• Վերջին
  • Հանրաճանաչ

Միջազգային հետաքննություն. Netflix-ը, օրենքն ու պետական միջոցները. ինչն է սխալ Հայաստանում cash rebate-ի հետ

04.06.2025
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
Գովազդ
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

16.09.2026
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Միջազգային հետաքննություն. Netflix-ը, օրենքն ու պետական միջոցները. ինչն է սխալ Հայաստանում cash rebate-ի հետ

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.06.2025
Բաժին՝ Հայաստան, Վերլուծություն
Ընթերցման ժամանակ՝3 րոպե
333
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Խմբագրական նշում․
Սույն հոդվածի հեղինակը 2024 թ. ապրիլի 15-ից նոյեմբերի 27-ը աշխատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ այդ թվում՝ սույն որոշման նախագծի մշակման գործընթացի որոշ փուլերում՝ տեխնիկական (խմբագրական և իրավաչափեցման) մակարդակով։ Ստանձնելով իր մասնագիտական պարտականությունները՝ նա անմիջական ներգրավվածություն չի ունեցել ծրագրի հայեցակարգային ձևավորման և ընդունման որոշումների կայացման գործընթացում։
Հաշվի առնելով ոլորտի ներկայիս զարգացման հանրային նշանակությունը՝ հոդվածում ներկայացված վերլուծությունն իրականացվել է՝ հիմնվելով բացառապես Film Industry Watch միջազգային հետաքննության վրա, և արտահայտում է հեղինակի լրագրողական դիրքորոշումը։ Հոդվածում չեն օգտագործվել ոչ հրապարակային տեղեկություններ կամ ծառայողական տվյալներ։

Ապրիլի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունեց ՀՀ տարածքում նկարահանվող արտասահմանյան ֆիլմերի համար ներդրումների մասնակի վերադարձի մասին թիվ 412-Ն որոշումը: Cash rebate ծրագիրը նախատեսում է տեղական ծախսերի 25%-ին մինչև 35% վերադարձ, և հանրային հաղորդակցության մեջ իշխանությունները բազմիցս անդրադարձել են «Netflix-ի հետ համագործակցությանը»՝ որպես դրա արդյունավետության հաստատում: Սակայն, ինչպես նշվում է Film Industry Watch միջազգային հրատարակության հետաքննության մեջ, ամպագոռգոռ հայտարարությունների հետևում կարող են թաքնված լինել իրավական հակասություններն ու շահերի բախումը:

Ինչ են պնդում հետաքննության հեղինակները

Film Industry Watch-ի մայիսի 30-ին հրապարակված նյութը ցույց է տալիս, որ կառավարության որոշմամբ սահմանված վերադարձի չափը դուրս է կառավարության լիազորությունների շրջանակից: «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 18-րդ հոդվածը հստակ սահմանում է 10-40 տոկոս միջակայք, և ցանկացած փոփոխություն, ըստ կազմակերպության իրավագետների, պետք է անցնի խորհրդարանով։ Այնուամենայնիվ, որոշման մեջ այլ միջակայք է արձանագրվել՝ 25-35 տոկոս:

Հետաքննության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում շահերի հնարավոր բախմանը. Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, ըստ բաց աղբյուրների, People of Ar պրոդյուսերական ընկերության համապրոդյուսեր և հարկային համակարգող է (tax rebate supervisor): Նույն ընկերությունը հայտնվում է պետական մարմինների հետ քառակողմ հուշագրում, որը ստորագրվել է մինչև վերադարձի ծրագրի իրավական դաշտի ընդունումը՝ պետական կառույցների և People of Ar-ի միջև համագործակցության հուշագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերին՝ մինչև անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունումը և Հայաստանի կինոյի հիմնադրամի ստեղծումը։

Նշված է նաև, որ Բանուչյանը «առանցքային դեր է խաղացել Հայաստանում կինոյի օրենսդրության և cash rebate համակարգի մշակման գործում»: Այսպիսով, ինչպես նշում է Film Industry Watch-ը, ծրագրի ստեղծմանը մասնակցած անձը հետագայում պետության անունից դարձել է դրա համակարգող։

Նման զուգադիպությունը պատահական չէ։ Հայաստանի կինոյի հիմնադրամի ստեղծումից տասնվեց ամիս առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ազգային ժողովի պատգամավոր, ազգային կինոկենտրոնը և People of Ar ընկերությունը ստորագրել են քառակողմ փոխըմբռնման հուշագիր, որով պարտավորվել են արտոնյալ աջակցություն տրամադրել գերմանացի դերասան և ռեժիսոր Թիլ Շվայգերի մասնակցությամբ երեք անգլալեզու ֆիլմերին: 2023 թվականի դեկտեմբերի 18-ին թվագրված փաստաթուղթը խոստանում էր համագործակցել «բոլոր անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի» շուրջ՝ այդ ակտերի մշակումից շատ առաջ:

— նշում է Film Industry Watch-ը հղում անելով հուշագրին:

Ո՞ւր է Netflix-ը

Իշխանությունների առանցքային հայտարարությունը՝ Հայաստանում Netflix-ի նկարահանումներին ներգրավելը, նույնպես հարցականի տակ է հայտնվել: Film Industry Watch-ի տվյալներով՝ հետաքննության հրապարակման պահին Հայաստանի հետ կապված ոչ մի նախագիծ չի հայտնվել Netflix-ի պաշտոնական աղբյուրներում՝ ներառյալ մամուլի հաղորդագրությունները, ներդրողների զեկույցները, հանրային տվյալների բազաները և արդյունաբերական կատալոգները: «Հոսքային ծառայությունը հրաժարվում է մեկնաբանել այն արտադրությունները, որոնք պաշտոնապես չեն հայտարարվել, բայց ավելի քան մեկ տարի անց որևէ հիշատակման բացակայությունը կասկածի տակ է դնում կառավարության հայտարարությունները», — նշվում է հոդվածի մեջ:

Նյութի հեղինակներն ընդգծում են. չնայած դրան, Netflix-ի անունը շարունակում է հնչել որպես բարեփոխումների հիմնական հիմնավորում՝ խորհրդարանում, լրատվամիջոցներում և պաշտոնական մամուլի հաղորդագրություններում:

Ադրբեջանը պատրաստում է մասշտաբային բարեփոխումներ կինոարտադրության ոլորտում․ շեշտը՝ արտասահմանյան նկարահանումների և հարկային արտոնությունների վրա

Համատեքստ և միջազգային զուգահեռներ

Ինչպես նշում է Film Industry Watch-ը, նման սխեմաներ, երբ ֆինանսավորման համակարգի մշակողները հետագայում մասնակցում են դրա իրականացմանը, արդեն հանդիպել են այլ երկրներում: Մասնավորապես՝ Իսրայելի, Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հետաքննությունները բացահայտել են այսպես կոչված «նեղ շրջան» պետական հիմնադրամների և մասնավոր ընկերությունների միջև: Film Industry Watch-ը օրինակ է բերում Ուկրաինայում, որտեղ «Netflix-ի միլիոնավոր դոլարների նվիրատվությունը հայտնվել է [Ուկրաինական կինոյի — ԿՊ] ակադեմիայի նույն պաշտոնյաների վերահսկողության տակ, որոնց հանձնարարված էր այն արդար բաշխել»:

Հոդվածի հեղինակները նշում են, որ քանի դեռ մեխանիզմի իրավական հիմքն ու թափանցիկությունը մնում են վիճելի, rebate-ի ցանկացած խթանման ծրագիր օտարերկրյա գործընկերների համար կրում է «ռիսկի պարգևավճար», որը նրանք դնելու են հաշվարկների մեջ կամ ընդհանրապես հրաժարվելու են մասնակցությունից:

Ինչ խնդիրներ է վերհանում Film Industry Watch-ը

Առաջին հերթին խոսքը իրավական խոցելիության մասին է։ Կառավարության ընդունած N 412-Ն որոշումը, որով ամրագրվում է ներդրումների վերադարձի կոնկրետ միջակայք (25-35%), հակասում է «Կինեմատոգրաֆիայի մասին» գործող օրենքին, որով սահմանված է այլ միջակայք (10-40%): Ընդ որում, օրենքի փոփոխությունը մտնում է բացառապես Ազգային ժողովի իրավասության մեջ: Նման իրավիճակը վտանգ է ստեղծում, որ որոշման հիման վրա կնքված բոլոր պայմանագրերը կարող են անվավեր ճանաչվել դատարան դիմելու դեպքում: Սա վտանգում է ոչ միայն ծրագրի կայունությունը, այլև ներդրողների իրավական պաշտպանությունը:

Երկրորդ էական ռիսկը կապված է շահերի հնարավոր բախման հետ: Մեխանիզմի իրականացման համար պատասխանատու պետական կառույցի՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենը միաժամանակ, ըստ Film Industry Watch-ի, կապված է մասնավոր պրոդյուսերական ընկերության հետ, որը մասնակցել է cash rebate համակարգի առաջխաղացմանը: Դերերի նման խաչմերուկը կարող է կասկածի տակ դնել կայացվող որոշումների օբյեկտիվությունը, առաջացնել ներքին սկանդալներ և բացասական արձագանք միջազգային գործընկերների կողմից:

Բացի այդ, նյութում նշվում է պետական գերատեսչությունների կարծիքի անտեսումը: Ֆինանսների նախարարությունը մանրամասն առարկություններ էր ներկայացրել նորմատիվ ակտի նախագծի վերաբերյալ՝ նախազգուշացնելով իրավական և բյուջետային ռիսկերի մասին: Այնուամենայնիվ, նախագիծն ընդունվել է: Դա կարող է վկայել ինստիտուցիոնալ զսպումների և հակակշիռների թուլության մասին, ինչը հետագայում ստեղծում է բյուջետային միջոցների անվերահսկելի օգտագործման վտանգ:

«Հանդիպումը դարձավ առավել հրատապ». Հայաստանի կինոգործիչների միությունը տարածել է նոր հաղորդագրություն

Միջազգային տեսանկյունից իրավիճակը կարող է ընկալվել որպես փակ համակարգի օրինակ, որում ինսայդերների խումբը որոշում է կանոնները, ինքն է վերահսկում դրանց կատարումը և դրանից ուղղակիորեն օգուտ է քաղում: Նման մոդելը, որն արդեն իսկ արձանագրվել է այլ երկրներում, հաճախ հանգեցնում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահության նվազմանը, բարեփոխումների հետընթացին և արտասահմանյան ընկերությունների մերժմանը այն ծրագրերին մասնակցելուց, որոնց իրավական և ինստիտուցիոնալ հուսալիությունը կասկածի տեղիք է տալիս:

Պաշտոնական արձագանք դեռ չկա

Հունիսի 3-ի դրությամբ ոչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ոչ Հայաստանի կինոյի հիմնադրամն հանդես չեն եկել պաշտոնական մեկնաբանությամբ:

Դեռևս փետրվարի 16-ին, երբ Հայաստանի կինոյի հիմնադրամը պաշտոնապես հրապարակեց ներդրումների մասնակի վերադարձի մասին լուրը նախքան Բեռլին մեկնելը «ԿինոՊրեսը» մտահոգություն հայտնեց միջազգային խոցելիության վերաբերյալ և փետրվարի 17-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հղեց գրավոր հարցում առ այն թե «Որքանո՞վ էր տեղին՝ վտանգելով Հայաստանի Հանրապետության հեղինակությունը այսքան կարևոր [ներդրումների մասնակի վերադարձի — ԿՊ] հարցի շուրջ՝ երկրի անունից ներկայացնել [Բեռլինի կինոշուկայում — ԿՊ] միջազգային հանրությանը մի իրողություն, որը դեռևս հաստատված չէ ՀՀ կառավարության կողմից: Այս հարցը վերաբերում է նաև 2024 թվականի կրկին Եվրոպական կինոշուկայի հայկական տաղավարին, երբ դեռ Հայաստնի ազգային կինոկենտրոնի օրոք տաղավարը զարդարված էր 10-ից 40 տոկոս հետվերադարձի ուղերձներով:»: Հայաստանի կինոյի հիմնադրամից փետրվարի 25-ին պատասխանեցին, որ «Ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի ծրագրի իրականացումը միտված է ոլորտի երկարաժամկետ զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Հիմնադրամի կողմից միջազգային հարթակներում այս ուղղությամբ ձեռնարկված բոլոր քայլերը կատարվում են ցուաբերելով հետևողականություն, ռազմավարական մտածողություն և նվիրվածություն ազգային մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը և միտված են բացառապես Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանն ու ամրապնդմանը:»:

Այսպիսով, պահպանելով ընթացիկ վիճակը, ներդրումների մասնակի վերադարձի ծրագիրը Հայաստանում բախվում է ոչ միայն իրավական, այլև ինստիտուցիոնալ և հեղինակության ռիսկերի, որոնք կարող են ուղղակիորեն ազդել կինոյի ոլորտում ներդրումային միջավայրի վրա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Post Views: 34
Աղբյուր՝ Film Industry Watch
Պիտակներ՝ Ազգային ժողովԴավիթ ԲանուչյանԿԳՄՍ նախարարությունկինոարտադրությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամՊետական ֆինանսավորում
Նախորդ նյութը

2025 թվականի առաջին մրցույթում Ֆիլմերի նախագծերը կգնահատեն երկու հանձնախմբեր՝ ընդգրկելով տարբեր ոլորտների մասնագետներ

Հաջորդ նյութը

«Հանդիպումը դարձավ առավել հրատապ». Հայաստանի կինոգործիչների միությունը տարածել է նոր հաղորդագրություն

Առնչվող Նյութեր

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

2026-ի պետական աջակցության մրցույթի հայտերի ընդունումից մեկ ամիս անց փորձագիտական կազմերը դեռ չեն հրապարակվել, իսկ կանոնակարգային ժամկետները մրցույթի ավարտը հասցնում...

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

ԱՊՀ երկրների կինոշուկաներում տեղական ֆիլմերն ուժեղացնում են դիրքերը, մինչդեռ ռուսական կինոն բախվում է մրցակցության և տեղայնացման նոր պահանջների։

Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

ANIMASYROS 2026-ի «Tribute to Armenia» ծրագրում Սիրոս կղզում կներկայացվի հայկական ժամանակակից անիմացիան՝ վեց կարճամետրաժ ֆիլմով։

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Ֆրանսիայում կայացած առաջին Lumière Summit-ի՝ կինոյի ապագային վերաբերող վեց միջազգային հռչակագրերին։

Հաջորդ նյութը
«Հանդիպումը դարձավ առավել հրատապ». Հայաստանի կինոգործիչների միությունը տարածել է նոր հաղորդագրություն

«Հանդիպումը դարձավ առավել հրատապ». Հայաստանի կինոգործիչների միությունը տարածել է նոր հաղորդագրություն

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    27 կիսումներ
    Կիսվել 11 Հրապարակել X-ում 7
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: