Հայկական ազգային կինոակադեմիան ամփոփել է «Անահիտ» ազգային կինոմրցանակաբաշխության քվեարկության արդյունքներն ըստ անվանակարգերի։ Հիմնական մրցակիցներն են՝ «Արտոյի Երկիրը» — 10 անվանակարգ, «Մեդալի հակառակ կողմը» — 9 անվանակարգ, «Վազգեն. Վերջին Սպարապետը» — 5 անվանակարգ:
«ԿինոՊրես»-ի հաղորդմամբ՝ կինոակադեմիան ներկայացնում է մրցանակաբաշխության կարճ ցուցակը։
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
- «Մատանի» — ռեժիսոր՝ Ալեքսանդր Աթանեսյան / պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան,
- «Մենակ երկուսով» — ռեժիսոր՝ Արթուր Սահակյան / պրոդյուսեր՝ Արամայիս Հայրապետյան,
- «Յանա» — ռեժիսոր՝ Մարտին Մաթևոսյան / պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Մարտին Մաթևոսյան:
Լավագույն վավերագրական ֆիլմ
- «Բնակիչները» — ռեժիսոր՝ Մերի Աղախանյան / պրոդյուսերներ՝ Մերի Աղախանյան, Ան-Կատրին Վիթ, Լինդա Մաթերն, Սերջիո Ջիզզարդի
- «Իմ հայկական ուրվականները» — ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան / պրոդյուսերներ՝ Թամարա Ստեփանյան, Սելին Լուազո, Ալիս Բալդո,
- «Վերապրել Շեքսպիրին» — ռեժիսորներ՝ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան / պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Մարիամ Դավթյան, Իննա Սահակյան։
Լավագույն մոնտաժ
- Օլիվյե Ֆերարի — «Արտոյի երկիրը»,
- Յաննիկ Լերոյ, Մերի Աղախանյան — «Բնակիչները»,
- Արթուր Սահակյան — «Վերապրել Շեքսպիրին»։
Լավագույն հնչյունային ձևավորում
- Ժան Մարկ Շիկ — «Արտոյի երկիրը»,
- Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, Հարութ Քոթանջյան — «Բախտի տերը»,
- Տիգրան Կուզիկյան — «Մեդալի հակառակ կողմը»։
Լավագույն նկարչական ձևավորում
- Արթուր Սարյան — «Արտոյի երկիրը»,
- Արմեն Ղազարյան — «Մեդալի հակառակ կողմը»,
- Արմեն Ղազարյան — «Վազգեն. վերջին սպարապետը»։
Լավագույն երաժշտություն
- Մարկ Ռիբո — «Արտոյի երկիրը»,
- Անդրանիկ Բերբերյան — «Մեդալի հակառակ կողմը»,
- Արմեն Մարտիրոսյան — «Վազգեն. վերջին սպարապետը»։
Լավագույն օպերատորական աշխատանք
- Կլեր Մաթոն — «Արտոյի երկիրը»,
- Ալբերտ Սարգսյան, Մերի Աղախանյան — «Բնակիչները»,
- Սուրեն Թադևոսյան — «Մեդալի հակառակ կողմը»։
Լավագույն սցենար
- Թամարա Ստեփանյան, Ժան-Կրիստոֆ Ֆերարի, Ժան Բրեշան, Ռոմի Կոկիա դի Ֆերո, Ջիհանե Չուաիբ — «Արտոյի երկիրը»,
- Աննա Մաքսիմ — «Մեդալի հակառակ կողմը»։
Կնոջ լավագույն դերակատարում
- Կամիլ Կոտեն — «Արտոյի երկիրը»,
- Աննա Մաքսիմ — «Մեդալի հակառակ կողմը»,
- Մարջան Ավետիսյան — «Վազգեն. վերջին սպարապետը»։
Տղամարդու լավագույն դերակատարում
- Շանթ Հովհաննիսյան — «Արտոյի երկիրը»,
- Արտաշես Ալեքսանյան — «Մեդալի հակառակ կողմը»,
- Խորեն Լևոնյան — «Վազգեն. վերջին սպարապետը»։
Լավագույն ռեժիսորական աշխատանք
- Թամարա Ստեփանյան — «Արտոյի երկիրը»,
- Արշո Հարությունյան — «Թանկարժեք տղաները»,
- Աննա Մաքսիմ — «Մեդալի հակառակ կողմը»։
Լավագույն խաղարկային ֆիլմ
- «Արտոյի երկիրը» — պրոդյուսերներ՝ Թամարա Ստեփանյան, Ստեֆան Ժուրդեն, Կամիլ Ժենտե,
- «Մեդալի հակառակ կողմը» — պրոդյուսեր՝ Աննա Մաքսիմ,
- «Վազգեն. վերջին սպարապետը» — պրոդյուսեր՝ Նոնո Սարգսյան։
«Անահիտ» 5-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին։







































