• Վերջին
  • Հանրաճանաչ
Ֆրանսիական Սինեմատեկում կայացան Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները

Ֆրանսիական Սինեմատեկում կայացան Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները

20.12.2024
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Ֆրանսիական Սինեմատեկում կայացան Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
20.12.2024
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Ֆրանսիական Սինեմատեկում կայացան Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները
29
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Փարիզում՝ Ֆրանսիական Սինեմատեկում ս.թ. դեկտեմբերի 5-ից 15-ը կայացան Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Փարաջանով. Ռեժիսոր-պոետ» խորագիրը կրող ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, որն իրականացվում էր ֆրանսիական Սինեմատեկի կողմից՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի, Վրաստանի, Ուկրաինայի և այլ գործընկերների համագործակցությամբ: Այն հարգանքի տուրք էր մեծանուն կինոռեժիսորի հիշատակին, որի ստեղծած յուրօրինակ կինոլեզուն և խոհրդապաշտական մտածողությունը մինչև օրս էլ հիացնում են կինոաշխարհին:

Աշխատանքային այցով Փարիզում էին Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և հիմնադրամի աշխատակիցները, որոնք ներկա գտնվեցին ցուցադրություններին, միաժամանակ ունենալով աշխատանքային հանդիպումներ ֆրանսիական Սինեմատեկի գործընկերների հետ, այցելեցին ֆրանսիական Սինեմատեկի արխիվ՝ ֆիլմերի պահպանման և վերականգնման  նրանց փորձառությանը ծանոթանալու նպատակով:

Դեկտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին Salle Georges Franju սրահում տեղի ունեցավ  «Փարաջանով. Վերջին կոլաժ», (ռեժ.  Գրիգոր Համել, Ռուբեն Գևորգյանց) վերականգնված տարբերակի նախացուցադրությունը: Օրվա բանախոսն էր Անի Համելը, որը ներկայացրեց 1995թ. նկարահանված վավերագրական ֆիլմի պատմությունը. Ս. Փարաջանովի մանկությունը, մահը, Թբիլիսին, Կիևը, Երևանը, նրա ընկերներին։ Ֆիլմում ընդգրկված էին բազմաթիվ կադրեր ռեժիսորի անավարտ ֆիլմերից։

Ցուցադրությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ֆրանսիացի հանդիսատեսի շրջանում, դահլիճը լեփ-լեցուն էր Փարաջանովի արվեստը գնահատողներով, ներկա էին նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Սինեմատեկի հավաքածուի տարածման և հասանելիության բաժնի ղեկավար Էմիլի Կոքիյի և ծրագրերի տնօրենի օգնական Անիք Ժիրարի հետ: Քննարկվեցին համատեղ միջոցառումներ իրականացնելու մի շարք ծրագրեր, մասնավորապես, վերականգնված հայկական դասական ֆիլմերի ցանկն իրենց ներկայացնելու, ինչպես նաև վերջին տարիներին վերականգնված ֆրանսիական դասական 10 ֆիլմերի ցուցադրություն Երևանում՝ «Սինեմատեկը Հայաստանում» խորագրով կազմակերպելու  հարցերը:

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանդիպում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի հետ: Վերջինս հետ քննարկվել են Ֆրանսիայում տեղի ունենալիք մշակութային միջոցառումների մասին հետագա անելիքները:

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և աշխատանքային խումբը շրջայց կատարեցին Սինեմատեկի կինոթանգարանում՝ ծանոթանալու կինոթանգարանի ստեղծման պատմությանը, ցուցանմուշներին, որոնք գեղեցիկ համադրմամբ ներկայացնում էին կինոյի ստեղծման ամբողջ պատմությունը՝ Լյումիեր եղբայրներից սկսած մինչև այսօրվա ժամանակակից կինոարտադրություն: Անչափ տպավորիչ էր Սինեմատեկի հիմնադիր Ժորժ Մելյեսի մեկդարյա հետազոտությունների արդյունքում ստեղծված հավաքածուն, որը յուրօրինակ ճանապարհորդություն էր Մոնտրոյից Հոլիվուդ, դեպի կինոյի կախարդական աշխարհը:

Դեկտեմբերի 11-ին Դավիթ Բանուչյանն Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO) ներկա գտնվեց Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ֆրանսերեն ենթագրերով ֆիլմի ցուցադրմանը, որն իրականացվել էր Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների ջանքերով: Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ հանդիպում նույն ինստիտուտի պրոֆեսոր-հետազոտող, դասախոս, ծրագրերի գիտական ղեկավար՝ Աննա Լեյլոյան-Եկմալյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ համագործակցության հետագա ուղիները և ծրագրերը:

Դեկտեմբերի 11-ին, ժամը 20:45-ին, Salle Lotte Eisner սրահում արվեստասեր հանրությանը ներկայացվեց ռեժիսորի պոետիկ վավերագրության յուրօրինակ ամբողջությունը՝ Ս. Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.), «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.), և Ուկրաինայում նկարահանված վաղ շրջանի «Դումկա» և «Ոսկի ձեռքեր» (1957թ.) ցուցադրությունները։ Հիշեցնենք, որ Ս. Փարաջանովի «Եռապատումը» վերականգնվել է «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի (այժմ Հայաստանի կինոյի հիմնադրամ) և «Համո Բեկնազարով նախագիծ» կազմակերպության կողմից:

Դեկտեմբերի 12-ին Դավիթ Բանուչյանն այցելեց Փարիզի արվարձանում գտնվող Սինեմատեկի արխիվ, որն աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկն է: Արխիվի տնօրեն Հերվե Պիչարդը հանգամանորեն ներկայացրեց ֆրանսիական և համաշխարհային կինոժառանգության, ժապավենների պահպանման պայմանները, ֆիլմերի վերականգնման աշխատանքները՝ ծանոթանալով առկա տեխնիկական սարքավորումներին:

Հայաստանի կինոյի հիմնադրամի մամուլի հաղորդագրությունը ներկայացված է առանց փոփոխությունների:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 40
Աղբյուր՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ
Պիտակներ՝ Դավիթ ԲանուչյանՀայաստանՍերգեյ ՓարաջանովՖրանսիա
Նախորդ նյութը

Հայաստանի դրամարկղային մուտքերը. դեկտեմբերի 12-18

Հաջորդ նյութը

Հինգշաբթվա դրամարկղ. «Մսյո Ազնավուր»-ը գլխավորում է ցուցակը

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Հաջորդ նյութը
Հինգշաբթվա դրամարկղ. «Մսյո Ազնավուր»-ը գլխավորում է ցուցակը

Հինգշաբթվա դրամարկղ. «Մսյո Ազնավուր»-ը գլխավորում է ցուցակը

  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: