• Վերջին
  • Հանրաճանաչ

Մեկ մրցույթ. օրենքի խախտում և համակարգային ձգձգում կինոյի ոլորտում

03.11.2025
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Շաբաթ, 24 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինոարտադրություն

Մեկ մրցույթ. օրենքի խախտում և համակարգային ձգձգում կինոյի ոլորտում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
03.11.2025
Բաժին՝ Կինոարտադրություն, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝3 րոպե
159
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Ինչո՞ւ չի անցկացվում Հայաստանի կինոյի հիմնադրամի 2025 թվականի երկրորդ ֆիլմարտադրության պետական ֆինանսավորման մրցույթը, և խախտվո՞ւմ է օրենքը:

2025 թվականին Հայաստանի կինոյի ոլորտը կանգնած է սկզբունքային հարցի առաջ․ ինչո՞ւ մինչ այժմ չի հայտարարվել ֆիլմարտադրության պետական ֆինանսավորման երկրորդ մրցույթը, և արդյոք այս դադարն արդեն համարվում է օրենքի խախտում։ «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հստակ սահմանում է, որ նման մրցույթները պետք է անցկացվեն տարեկան առնվազն երկու անգամ։ Սակայն իրավիճակը, որը մենք ունենք, ցույց է տալիս հակառակ պատկերը․ պետական մարմինները չեն ապահովել օրենքի պահանջի իրականացումը, ինչն ազդում է ոլորտի կայունության, զարգացման և ֆինանսավորման կանխատեսելիության վրա։

Ի՞նչ է պահանջում օրենքը

ՀՀ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ և առանց մեկնաբանության սահմանում է․

«Մրցույթներն անցկացվում են տարեկան առնվազն երկու անգամ՝ ազգային մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն»։

Այս դրույթը պարտադիր նորմ է, ոչ թե ցանկալի մոտեցում։ Օրենքը չի սահմանում բացառություններ կամ իրավական հիմքեր մեկ մրցույթով սահմանափակվելու համար։

Այդպիսով, տարեկան մեկ մրցույթ անցկացնելը հակասում է օրենքի տառին և նպատակին։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում

2025 թվականի համար ֆիլմարտադրության պետական ֆինանսավորման առաջին մրցույթը հայտարարվել է 2025 թվականի ապրիլի 25-ին ու կազմակերպվել է, և դրա արդյունքները հրապարակվել են միայն 2025 թվականի սեպտեմբերի 4-ին՝ «Ազգային ֆիլմերի պետական ֆինանսավորման 2025 թվականի առաջին մրցույթի» շրջանակում։ Ընդհանուր մրցույթը տևել է 132 օր կամ 4 ամիս 8 օր:

Հաշվի առնելով մրցութային գործընթացի փուլերը՝ հայտերի ընդունում, գնահատում, հանձնաժողովների նիստեր, պայմանագրերի կնքում, նաև ֆինանսավորման բաշխում, ակնհայտ է, որ նույնիսկ եթե երկրորդ մրցույթը հայտարարվեր նոյեմբերին, դրա արդյունքները դրական սցենարով էլ տեղափոխվելու էին 2026 թվական։

Սա նշանակում է, որ 2025 թվականին երկրորդ մրցույթը փաստացի չի կայանում, ինչն արդեն խաթարում է ոլորտի բնականոն ռիթմը և օրենքով սահմանված պահանջի իրականացումը։

«Հայֆիլմի» նոր կյանքի խոստումը հին անորոշությունների մեջ. նախարարը այցելել է կինոստուդիան

Ինչպես հայտնել են նախարարությունից «ԿինոՊրես»-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից «ԿինոՊրես»-ին տրամադրված պաշտոնական գրավոր տեղեկությունների համաձայն, երկրորդ մրցույթը նախատեսվում է հայտարարել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի ընդունումից հետո»։

Այսինքն՝ ֆիլմարտադրության պետական ֆինանսավորման երկրորդ մրցույթի անցկացումն այս պահին կախված է ապագա օրենսդրական փոփոխությունից, որը դեռ գտնվում է լրամշակման փուլում և չունի հաստատման վերջնաժամկետ։

Այս մոտեցումն արդեն հակասում է օրենքի տրամաբանությանը, քանի որ գործող իրավական կարգավորումները պետք է իրականացվեն անխափան մինչև նոր կարգավորումների ուժի մեջ մտնելը։

Իրավական ակնհայտ խախտում առաջին մրցույթի ընթացքում

Կարևոր է նշել, որ օրենքի խախտման խնդիրն առաջացել է ոչ միայն երկրորդ մրցույթի չանցկացմամբ, այլ նաև առաջինի կազմակերպման փուլում։

2025 թվականի ապրիլի 18-ին Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը ստորագրել է «Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը և հավելվածները հաստատելու և 29.04.2024 թվականին հաստատված «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 57-Լ հրամանը։

Սակայն այստեղ կա հիմնարար իրավական խնդիր․

  • ՀՀ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը հստակ սահմանում է, որ ֆիլմարտադրության պետական ֆինանսավորման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու լիազորությունը պատկանում է բացառապես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
  • Իսկ նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է, որ Հայաստանի կինոյի հիմնադրամը պարտավոր է մրցույթները կազմակերպել նախարարության կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա, ոչ թե իր կողմից այն սահմանել։

Այլ կերպ ասած՝ 2025 թվականի առաջին մրցույթը անցկացվել է ոչ իրավասու սուբյեկտի կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա, ինչը աղավաղում է մրցութային գործընթացի իրավաչափությունը։ Սա ոչ միայն ընթացակարգային սխալ է, այլ իրավական լուրջ խախտում։

Կասկածելի ձգձգում․ փակ շրջան, որը շահավետ է միայն համակարգին

Առաջին մրցույթը անցկացվել է օրենքին հակասող կարգով, իսկ երկրորդը չի անցկացվում՝ պատճառաբանությամբ, թե պետք է սպասել նոր օրենքի ընդունմանը։ Արդյունքում ձևավորվում է փակ շրջան՝ համակարգին ձեռնտու մի սցենարով․

  1. Սկզբում՝ մրցույթը անցկացվում է ոչ օրինական հիմքով հաստատված կանոնակարգով,
  2. Հետո՝ երկրորդ մրցույթը չի անցկացվում, քանի դեռ չի հաստատվել նոր օրենքը,
  3. Իսկ օրենքի փոփոխությունների նախագիծը անշրջանակ երկարաձգվում է՝ առանց վերջնաժամկետի։

Այս շղթան ստեղծում է կազմակերպված կամ շահեկան ձգձգման տպավորություն, որի արդյունքում ոլորտը պահվում է անորոշության մեջ, իսկ ֆինանսավորման բաշխումը մնում է պետական կառույցների լիակատար վերահսկողության տակ՝ նվազագույն մրցակցությամբ և թափանցիկությամբ։

Որտե՞ղ է առաջանում օրենքի խախտումը

Քանի որ օրենքը պարտադրում է տարեկան առնվազն երկու մրցույթ, իսկ 2025-ին երկրորդ մրցույթը չի իրականացվում, և առաջինը կազմակերպվել է իրավական գերազանցմամբ, ապա առաջանում է օրենքի պահանջի չկատարման և խախտման փաստ։

Այս իրավիճակում պատասխանատվությունն ընկնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի վրա, որոնք պարտավոր էին ապահովել օրենքի կատարումը և մրցութային գործընթացների իրավաչափությունը։

Ինչ հետևանքներ ունի մեկ մրցույթով սահմանափակվելը

  • Ֆինանսավորման ցիկլի խաթարում և արտադրական դադարներ,
  • Նախագծերի կուտակում և մրցութային լրահոսերի խառնուրդ 2026-ին,
  • Երիտասարդ և անկախ ստեղծագործողների դուրսմղում ոլորտից,
  • Բյուջետային միջոցների նպատակային կատարման ռիսկերի ավելացում։

Այս հետևանքները ոլորտը դնում են ոչ միայն դանդաղ զարգացման ուղու վրա, այլ՝ կառուցվածքային անկայունության։

Փաստը մնում է փաստ․ 2025 թվականին ֆիլմարտադրության պետական ֆինանսավորման երկրորդ մրցույթի չանցկացումը հակասում է գործող օրենքի պահանջին, իսկ առաջին մրցույթի անցկացումը հիմնվել է օրենքի սահմանափակումները գերազանցած կարգի վրա։
Այս իրավիճակը ոչ միայն իրավական խնդիր է, այլ նաև համակարգային մոտեցման ցուցիչ, որը խաթարում է ոլորտի բնականոն զարգացումը և թուլացնում վստահությունը մրցութային մեխանիզմի նկատմամբ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 58
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունԿինեմատոգրաֆիայի մասին օրենքկինոարտադրությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Ամանորյա կախարդանք. «Հեքիաթ Թունդայի մասին» նախագիծը մեկնարկել է

Հաջորդ նյութը

Կինոգործիչները հայտարարում են Կինոյի հիմնադրամի պայմանագրերի վերանայման մասին

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.10.2026

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան։ Հայ-լիտվա-կիպրական համատեղ արտադրությունն ստացել է պետական աջակցություն։

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

Հեղինակ՝ KinoPress Staff
14.10.2026

SHARM Holding-ը և Mitoyan Production-ը հայտարարել են «Նոր Մեր բակը» ֆիլմի մասին՝ ներկայացնելով ռեժիսորին և դերասանական կազմը։

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Հաջորդ նյութը
Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

Կինոգործիչները հայտարարում են Կինոյի հիմնադրամի պայմանագրերի վերանայման մասին

  • «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: