• Վերջին
  • Հանրաճանաչ
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 25 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոմիջոցառումներ

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում նախատեսվում է անցկացնել «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը՝ 9 մլն 12 հազար դրամ պետական ֆինանսավորմամբ։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
23.08.2026
Բաժին՝ Կինոմիջոցառումներ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը
138
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը 2026 թվականի նոյեմբերին նախատեսում է Երևանում անցկացնել «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը։ Միջոցառման անցկացման համար պետական բյուջեից նախատեսված է 9 մլն 12 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Համաժողովը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 1-15-ն ընկած ժամանակահատվածում Երևանում։ Փաստաթղթում կոնկրետ օրեր առայժմ չեն նշվում։

Նշվում է, որ ժամանակակից կինոարտադրությունում ֆիլմի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն ստեղծագործական և գեղարվեստական որակներով, այլև արդյունավետ կինոարտադրությամբ, ֆինանսավորման և համարտադրության հնարավորություններով, միջազգային շուկայում դիրքավորմամբ, տարածման ռազմավարությամբ, փառատոնային և մասնագիտական հարթակներում ներկայությամբ ու միջազգային գործընկերային ցանցերում ներգրավվածությամբ։

Համաժողովի շրջանակում նախատեսվում է մեկ հարթակում համախմբել պետական և ոլորտային կառույցների, կինոարտադրող ընկերությունների, կինոմասնագետների, միջազգային գործընկերների, սփյուռքի ներկայացուցիչների և ներդրողների։ Քննարկումների առանցքում պետք է լինեն կինոարտադրությունը, ֆինանսավորումը, համարտադրությունը, ենթակառուցվածքները, տարածումը և փառատոնային քաղաքականությունը։ Նպատակներից են ոլորտի ռազմավարական ուղղությունների հստակեցումը, միջազգային համագործակցության ընդլայնումը և հայկական կինոյի տեսանելիության բարձրացումը միջազգային շուկաներում։

Ծրագրով համաժողովը դիտարկվում է ոչ թե որպես մեկանգամյա միջոցառում, այլ որպես ավելի լայն գործընթացի մաս։ Այն պետք է նաև նախապատրաստական փուլ դառնա 2027 թվականի գարնանը նախատեսվող սփյուռքի և մշակույթի ներդրողների գագաթնաժողովի համար և մասնագիտական ու ռազմավարական հիմք ստեղծի հետագա ներդրումային քննարկումների, գործընկերությունների և ոլորտի զարգացման ծրագրերի համար։

Համաժողովի արդյունքներով նախատեսվում է մշակել ճանապարհային քարտեզ և ռազմավարական առաջարկությունների փաթեթ, որոնք հետագայում պետք է ներկայացվեն շահագրգիռ կողմերին, ոլորտային կազմակերպություններին և պետական կառույցներին։

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անցկացնել առնվազն յոթ պանելային քննարկում։ Մասնակիցների նախատեսվող թիվը շուրջ 50 է, իսկ արտերկրից հրավիրված խոսնակներինը՝ 15։ Նախատեսված են նաև մեկ գործնական աշխատարան, առնվազն հինգ հեռուստատեսային հրապարակում, երեք գործընկեր կազմակերպության ներգրավում և որպես արդյունք՝ մեկ առաջարկությունների փաթեթ կամ ճանապարհային քարտեզ։

Միջոցառման համար նախատեսված 9 մլն 12 հազար դրամից 3 մլն 750 հազար դրամը նախատեսված է 15 մասնակցի ավիատոմսերի համար։ Ծախսերի ընդհանուր գումարը առանց ԱԱՀ-ի կազմում է 7 մլն 510 հազար դրամ, ԱԱՀ-ն՝ 1 մլն 502 հազար դրամ, իսկ վերջնական գումարը՝ 9 մլն 12 հազար դրամ։

Փաստաթղթում համաժողովի կոնկրետ օրակարգը, առանձին քննարկումների թեմաները, հրավիրվող խոսնակների անունները և անցկացման հստակ օրերը չեն ներկայացվում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 64
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունհամաժողովՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

Հաջորդ նյութը

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Հեղինակ՝ KinoPress Staff
15.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը Տաշքենդում կայանալիք Golden Globes Silk Road Tribute Gala-ի վեց մեծարվողներից մեկն է։

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Հաջորդ նյութը
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

  • «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • «Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: