• Վերջին
  • Հանրաճանաչ
«Հայֆիլմի» նոր կյանքի խոստումը հին անորոշությունների մեջ. նախարարը այցելել է կինոստուդիան

«Հայֆիլմի» նոր կյանքի խոստումը հին անորոշությունների մեջ. նախարարը այցելել է կինոստուդիան

17.06.2025
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
Գովազդ
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

16.09.2026
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

«Հայֆիլմի» նոր կյանքի խոստումը հին անորոշությունների մեջ. նախարարը այցելել է կինոստուդիան

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
17.06.2025
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
«Հայֆիլմի» նոր կյանքի խոստումը հին անորոշությունների մեջ. նախարարը այցելել է կինոստուդիան
274
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ, այցելեց «Հայֆիլմ» կինոստուդիա՝ ծանոթանալու ժամանակին խորհրդային կինոարդյունաբերական կենտրոն եղած տարածքի ներկա վիճակին, խնդիրներին և զարգացման հնարավորություններին։ Հատուկ ուշադրություն դարձվեց կինոժառանգության արխիվին․ հնամյա ժապավենները տարիներ շարունակ պահպանվել են այստեղ՝ առանց պատշաճ պահպանության միջավայրի, ինչը վտանգում է ոչ միայն ֆիլմերի որակը, այլև մշակութային հիշողությունը։

Նախարարը կարևորեց կինոժառանգության պահպանման պետական վերահսկողության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ ժապավենների մաքրումն ու թվայնացումը պետք է դառնան առաջնահերթություն։ Սա անշուշտ կարևոր քայլ է՝ նկատի ունենալով, որ «Հայֆիլմի» արխիվը ընդգրկում է ոչ միայն հայկական, այլև խորհրդային կինոյի ոսկեդարյան էջերը՝ սկսած 1920-ականներից մինչև 1980-ականների վերջը։

Դավիթ Բանուչյանը ներկայացրեց կինոստուդիայի վերագործարկման նախագիծը, որի նպատակն է ազգային կինոարտադրության ակտիվացում և ֆինանսական նոր հոսքերի ներգրավում։ Շեշտվեց մասնավոր հատվածի և արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության կարիքը, ինչը ներկայիս փակ շուկայի և պետական սուղ ռեսուրսների պայմաններում միակ իրատեսական ուղին է։ Նախարարի խոսքերով՝ անելիքները շատ են, և անհրաժեշտ է հստակ ժամանակացույց կազմել՝ քայլ առ քայլ իրականացնելու համար ծրագիրը։

Սակայն պետք է արձանագրել, որ սա առաջին փորձը չէ «Հայֆիլմը» նոր շունչ հաղորդելու։ 2005-ին կինոստուդիան մասնավորեցվեց՝ խոստանալով շուրջ 30 մլրդ դրամ ներդրում։ Սակայն ծրագիրը ձախողվեց, և 2015-ին պետությունը վերադարձրեց իր բաժնեմասը՝ փաստացիորեն ստանալով քայքայված և անգործուն տարածք։ Տարածքի վերադարձի համար պետությունը ներդրողին վճարեց: 2019 թվականին Կառավարությունը կրկին փորձ կատարեց կինոստուդիան վարձակալության միջոցով վերակենդանացնել, սակայն պատմությունը կրկին ավարտվեց դատական գործով: 2023 թվականին Ակադեմիական քաղաքի լուրերի ֆոնին դատախազությունը հարուցեց քրեական գործ՝ 2005 թվականի մասնավորեցման ընթացքում պետությանը շուրջ 10 մլն. դոլարի վնաս պատճառելու համար:

«Հայֆիլմ». Կինոստուդիա թե՞ նավթահանք

Նույնիսկ այսօր՝ վերագործարկման ծրագրի ֆոնին, «Հայֆիլմի» իրավական կարգավիճակն ամբողջությամբ հստակեցված չէ։ ԿինոՊրեսին Պետական գույքի կառավարման կոմիտեից ապրիլին փոխանցված տեղեկություններով՝ ստուդիայի տարածքը դեռևս գտնվում է անորոշ վիճակում։ Թեև այն 2024 թվականին ճանաչվել է որպես «գերակա շահ»՝ ապագա Ակադեմիական քաղաքի կառուցման համար, սակայն «ծրագրի շրջանակներում տարածքների փոխանցման մասով ներկայումս որևէ գործողություն չի իրականացվում, քանի որ գործընթացը դեռևս հստակեցված չէ»։

Այս իրավիճակում հարցեր են առաջանում․ արդյո՞ք իշխանությունների՝ վերագործարկման շուրջ հնչող հայտարարությունները բավարար են՝ հստակ արդյունքներ գրանցելու համար։ Կկարողանա՞ արդյոք պետական համակարգը հաղթահարել տարիներ շարունակ ձգվող իրավական և ֆինանսական անորոշությունները՝ վերադարձնելով «Հայֆիլմին» իր երբեմնի դերակատարումը հայ կինոյում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Post Views: 35
Պիտակներ՝ Դավիթ ԲանուչյանԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամՀայֆիլմ
Նախորդ նյութը

Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

Հաջորդ նյութը

Երբ կինոյի հիմնադրամը փորձում է դառնալ պետություն. թվային երազանքնե՞ր, թե՞ լիազորությունների խեղաթյուրում

Առնչվող Նյութեր

Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

ANIMASYROS 2026-ի «Tribute to Armenia» ծրագրում Սիրոս կղզում կներկայացվի հայկական ժամանակակից անիմացիան՝ վեց կարճամետրաժ ֆիլմով։

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Ֆրանսիայում կայացած առաջին Lumière Summit-ի՝ կինոյի ապագային վերաբերող վեց միջազգային հռչակագրերին։

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.09.2026

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի կինովարձույթի հասույթը կազմել է 2,13 մլրդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով 34,9%-ով՝ ավելի քիչ նոր թողարկումներով։

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.09.2026

Հայաստանը ներկայացվել է Վենետիկի կինոարդյունաբերական հարթակներում, սակայն ԿԳՄՍՆ-ն ու Կինոյի հիմնադրամը չեն անդրադարձել այդ մասնակցությանը։

Հաջորդ նյութը
Երբ կինոյի հիմնադրամը փորձում է դառնալ պետություն. թվային երազանքնե՞ր, թե՞ լիազորությունների խեղաթյուրում

Երբ կինոյի հիմնադրամը փորձում է դառնալ պետություն. թվային երազանքնե՞ր, թե՞ լիազորությունների խեղաթյուրում

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    27 կիսումներ
    Կիսվել 11 Հրապարակել X-ում 7
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: