• Վերջին
  • Հանրաճանաչ
Cash Rebate-ի մասին Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի IRIS տեղեկագրում. միջազգային ցուցանակից դեպի ինստիտուցիոնալ խոցելիություն

Cash Rebate-ի մասին Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի IRIS տեղեկագրում. միջազգային ցուցանակից դեպի ինստիտուցիոնալ խոցելիություն

05.06.2025
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 25 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Cash Rebate-ի մասին Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի IRIS տեղեկագրում. միջազգային ցուցանակից դեպի ինստիտուցիոնալ խոցելիություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.06.2025
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Cash Rebate-ի մասին Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի IRIS տեղեկագրում. միջազգային ցուցանակից դեպի ինստիտուցիոնալ խոցելիություն
171
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Խմբագրական նշում․
Սույն հոդվածի հեղինակը 2024 թ. ապրիլի 15-ից նոյեմբերի 27-ը աշխատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ այդ թվում՝ սույն որոշման նախագծի մշակման գործընթացի որոշ փուլերում՝ տեխնիկական (խմբագրական և իրավաչափեցման) մակարդակով։ Ստանձնելով իր մասնագիտական պարտականությունները՝ նա անմիջական ներգրավվածություն չի ունեցել ծրագրի հայեցակարգային ձևավորման և ընդունման որոշումների կայացման գործընթացում։
Հաշվի առնելով ոլորտի ներկայիս զարգացման հանրային նշանակությունը՝ հոդվածում ներկայացված վերլուծությունն իրականացվել է՝ հիմնվելով բացառապես Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից տրամադրված մամուլի հաղոդագրության, IRIS տեղեկագրում տեղ գտած հայտարարության և Film Industry Watch միջազգային հետաքննության և Հետքի հրապարակման վրա, և արտահայտում է հեղինակի լրագրողական դիրքորոշումը։ Հոդվածում չեն օգտագործվել ոչ հրապարակային տեղեկություններ կամ ծառայողական տվյալներ։

2025 թվականի ապրիլի 10-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված ֆիլմարտադրության ներդրումների մասնակի վերադարձի (Cash Rebate) ծրագիրը (որոշում N 412-Ն) ընդգրկվել է Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի հովանու ներքո գործող IRIS Merlin միջազգային իրավական տվյալների բազայում: Ինչպես հաղորդում է Հայաստանի կինոյի հիմնադրամը հունիսի 5-ի մամլո հաղորդագրության մեջ, տեղեկատվության տեղադրումը տեղի է ունեցել IRIS-ի խմբագրություն նյութը ներկայացնելուց հետո և վկայում է ծրագրի նկատմամբ միջազգային ուշադրության մասին:

Պաշտոնապես ճանաչված, իրականում նախաձեռնված հենց համակարգի կողմից

IRIS կայքում տեղադրված հրապարակումից պարզ է, որ հոդվածի հեղինակը Հայաստանի կինոյի հիմնադրամի գործող աշխատակիցն է: Սա չի խախտում օբսերվատորիայի պաշտոնական կանոնները, բայց հարցականի տակ է դնում իրավական նյութի ներկայացման և «միջազգային ուշադրության» մեկնաբանությունը: Նման դեպքերում հոդվածն ավելի շուտ պաշտոնական ծանուցում է երկրից, քան արտաքին փորձագիտական գնահատական:

Նույն մամլո հաղորդագրության համաձայն, Cash Rebate-ը նախատեսում է վերադարձնել Հայաստանում ֆիլմի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերի 25 տոկոսը և լրացուցիչ մինչև 10 տոկոսը՝ կախված երկրի՝ որպես նկարահանման վայրի առաջխաղացման աստիճանից: Ծրագիրը բաց է ինչպես ռեզիդենտների, այնպես էլ ոչ ռեզիդենտների համար:

Միջազգային հետաքննություն. Netflix-ը, օրենքն ու պետական միջոցները. ինչն է սխալ Հայաստանում cash rebate-ի հետ

Հիմնական սխալ՝ ո՞վ կարող է իրականում փոխհատուցում ստանալ

Առաջին հայացքից սա կարող է թվալ որպես ներդրումային գրավչության ընդլայնում: Սակայն, ինչպես հետևում է գործող կարգից, ծրագիրն իսկապես թույլ է տալիս ոչ ռեզիդենտների մասնակցությունը՝ առանց Հայաստանի տարածքում գրանցված իրավաբանական անձի հետ համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրի կամ Հայաստանի տարածքում իրավաբանական անձի պարտադիր գրանցման: Միակ պայմանը՝ «Ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայություններն ու աշխատանքները ֆիլմարտադրողները պետք է ձեռք բերեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»: Դա հաստատվում է նկարագրված ծրագրի պայմաններում հարկային ռեզիդենտության կամ տեղական ՀՎՀՀ-ի պահանջի բացակայությամբ:

Նման մոտեցումը կարող է համապատասխանել միջազգային գործընկերների առջև բաց լինելու ձևական ձգտմանը, բայց միևնույն ժամանակ կասկածի տակ է դնում ծրագրի տնտեսական նպատակահարմարությունը: Հայաստանի բյուջեից կինեմատոգրաֆիային հատկացված պետական միջոցները կարող են ուղղվել այն նախագծերին, որոնք երկրում կայուն տնտեսական ակտիվություն չեն ստեղծում առանց ռեզիդենտ կազմակերպության կողմից արտադրական ծառայությունների մատուցման պայմանագրի կամ իրավաբանական անձի գրանցման, մշտական անձնակազմի աշխատանքի տեղավորման, հարկերի և սոցիալական վճարների տեղական համակարգի մասնակցության և ոլորտի ենթակառուցվածքային երկարաժամկետ հետքի:

Ավելին, ծրագրի բաց լինելը ոչ ռեզիդենտների համար, առանց իրավասության իրավական ներկայության պահանջների, բարենպաստ հիմք է ստեղծում օֆշորային և «փուջ» կառույցների մասնակցության համար, որոնք օգտագործում են անդրազգային ֆինանսավորման սխեմաներ: Պարտադիր շահառուների բացահայտման, թափանցիկ աուդիտի և միջոցների վերջնական ստացողների վերաբերյալ տեղեկատվության սահմանափակ հասանելիության բացակայության պայմաններում առաջանում են պետական ռեսուրսների անվերահսկելի գոտիներ արտահոսքի իրական ռիսկեր՝ «միջազգային կինոհամագործակցության» տեսանելիության պայմաններում:

Այսպիսով, առանցքային խնդիրը ոչ թե հենց ոչ ռեզիդենտների համար մատչելիությունն է, այլ ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը, որոնք ապահովում են ներդրումների վերադարձը Հայաստանի տնտեսությունում և պաշտպանություն ծրագրի օգտագործումից՝ շրջանցելով թափանցիկ ընթացակարգերը:

ԱՆԻՖ-ի շարունակությունը. միջազգային արձագանք և հետաքննություն

Ինչպես տեղեկացնում էր Հետքը, 2023 թվականին կառավարության մասնակցությամբ հիմնադրված «ԱՆԻՖ» ներդրումային հիմնադրամը 1,5 մլրդ դրամ է ներդրել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում, որը գրանցվել է միջոցների ստացումից ընդամենը ութ օր առաջ: Ինչպես նշում են հետաքննությունները, դրա բաժնետերերը Դելավեր նահանգի (ԱՄՆ) օֆշորային իրավասության մեջ գրանցված ընկերություններ են, իսկ տնօրենը Կարինե Անդրեասյանն է՝ այն ժամանակվա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկերուհին: Չնայած հիմնադրամի լուծարմանը, Հայաստանի կառավարությունը 2025 թվականի մայիսին որոշում կայացրեց ԱՆԻՖ-ի 2024 թվականի շահութահարկը վճարել՝ հատկացնելով պետական բյուջեից շուրջ 84,5 մլն դրամ (մոտ 220 հազար դոլար): Նման հրապարակումների ֆոնին Հայաստանը շարունակում է բախվել ոչ թափանցիկ կառույցների կողմից պետական միջոցների օգտագործման հետ կապված հեղինակության ռիսկերի հետ:

2025 թվականի մայիսի 30-ին Film Industry Watch կազմակերպությունը հրապարակել է “Armenia’ s cash-rebate plan for foreign films faces legal and ethical challenges” հետաքննությունը, որում կասկածի տակ է դրել ինչպես ծրագրի իրավական կողմը, այնպես էլ դրա իրականացման ինստիտուցիոնալ մեխանիզմները: Հիմնական խնդիրների շարքում նշվում էր որոշման իրավաչափությանը՝ քանի որ որոշմամբ սահմանված վերադարձի չափը հակասում է օրենքով սահմանված շրջանակին: «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 18-րդ հոդվածը հստակ սահմանում է 10-40 տոկոս միջակայք, և ցանկացած փոփոխություն, ըստ կազմակերպության իրավագետների, պետք է անցնի խորհրդարանով։ Այնուամենայնիվ, որոշման մեջ այլ միջակայք է արձանագրվել՝ 25-35 տոկոս:

Հետաքննությունում առանձին ուշադրություն էր դարձվում հիմնադրամի տնօրենին: Նշվում էր, որ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, People of Ar պրոդյուսերական ընկերության համապրոդյուսեր և հարկային համակարգող է (tax rebate supervisor): Հեղինակների պնդմամբ, նույն ընկերությունը հայտնվում է պետական մարմինների հետ քառակողմ հուշագրում, որը ստորագրվել է մինչև վերադարձի ծրագրի իրավական դաշտի ընդունումը՝ պետական կառույցների և People of Ar-ի միջև համագործակցության հուշագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերին՝ մինչև անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունումը և Հայաստանի կինոյի հիմնադրամի ստեղծումը։

Film Industry Watch-ի հետաքննության հիմքում է նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից IRIS Merlin-ում տեղադրված նյութը, որը հասանելի էր հիմնադրամի կայքում դեռ մայիսի 26-ից:

Այս օրինակը ցույց է տալիս, թե որքանով են իրական ռիսկերը, որոնք կապված են վերջնական շահառուների ստուգման մեխանիզմի բացակայության և պետական աջակցության օգտագործման հետ ֆորմալ ընդունելի, բայց ինստիտուցիոնալ կասկածելի ուղիներով: Այն պայմաններում, երբ Cash Rebate ծրագիրը ոչ ռեզիդենտներից չի պահանջում ռեզիդենտ ֆիլմարտադրող կազմակերպության կողմից ծառայությունների մատուցման պայմանագիր կամ իրավաբանական անձի գրանցում Հայաստանում և չի նախատեսում սեփականության բացահայտման լիարժեք համակարգ, առաջանում է նմանատիպ սպառնալիք. բյուջեից ֆինանսավորումը կարող է վերաբաշխվել հօգուտ օֆշորային, ձևական կամ փոխկապակցված կառույցների, որոնք համակարգային օգուտ չեն բերում տեղական տնտեսությանը:

Լռությունը փաստարկ չէ: Հայաստանի կինոյի հիմնադրամի մամլո հաղորդագրությունը չի պարունակում որևէ հիշատակում միջազգային քննադատության մասին: Դրանով ստեղծվում է ծրագրի ճանաչման իմիջը, մինչդեռ իրականում դրա տակ գտնվող իրավական և ինստիտուցիոնալ հողը մնում է անկայուն:

Ներդրումների մասնակի վերադարձի (Cash Rebate) ծրագիրը Հայաստանում պոտենցիալ կարևոր գործիք է միջազգային կապիտալի ներգրավման և տեղական կինոոլորտի զարգացման համար: Սակայն բացության իմիտացիան և ֆորմալ ճանաչումը, առանց համապատասխան ինստիտուցիոնալ խորության, կարող են ոչ թե վստահություն ձևավորել, այլ հակառակը՝ պետական մեխանիզմը վերածել ռիսկի ևս մեկ աղբյուրի:

Ի՞նչ է IRIS-ը:

IRIS-ը (Legal Observations of the European Audiovisual Observatory) Եվրոպայի Խորհրդի Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի իրավական տեղեկագիրն է, որը 1995 թվականից ի վեր ամեն ամիս լուսաբանում է Եվրոպայի 41 երկրներում մեդիայի, կինոյի, սթրիմինգի և հեռուստատեսության առանցքային օրենսդրական իրադարձությունները: Նյութերը հրապարակվում են անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով և հասանելի են անվճար:

IRIS-ի հիմնական նպատակն է ապահովել թափանցիկություն և իրավական տեղեկատվության կանոնավոր փոխանակում տեսալսողական ոլորտում: Տեղեկագրի շրջանակներում գործում է IRIS Merlin տվյալների բազան, որտեղ կուտակվում են հոդվածներ և փաստաթղթեր:

IRIS-ին տեղեկատվություն են ներկայացնում IRIS network-ի շրջանակներում ընտրված ազգային ներկայացուցիչները: Դրանք կարող են լինել պետական գործակալությունների, արդյունաբերության կարգավորիչների կամ մասնագիտացված հաստատությունների ներկայացուցիչներ: Եվրոպական տեսալսողական օբսերվատորիան խմբագրում և հրապարակում է ներկայացված նյութերը՝ պահպանելով չեզոք և փաստաբանական ոճը:

Այսպիսով, IRIS-ում տեղեկատվության հրապարակումը չի նշանակում դրա գնահատումը կամ հաստատումը Եվրոպայի Խորհրդի կողմից, այլ միայն արձանագրում է ոլորտի համար նշանակություն ունեցող իրավական իրադարձություն:

Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպական տեսալսողական օբսերվատորիային միացել է 2012 թվականին: Օբսերվատորիան շահույթ չհետապնդող միջկառավարական կազմակերպություն է, որը գործում է տեղեկատվության ոլորտում: Եվրոպական տեսալսողական օբսերվատորիային անդամակցությունն ապահովում է Հայաստանի տեսալսողական ոլորտի տեսանելիությունը միջազգային ասպարեզում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 58
Աղբյուր՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ
Պիտակներ՝ Դավիթ ԲանուչյանԵվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիակինոարտադրությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

«Հանդիպումը դարձավ առավել հրատապ». Հայաստանի կինոգործիչների միությունը տարածել է նոր հաղորդագրություն

Հաջորդ նյութը

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրները

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Հաջորդ նյութը
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրները

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրները

  • «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • «Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: