բոլորը պատրաստ են պետությունից գումար ստանալ, բայց ծախսերի պահով բացատրություն տալու «հավես չունեն»: Հաջողվե՞լ է այդ բացը լրացնել նախագծի միավորված տարբերակում:

Միավորված նախագիծը պատասխանում է օրենքի պահանջից բխող բոլոր հարցերին, ինչպես նաև պետության հանդեպ հաշվետվողականության պարտադիր բաղադրիչին, քանի որ չի կարող այնպես ստացվել, որ հանրային՝ ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին կուտակված և պետությունից հատկացված գումարները տրամադրվեն ինչ-որ նպատակներով և որևիցե սուբյեկտ, կազմակերպություն, արտադրող կամ գործիչ պատասխանատվություն չկրի դրանց վերաբերյալ հաշվետվություն տալիս։

Ի՞նչ եք կարծում, մեր բարձր տեխնոլգիական երկրում հնարավո՞ր է կիրառել ռուսական հաշվետվական ЕАИС համակարգի նույնօրինակ ծառայություն, որի միջոցով հայ պրոդյուսերները, ի վերջո, կկարողանան հասկանալ երկրի տենդենցները:

Կարծում եմ ժամանակակից աշխարհում նաև հանրության պահանջներից ելնելով՝ նորարարական մոտեցում է ունենալ միացյալ ավտոմատացված տեղեկատվական համակարգ կինոոթատրոններում ֆիլմերի ցուցադրությունների, դրանց վերաբերյալ վերլուծություններ իրականացնելու, ինչպես նաև ազգային կինոյի տենդենցներին հետևելու համար, սակայն պետք է ցավով նշեմ, որ Հայաստանում տեղական կամ ազգային կինոն երկրի ներսում տարածելու խնդիր ունենք, և վերլուծությունն ըստ այդմ այս պահին անտեղի է իրականցնել։ Սա նաև հիանալի հնարավորություն կտա մեզ բոլորիս հետևելու պետության միջոցներով ստեղծվող ֆիլմերին, դրանց զարգացմանն ու տարածմանը, և թե ինչքան են դրանք վայելում հանրության հետաքրքրությունն արդեն հստակ թվերով։

Դուք ավարտել եք Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը և շատ հետաքրքիր է լսել ձեր կարծիքը առ այն, որ բրիտանական, արդեն 16-րդ, փառատոնը անցկացվում էր Երևանում, ցուցադրելով ֆիլմեր հասուն մարդկանց համար ռուսերեն ենթագրերով: Խոսքը գնում է հիմնական ծրագրի մասին, որը ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում: Տպավորություն է ստեղծվում, որ Բրիտանական Խորհուրդի հայկական գրասենյակը չի հարգում Հայաստանի պետական լեզուն և անհայտ պատճառներով կիրառում է օտար, ռուսերեն, լեզուն: Այդ մասին տարիներ շարունակ բարձրակոչել է «Լեզվի ժողովրդական տեսչությունը» (www.lezu.am): Արդյո՞ք օրենքը կօգնի լուծել այս խնդիրը: 

Այո, միանշանակ, սա պետական լեզվի հանդեպ անհարգալից վերաբերմունք է և որոշակի կարգավորում պետք է տրվի նաև օրենքով, ինչպես արտասահմանյան արտադրողի, որը մեր երկրում ֆիլմերի ցուցադրություն կիրականացնի, այնպես էլ տեղական արտադրողների համար։

Նոյեմբերին դուք այցելել էիք Տեքսաս նահանգի Austin Studios-ը, որտեղ նկարահանվել են մի շարք հայտնի միջին բյուջեի ֆիլմեր, ինչպիսիք են «Միսս ազգակցությունը», «Լրտեսների երեխաները 3» և այլ. Ինչո՞վ են ձեզ օգնում այդպիսի այցելությունները:

Այսօրինակ ուսումնաճանաչողական այցերը հնարավորություն են ընձեռում հանդես գալ արտերկրի դրական փորձով և լավ գաղափարներ բերել։ Իսկ Տեքսաս նահանգի Austin Studios-ը տիպիկ օրինակ էր ինձ համար, որ ամայի տարածքը կարելի է վերածել կինոարտադրական մեծ կենտրոնի՝ տալով հնարավորություն կինոյի, հեռուստատեսության ոլորտում գործունեություն ծավալող անձանց զարգացնել կինոն և դրան հարակից բոլոր ճյուղերը, այդ թվում նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծվող ֆիլմարտադրությունը։

Կարծում եմ բոլորին հետաքրքիր է «Հայֆիլմի» կարգավիճակը: «Եթե այսօր ասում ենք «Հայֆիլմի» վերածնունդ, ապա պետք է հիշել, որ «Հայֆիլմի» վերածնունդը տարածքը չէ, այլ ժառանգությունը, Տերյան 2 հասցեն»: Սա Շուշանիկ Միրզախանյանի խոսքերն են: Տերյան 2-ը մնացել է հասցե և կորցրել է իր պատմականությունը, որպես վայր, իսկ «Հայֆիլմը» կանգուն հուշարձան շենք է, ֆիլմերի գործարան: Հայկական չստացված Հոլիվուդի տարածքը ծառայելո՞ւ է կինեմատոգրաֆին:

«Հայֆիլմ»-ը պատմական ժառանգություն է՝ թե՛ անունը, թե՛ խորհրդային շրջանի կինոժառանգությունը, և թե՛ տարածքը, սա ասել եմ, ասում եմ և կասեմ այնքան, քանի պետությունը հօգուտ ֆիլմարտադրության, ազգային կինոն զարգացնելու և տարածելու ուղղությամբ ռազմավարական, այլ ոչ տակտիկական քայլեր չի ձեռնարկել։ «Հայֆիլմի» վերածնունդը կայանում է հայկական կինոյի երբեմնի փառքը վերականգնելու և տարածելու մեջ, և սա պետք է ուղղված լինի ոչ միայն հայկական կինոն զարգացնելուն, այլև առհասարակ ուղղված երիտասարդ սերնդի համար բարվոք պայմաններ ստեղծելուն, որպեսզի նոր ֆիլմարտադրողները կարողանան իրենց ստեղծարար միտքը հասցնեն նաև Հայաստանի սահմաններից դուրս։

Իսկ ինչ վերաբերում է Կինոկենտրոնի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարի խոսքերին, ով ի դեպ 2017-ից է այդ կարգավիճակում,  պետք է նշեմ, որ նրա ասուլիսը և հայտարարությունը «Հայֆիլմի» վերաբերյալ արվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի օգոստոսին․ ես կուզեի լսել այս համարձակ խոսքերը նաև նախկին իշխանությունների օրոք, երբ ապաշնորհ և կոռուպցիոն մեխանիզմներով պետությունից կորզված հանրային փողերի վատնման արդյունքում հայկական կինոն բառացիորեն դեգրադացիա ապրեց։ Այստեղ իհարկե ինձ շատ հակադարաձողներ կլինեն, որ «արյան գնով» կարողացել են պահել կինոարտադրությունը, գուցե ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ կարողացել են անել, բայց փաստ է, որ պետությունից հատկացված միլիոնավոր դրամներն այսօր էական ժառանգություն չեն թողել։

Վերջերս դուք հրապարակեցիք Հայաստանի Ազգայի Կինոկենտրոնի հրատապ կառուցվածքային փոփոխություններից տուժող անձանց մասին տեղեկություն: Ինչո՞վ կարող եր պայմանավորված լիներ այս հանկարծակի փոփոխությունը:

Ես զրուցել եմ թիրախ դարձած այդ մի քանի անձանց հետ, և ինձ համար պարզ է դառնում, որ ներկայիս գործող ժամանակավոր պատասխանատուն հայեցողական որոծում է կայացրել հեռացնել, իսկ որոշ մարդկանց էլ առաջարկել շարունակել համագործակցել։ Նախ պետք է դեռևս հստակեցնել, թե 2017-ից օրենքի խախտմամբ (6 ամիսց ավելի) ժամանակավոր պատասխանատու մնացած անձն ինչքանով է իրավասու կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, բացի այդ այս մասով արվել է վերլուծություն՝ պարզելու նախատեսվող փոփոխությունների մասին փաստաթուղթը կազմող և դրա տակ ստորագրող պաշտոնակատարի իրավասությունները, ինչպես նաև ընթացակարգը, որի միջոցով կայացվել է որոշում, որն էլ իր հերթին բերել է աշխատողների իրավունքների կոպիտ խախտումներով։ Այդ իսկ պատճառով Կինոկենտրոնի կողմից հաստիքների կրճաման ծանուցում ստացած անձինք դիմել են իրավաբանի, որպեսզի պաշտպանեն իրենց աշխատանքային իրավունքները։

Գախնի չէ, որ Հայաստանում տեսահենությունը նոր շունչ է առնում, իսկ հակատեսահենական օրենք մենք չունենք: Մեր «Հեղինակային և հարակից իրավունքների» մասին օրենքը հնացել է մոտ 11 տարով: Նույնիսկ կինոթատրոններից հեղինակային գանձում չի կատարվում: «Կինոյի մասին» օրենքը ծանրաբեռնված էր դրույթներով, որոնք առկա են ՀՀ այլ օրենքներում, որոնցից որոշները արդիականացման անհրաժեշտություն ունեն: Այդ հարցը բարձրացվե՞լ է:

Այս հարցին մենք կարող ենք անադրադառնալ, երբ օրենքի նախագիծը դրվի հանրային քննարկման e-draft պետական իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում, որտեղ մեկնաբանությունների տեսքով առաջարկներ անելու հնարավորություն կա։ Միավորված նախագծում բնականաբար հղում է արվելու «Հեղինակային և հարակից իրավունքների» մասին օրենքին, որտեղ սահմանված է նաև ֆիլմերի մասին հեղինակային իրավունքները, այլ հարց է, որ այո, անհրաժեշտ է նաև փոփոխություններ կամ լրացումներ կատարել հնացած այդ օրենքում, դա արդեն կբխի կինոյի օրենքի ընդունումից։ Կինոյի օրենքի մեր նախագծում նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջին համապատասխան՝ տրված են պարզ, հասկանալի և հանրամատչելի ձևակերպումներ, որոնք տարընթերցման տեղիք չեն տա հանրության մոտ։

Կինոկրթություն: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այս երևույթը:

Կինոյի ոլորտի մասնագիտական կրթություն՝ ստեղծագործական և տեխնիկական, երկուսն էլ պարտադիր: Կինոկրթությունը շատ կարևոր է: Սակայն ըստ մասնագետների՝ առանց կինոուսմունքի էլ երկու ճանապարհ կա, մեկը՝  պրակտիկ կինոկրթություն, որն այսօր լրջորեն տարածում ունի Ռումինիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում: Գործնական աշխատանքի միջոցով նվիրյալ մասնագետները սովորեցնում են կինոյի հետ կապված ամեն բան: Մյուս տարբերակը կինոյի ոլորտում ամենացածր պաշտոնից սկսելն ու ողջ ճանապարհն անցնելն է: Թեև դա կինոուսմունքի դժվար ճանապարհ է, սակայն կինոոլորտի շատ մասնագետներ են նման ճանապարհ անցել: Կինոկրթության մեջ կարևոր է, որ լավ կինոռեժիսորը լինի լավ ուսուցիչ և կարողանա ստեղծել  յուրահատուկ մտածողությամբ լսարան։

Հիշեցնենք, որ դեռևս 2015թ.-ի մարտի 3-ին մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, սակայն մինչ օրս «Կինոյի մասին» օրենքը կյանքի չի կոչվել, ինչը հանձն առնվեց Ազգային ժողովի կողմից։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Թեմաներ Ազգային ժողովԱննա ԿոստանյանԱրմեն ԱդիլխանյանԻՖԿԱլրահոսկինոյի մասին օրենքՀայաստանի ազգային կինոկենտրոնՈսկե Ծիրան կինոյի զարգացման հիմնադրամ
Նախորդ գրառում

Ղազախստանցի կինեմատոգրաֆիստները հանդիպել են «Ղազախֆիլմում»՝ արդյունաբերության խնդիրները քննարկելու համար

Հաջորդ գրառում

«Էրկեն կիշեր» կինոնկարը ընդգրկվել է Ռուսաստանի «Նիկա» կինոմրցանակաբաշխության շորթ լիսթում

Նման նյութեր Posts

A draft of the new regulations for state funding competitions for national films has been opened for public discussion

Հանրային քննարկման է դրվել ազգային ֆիլմերի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգի նախագիծը

Սերգեյ Հովսեփյան
09.03.2026
0

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է նախարարի հրամանի նախագիծ, որը պետք է կարգավորի ազգային կինոնախագծերի պետական ֆինանսավորման մրցույթների կազմակերպումն ու անցկացումը և...

Նոր փոփոխություններ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

Նոր փոփոխություններ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

Սերգեյ Հովսեփյան
06.03.2026
0

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է 2021 թվականի «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը․ առաջարկվող փաթեթը վերաբերում է հիմնական հասկացությունների վերանայմանը, պետական ֆինանսավորման...

«ԵվրասիաԴոկ 2026». Բացվել է վավերագրական նախագծերի զարգացման աշխատարանի հայտերի ընդունումը

«ԵվրասիաԴոկ 2026». Բացվել է վավերագրական նախագծերի զարգացման աշխատարանի հայտերի ընդունումը

Սերգեյ Հովսեփյան
06.03.2026
0

Հայաստանում մեկնարկել է «ԵվրասիաԴոկ 2026» աշխատարանի հայտերի ընդունումը, որը նպատակ ունի աջակցել վավերագրական կինոյի նոր նախագծերի զարգացմանն ու դրանց միջազգային...

Պետությունը նախաձեռնել է «Հայֆիլմ» կինոստուդիայի լուծարումը՝ Պետգույքի նոր շրջանառվող նախագծով

Պետությունը նախաձեռնել է «Հայֆիլմ» կինոստուդիայի լուծարումը՝ Պետգույքի նոր շրջանառվող նախագծով

Սերգեյ Հովսեփյան
28.02.2026
0

Փետրվարի 6-ին քննարկվում էր վերագործարկումը, փետրվարի 19-ին՝ լուծարումը․ «Հայֆիլմ»-ի շուրջ պետական մոտեցումը փոխվեց։

Հաջորդ գրառում
«Էրկեն կիշեր» կինոնկարը ընդգրկվել է Ռուսաստանի «Նիկա» կինոմրցանակաբաշխության շորթ լիսթում

«Էրկեն կիշեր» կինոնկարը ընդգրկվել է Ռուսաստանի «Նիկա» կինոմրցանակաբաշխության շորթ լիսթում

  • A draft of the new regulations for state funding competitions for national films has been opened for public discussion

    Հանրային քննարկման է դրվել ազգային ֆիլմերի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգի նախագիծը

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանի կինոյի հիմնադրամում մեկնարկել է ոլորտային բարեփոխումների աշխատանքային խմբի գործունեությունը

    2 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    40 shares
    Կիսվել 16 Tweet 10
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    40 shares
    Կիսվել 16 Tweet 10
  • Նոր փոփոխություններ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • Մահացել է դերասանուհի Դայան Քիթոնը: Վուդի Ալենի ֆիլմերի, «Կնքահայրը» եռագրության և շատ այլ ֆիլմերի ու սերիալների աստղը 79 տարեկան էր: Հատված «Ընտանիքի հիմնաքարը» ֆիլմից:
  • Սիսիան, բաց մի թող լավագույն կարճամետրաժ ֆիլմերի դիտման հնարավորությունը։ Արի՛ Սիսիանի մշակույթի կենտրոն։ #կինոպրես #կինոլուր
  • Սիսիան, բացիր սիրտդ կինոյի առաջ։ Քաղաքում մեկնարկում է 8-րդ միջազգային Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը։ Արի միասին բացահայտենք հայկական կինոյի նոր անունները։ #կինոպրես #կինոլուր #kinopress
  • Վաչե Թովմասյանը @Vache Tovmasyan , Կարեն Կարագուլյանը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրի Բորիսովը տոնում են վերջինիս մասնակցությունը մրցանակաբաշխության կարճ ցուցակում: Արդեն հայտնի է, որ Բորիսովը չի ստացել մրցանակ: «Ոսկե Գլոբուսի» հաղթողներին տեսեք մեր կայքում: #կինոպրես #կինոլուր #kinopress
  • Օգոստոսի 8-ից դիտեք «Արկածներ ժամանակի լաբիրինթոսում» նոր անիմացիոն ֆիլմը հայերեն կրկնօրինակմամբ ԿինոԼոռի-ում։ 👇 Ամրագրի՛ր զանգի միջոցով 📲 +374 94 725878 #ԿինոԼոռի #KinoLori #կինոթատրոն#վանաձոր#vanadzor#cinemavanadzor
  • 🍿 Վանաձորում բացվել է @kinoloriam կինոթատրոն: Ցուցադրություն ամեն օր։ Սիրով Սպասում ենք ձեզ՝ 📞 094 725 878 Կարեն Դեմիրճյան 25/1 (Երկաթուղայինների այգի) #վանաձոր #vanadzor #cinemavanadzor #կինոթատրոն #կինոլոռի
  • Հայաստանը նախորդ տարվա նման ֆրանսիական Անսի քաղաքում մասնակցել է հունիսի 9-15-ն այնտեղ անցկացվող անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի MIFA կինոշուկային, որտեղ ներկայացել է սեփական տաղավարով: Կինոշուկա էր մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը: Հայաստանի տաղավարը ղեկավարում էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Հայաստանի տաղավարում աշխատում էին «Պոպոկ Անիմեյշն Ստուդիո», «ՕՆօֆֆ Ստուդիո», «Արտ-Ստեպ Ստուդիո», «ՌԵԱԿՏ Փրոդաքշն» ընկերությունների պրոդյուսերները: «Անսի»-ն աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից է: Այն ստեղծվել է որպես Կաննի կինոփառատոնի մի մաս, այնուհետեւ` 1960-ից սկսել է գործել որպես առանձին կինոփառատոն: Անիմացիոն ֆիլմերին նվիրված այս փառատոնն ամեն տարի կազմակերպվում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում. մասնակցում են շուրջ 6-7 հազար մասնագիտացած անիմատորներ եւ մոտ 400 լրագրողներ` աշխարհի տարբեր անկյուններից:
Telegram Facebook Youtube Instagram TikTok Twitter RSS
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Բան չգտա
Բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ
  • English
  • Русский

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: