• Լրահոս
  • Թրենդային
  • All
  • Ֆինանսավորում
  • Կինոարտադրություն
  • Կինովարձույթ
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Հեռուստատեսություն
  • Հայաստան
  • ԱՊՀ
  • Տեխնոլոգիա
  • Գրախոսություն
  • Ընտրանի
  • Մահախոսական
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
«Ոդիսական». ճանապարհ դեպի տուն, որը սկսվում է Տրոյայի ավերակներից

«Ոդիսական». ճանապարհ դեպի տուն, որը սկսվում է Տրոյայի ավերակներից

14.08.2026
«Օսկար»-ի կինոակադեմիան ընտրելու է աշխարհի 50 բացառիկ կինոթատրոն․ Հայաստանը նույնպես կարող է մասնակցել

«Օսկար»-ի կինոակադեմիան ընտրելու է աշխարհի 50 բացառիկ կինոթատրոն․ Հայաստանը նույնպես կարող է մասնակցել

11.08.2026
Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Կինոյի հիմնադրամը համալրում է անկախ մասնագետների բաց շտեմարանը

03.08.2026
ԳՈՎԱԶԴ
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

03.08.2026
Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

02.08.2026
Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

28.07.2026
Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

20.07.2026
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

19.07.2026
«Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում

«Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում

17.07.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է կինոյի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգը

12.07.2026
Վրեժ Քասունին վերանշանակվել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Վրեժ Քասունին վերանշանակվել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.07.2026
Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

06.07.2026
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • English
  • Русский
Կիրակի, 16 Օգոստոսի, 2026
  • Մտնել
ԿինոՊրես
  • ԼՈՒՐԵՐ
    • All
    • ԱՊՀ
    • Ընտրանի
    • Ինտերնետ
    • Կինոարտադրություն
    • Կինովարձույթ
    • Հայաստան
    • Հարևաններ
    • Հեռուստատեսություն
    • Մահախոսական
    • Տեխնոլոգիա
    • Ֆինանսավորում
    «Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

    Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

    «Օսկար»-ի կինոակադեմիան ընտրելու է աշխարհի 50 բացառիկ կինոթատրոն․ Հայաստանը նույնպես կարող է մասնակցել

    «Օսկար»-ի կինոակադեմիան ընտրելու է աշխարհի 50 բացառիկ կինոթատրոն․ Հայաստանը նույնպես կարող է մասնակցել

    Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

    Կինոյի հիմնադրամը համալրում է անկախ մասնագետների բաց շտեմարանը

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

    Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

    Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

    Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

    «Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում

    «Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է կինոյի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգը

    Վրեժ Քասունին վերանշանակվել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    Վրեժ Քասունին վերանշանակվել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • All
    • Կինոշուկաներ
    • Մրցանակներ
    • Ցուցահանդես
    • Փառատոներ
    Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

    Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

    Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

    Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

    «Օսկարի» ակադեմիայի նոր ցուցակում հայկական անուններ կան․ Սուրեն Թադևոսյանը՝ Հայաստանից, մյուսները՝ Սփյուռքից

    «Օսկարի» ակադեմիայի նոր ցուցակում հայկական անուններ կան․ Սուրեն Թադևոսյանը՝ Հայաստանից, մյուսները՝ Սփյուռքից

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ փառատոնը ստացել է առնվազն 32 մլն դրամ հանրային աջակցություն

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ փառատոնը ստացել է առնվազն 32 մլն դրամ հանրային աջակցություն

    «Ոսկե Գլոբուս» – 2026. Հաղթողներ

    «Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
Բան չգտա
Բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Բան չգտա
Բոլոր արդյունքները
Գլխավոր Լուրեր Հայաստան

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

Հայաստանի կինոյի հիմնադրամում աշխատակազմը կրճատվել է, իսկ վճարումներն ու վարչական ծախսերը՝ աճել․ ի՞նչ են բացահայտում 2025-ի թվերը։

Սերգեյ Հովսեփյան
16.08.2026
Հայաստան, Վերլուծություն
ընթերցելու ժամանակ՝ 4 րոպե
0
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին
0
ԴԻՏՈՒՄ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի կինոյի հիմնադրամի 2024 և 2025 թվականների պաշտոնական հաշվետվությունների համադրությունը ցույց է տալիս մի շարք փոխկապակցված փոփոխություններ, որոնք առանձին վերցրած կարող են ունենալ բացատրություն, սակայն միասին արդեն պահանջում են ոչ թե ընդհանուր բնույթի պարզաբանումներ, այլ կառավարչական փաստաթղթերի հրապարակում։ Մեկ տարվա ընթացքում աշխատակազմում ընդգրկված անձանց թիվը 81-ից նվազել է 58-ի, աշխատակիցներին և նրանց անունից կատարված դրամական վճարումներն աճել են շուրջ 19 տոկոսով, տարվա դրական ֆինանսական արդյունքը փոխարինվել է 20,6 մլն դրամ բացասական արդյունքով, իսկ պետությունը շարունակել է ընդլայնել Հիմնադրամի միջոցով իրականացվող կինեմատոգրաֆիական ծրագրերի և ֆինանսական գործիքների շրջանակը։ Այս ամենի ֆոնին երկու տարի անց հանրությունը դեռևս չի կարող Հիմնադրամի պաշտոնական կայքից ամբողջական պատկերացում կազմել կառույցի ներքին կառուցվածքի, ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատվության բաշխման մասին։

2024 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի վերակազմակերպումը Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացվում էր որպես ոլորտի կառավարման նոր փուլի սկիզբ, որը պետք է փոխեր ոչ միայն կառույցի անվանումը, այլև կինեմատոգրաֆիայի նկատմամբ պետական քաղաքականության իրականացման մեխանիզմները։ ՀՀ կառավարության N 618-Ա որոշմամբ նորաստեղծ Հիմնադրամը դարձավ Ազգային կինոկենտրոնի իրավահաջորդը, դրա հիմնադիր ճանաչվեց Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս կառավարության, իսկ պետության անունից հանդես եկող լիազորված մարմին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Նույն որոշմամբ Դավիթ Բանուչյանը նշանակվեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Հիմնադրամին աստիճանաբար վերապահվեցին պետական ֆինանսավորման մրցույթների, կինոժառանգության պահպանության, ազգային կինոռեեստրի, միջազգային համագործակցության, կինոարտադրության խրախուսման, ներդրումների մասնակի վերադարձի և ոլորտի տնտեսական զարգացման հետ կապված բազմաթիվ գործառույթներ։

Հետևաբար 2025 թվականը արդեն առաջին ամբողջական տարին էր, երբ նոր կառավարման մոդելը հնարավոր էր դիտարկել ոչ թե բարեփոխման մտադրությունների, այլ դրա փաստացի արդյունքների տեսանկյունից։ 2026 թվականի մարտին, երբ Հոգաբարձուների խորհուրդը լսեց Հիմնադրամի 2025 թվականի բովանդակային հաշվետվությունը, Դավիթ Բանուչյանը տարին բնութագրեց որպես «անցումային շրջան», որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, ներդրվել են նոր մեխանիզմներ, գործարկվել է ազգային կինոռեեստրը, զարգացվել է վարձույթի վկայականների համակարգը, ներդրումների մասնակի վերադարձի գործիքը և մշակվել են պետական աջակցության նոր կանոնակարգեր։ Հոգաբարձուների խորհուրդը հաշվետվությունը հաստատել է և շնորհակալություն հայտնել Հիմնադրամին կատարված աշխատանքի համար, սակայն պաշտոնական հաղորդագրությունից հնարավոր չէ հասկանալ, թե ինչպիսի կադրային, ֆինանսական և կազմակերպական փոփոխություններ են ուղեկցել այդ «անցումային տարին»։

Այդ հարցի առաջին պատասխաններից մեկը տալիս են արդեն ոչ թե հրապարակային ելույթները, այլ հենց Հիմնադրամի կողմից ներկայացված պարտադիր հաշվետվությունները։

Կադրային փոփոխությունը, որն արդեն երևում է պաշտոնական թվերից

Հայաստանի կինոյի հիմնադրամի 2024 թվականի հաշվետվությունում աշխատակազմում ընդգրկված անձանց թիվը նշված է 81, մինչդեռ 2025 թվականի նույն ցուցանիշը կազմում է 58։ Այսինքն՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում հաշվետվությամբ ներկայացված աշխատակազմը նվազել է 23 անձով կամ շուրջ 28,4 տոկոսով, ինչը պետական կառույցի համար այնքան էական փոփոխություն է, որ այն դժվար է դիտարկել որպես սովորական կադրային շրջանառություն։

«ԿինոՊրես»-ի համար այս պատկերը անակնկալ չէ, քանի որ Կինոկենտրոնում և հետագայում ձևավորված Հիմնադրամում աշխատած, ինչպես նաև կառույցի գործունեությանը անմիջականորեն առնչված աղբյուրներից խմբագրությանը հայտնի է, որ վերակազմակերպումից հետո տեղի է ունեցել զգալի մարդկային ռեսուրսի կորուստ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն աշխատակիցների թվի մեխանիկական նվազմանը, այլև փորձառու մասնագետների հեռանալուն, հաստիքային և կառուցվածքային փոփոխություններին, որոնք ոլորտի ներսում ընկալվել են որպես ինստիտուցիոնալ կարողությունների թուլացում։

Հայաստանի կինոյի հիմնադրամի թափուր հաստիքները հայտնվել են DevelopmentAid-ում, սակայն չեն հրապարակվել տեղական հարթակներում

Իհարկե, միայն 81 և 58 թվերի համեմատությամբ հնարավոր չէ պնդել, որ հենց 23 աշխատակից է ազատվել աշխատանքից, քանի որ հրապարակված հաշվետվությունը չի բացահայտում՝ այս ցուցանիշը հաշվարկվել է տարեվերջի՞, միջին տարեկան թվաքանակի՞, թե տարվա ընթացքում աշխատակազմում ընդգրկված անձանց ընդհանուր թվի հիման վրա։ Հնարավոր չէ նաև հասկանալ՝ որքան հաստիք է լուծարվել, որքանն է մնացել թափուր, քանի աշխատակից է ազատվել սեփական դիմումի համաձայն, քանի աշխատանքային պայմանագիր է ավարտվել և քանի մարդ է կրճատվել։ Այդ տվյալները պետք է արտացոլված լինեն հաստիքացուցակներում, կադրային հրամաններում և աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթերում։ Սակայն նույնիսկ այս վերապահմամբ փաստը մնում է անփոփոխ. նոր կառավարման մոդելի առաջին ամբողջական տարում Հիմնադրամի պաշտոնական հաշվետվությունը ցույց է տալիս մարդկային ռեսուրսի գրեթե մեկ երրորդի չափով նվազում։

Հենց այս կետում ֆինանսական հաշվետվությունը սկսում է առաջացնել առավել լուրջ հարցեր։

Աշխատակազմի թվաքանակը նվազել է, իսկ աշխատակիցների հետ կապված վճարումները՝ աճել

2024 թվականի դրամական հոսքերի հաշվետվությամբ «աշխատակիցներին և նրանց անունից դրամական վճարումներ» հոդվածով Հիմնադրամը կատարել է 119,461 մլն դրամի վճարումներ։ 2025 թվականին նույն համադրելի ցուցանիշը հասել է շուրջ 142,173 մլն դրամի, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում աճել է մոտ 22,7 մլն դրամով կամ շուրջ 19 տոկոսով։

Այսպիսով, նույն ժամանակահատվածում, երբ աշխատակազմում ընդգրկված անձանց թիվը 81-ից նվազել է 58-ի, անձնակազմի հետ կապված դրամական վճարումների ընդհանուր ծավալը ոչ միայն չի նվազել, այլ զգալիորեն աճել է։ «Աշխատակիցներին և նրանց անունից դրամական վճարումներ» ձևակերպումը ներառում է հարկային և այլ պարտադիր վճարումներ, արձակուրդայիններ, աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ կապված հատուցումներ, պարգևավճարներ և այլ վճարումներ, որոնց կառուցվածքը հրապարակված հաշվետվությունից ամբողջությամբ չի երևում։

Սակայն հենց այդ պատճառով է անհրաժեշտ հասկանալ, թե որտեղ է առաջացել լրացուցիչ 22,7 մլն դրամ ծախսը։ Եթե կառույցից դուրս է եկել կամ լուծարվել է մոտ երկու տասնյակ հաստիք, այդ հաստիքների համար նախկինում նախատեսված աշխատավարձային ռեսուրսը սկզբունքորեն կարող էր վերաբաշխվել մնացած աշխատակիցների միջև՝ առանց անձնակազմի հետ կապված ընդհանուր ֆինանսական բեռը մեծացնելու։ Մինչդեռ Հիմնադրամի հաշվետվությունը ցույց է տալիս, որ ընդհանուր վճարումն ինքնին նույնպես աճել է։

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Հետևաբար հարցն արդեն ոչ միայն այն է, թե ինչու են մնացած աշխատակիցներն ավելի շատ գումար ստացել, այլ նաև այն, թե ինչո՞ւ է գրեթե մեկ երրորդով պակաս աշխատակազմը ֆինանսապես ավելի մեծ ընդհանուր ծախս պահանջել։

Այս հարցի պատասխանը հնարավոր չէ ստանալ առանց 2024 և 2025 թվականների հաստիքացուցակների, աշխատավարձային դրույքաչափերի, աշխատանքի վարձատրության հաստատված ֆոնդերի, պարգևավճարների, հավելավճարների և հնարավոր հատուցումների վերաբերյալ տվյալների։

Ֆինանսական արդյունքը նույնպես շարժվել է բացասական ուղղությամբ

Հիմնադրամի աշխատանքը սխալ կլինի գնահատել սովորական առևտրային ընկերության տրամաբանությամբ, քանի որ ոչ առևտրային կազմակերպության նպատակը շահույթ կուտակելը չէ։ Այնուամենայնիվ, տարեկան ֆինանսական արդյունքը կարևոր ցուցանիշ է, քանի որ ցույց է տալիս եկամուտների և կատարված ծախսերի հարաբերակցությունը և թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է փոխվում կազմակերպության ֆինանսական վիճակը։

2023 թվականին համադրելի ֆինանսական արդյունքը կազմել է մոտ 5,122 մլն դրամ բացասական ցուցանիշ, 2024 թվականին այն դարձել է 4,142 մլն դրամ դրական, իսկ 2025 թվականին Հիմնադրամը տարին ավարտել է արդեն 20,600 մլն դրամ բացասական արդյունքով։ Այսինքն՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում ֆինանսական արդյունքը վատացել է շուրջ 24,7 մլն դրամով։

Նույն փոփոխությունն արտացոլվել է նաև զուտ ակտիվների վրա. 2024 թվականի վերջում դրանք կազմել են մոտ 47,703 մլն դրամ, մինչդեռ 2025 թվականի վերջում նվազել են մինչև 27,103 մլն դրամ։ Այսինքն՝ Հիմնադրամի զուտ ակտիվները մեկ տարում նվազել են ավելի քան 43 տոկոսով։

Ցուցանիշ20242025Փոփոխություն
Աշխատակազմում ընդգրկված անձինք8158−28,4%
Աշխատակիցներին և նրանց անունից դրամական վճարումներ119,461 մլն դրամ142,173 մլն դրամ+19,0%
Տարվա ֆինանսական արդյունք+4,142 մլն դրամ−20,600 մլն դրամ−24,742 մլն դրամ
Զուտ ակտիվներ տարեվերջին47,703 մլն դրամ27,103 մլն դրամ−43,2%

Երբ նույն հաշվետու տարում միաժամանակ նվազում է մարդկային ռեսուրսը, մեծանում են աշխատակիցների հետ կապված վճարումները և վատանում է ֆինանսական արդյունքը, պետությունը և Հոգաբարձուների խորհուրդը պետք է կարողանան հասարակությանը ցույց տալ այս փոփոխությունների կառավարչական տրամաբանությունը։

Առավել ևս, որ 2025 թվականին աճել են նաև վարչական ծախսերը։ Եթե 2024 թվականին դրանք կազմում էին շուրջ 42,566 մլն դրամ, ապա 2025 թվականին հասել են մոտ 56,448 մլն դրամի՝ աճելով շուրջ 32,6 տոկոսով։ Հաշվետվության ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ հոդվածներում աճը հատկապես զգալի է եղել, այդ թվում՝ գործուղումների, ներկայացուցչական և մասնագիտական ծառայությունների գծով։ Այդ ծախսերը կարող են ունենալ ամբողջովին օրինական և հիմնավորված բացատրություններ՝ միջազգային համագործակցություն, նոր ծրագրերի իրավական և մասնագիտական սպասարկում, cash rebate-ի ներդրում կամ այլ գործառույթներ, սակայն նման դեպքում հանրային հաշվետվողականությունն էլ պետք է համապատասխան չափով մանրամասն լինի՝ ցույց տալով ոչ միայն ծախսված գումարը, այլև դրա նպատակն ու արդյունքը։

Տնօրենի վարձատրությունը ամբողջ աճը չի բացատրում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի հրապարակային տվյալները թույլ են տալիս որոշ չափով պատկերացնել նաև Հիմնադրամի տնօրենի եկամուտը։ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանի հայտարարագրում, պաշտոնատար անձի ընտանիքի անդամի եկամուտների բաժնում, Հայաստանի կինոյի հիմնադրամից 2024 թվականին նշված է 1,852,301 դրամ, իսկ 2025 թվականին՝ 7,509,897 դրամ «աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ»։

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Սոնա Ղազարյանի ամուսինը Դավիթ Բանուչյանն է, որը ղեկավարում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։ Այդ պատճառով հայտարարագրային տվյալը հնարավորություն է տալիս առնվազն տարեկան կտրվածքով պատկերացում կազմել Հիմնադրամից նրա ստացած աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր ծավալի մասին։

Այդուհանդերձ, 7,5 մլն դրամը չի կարելի մեխանիկորեն բաժանել 12-ի և ստացված մոտ 626 հազար դրամը ներկայացնել որպես տնօրենի պաշտոնային ամսական աշխատավարձ, քանի որ հայտարարագրային կատեգորիան ավելի լայն է և կարող է ներառել նաև այլ վճարումներ։ Բայց նույնիսկ եթե ամբողջ գումարը դիտարկենք որպես տնօրենի տարեկան վարձատրություն, այն չի բացատրում աշխատակիցների հետ կապված ընդհանուր վճարումների ավելի քան 22 մլն դրամանոց աճը։ Ուստի խնդիրը ոչ թե մեկ անձի աշխատավարձն է, այլ Հիմնադրամի ամբողջ կադրային և աշխատավարձային կառուցվածքը։

Երկու տարի անց հանրությունը դեռ չի տեսնում կառավարման ամբողջական քարտեզը

Ֆինանսական ցուցանիշներն առանձնապես մտահոգիչ են դառնում այն պատճառով, որ մինչ օրս Հիմնադրամի պաշտոնական կայքից հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել, թե ինչ կառուցվածքով է աշխատում Հայաստանի կինեմատոգրաֆիայի ազգային մարմինը։ Կայքը տատանումներով թարմացվում է, այնտեղ հրապարակվում են մրցույթներ, կանոնակարգեր, հայտերի ձևեր, ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվություն, նորություններ, Հոգաբարձուների խորհրդի կազմը և գործունեության տարբեր ուղղությունների մասին նյութեր, սակայն կառավարման ներքին կառուցվածքի ամբողջական ներկայացումը՝ բաժիններով, դրանց ղեկավարներով, լիազորություններով և հաշվետվողականության շղթայով, հանրությանը հասանելի չէ։

Առանձին պաշտոնական հաղորդագրություններից հնարավոր է ժամանակ առ ժամանակ պարզել որոշ աշխատակիցների անուններն ու պաշտոնները։ Օրինակ՝ հայտնի է Հիմնադրամի աշխատակազմի ղեկավարի, տնօրենի խորհրդականի, իրավաբանի կամ առանձին բաժինների ներկայացուցիչների մասին։ Սակայն պետական հարյուրավոր միլիոն դրամների ծրագրեր իրականացնող կառույցի կազմակերպական կառուցվածքը չպետք է վերականգնվի լրագրողի կողմից տարբեր տարիների հաղորդագրություններից անուններ հավաքելով։ Այն պետք է հասանելի լինի որպես մեկ միասնական, պաշտոնական և արդիական փաստաթուղթ, որտեղ պարզ է՝ որ ստորաբաժանումը ինչի համար է պատասխանատու, ով է այն ղեկավարում և ինչպես է բաշխված գործադիր պատասխանատվությունը։

Այս հարցը «ԿինոՊրես»-ը նախկինում բարձրացրել է նաև ԿԳՄՍ նախարարության առջև, որտեղից խմբագրությանը հայտնել էին, որ կայքում տեղեկատվության բացակայությունը կապված է տեխնիկական աշխատանքների և կայքի կատարելագործման հետ։ Նման բացատրությունը կարող էր տրամաբանական լինել նորաստեղծ կառույցի առաջին ամիսներին, սակայն երկու տարի անց այն ավելի ու ավելի դժվար է ընկալել որպես բավարար պատասխան։ Եթե նույն կայքում տեխնիկապես հնարավոր է հրապարակել մրցութային փաստաթղթեր, բազմաէջ կանոնակարգեր, նորություններ, կինոռեեստրի նյութեր և Հոգաբարձուների խորհրդի ամբողջական կազմ, ապա բնական հարց է առաջանում՝ ինչ տեխնիկական խնդիր կարող է երկու տարի շարունակ խոչընդոտել կառույցի ղեկավար կազմի և ստորաբաժանումների մեկ ամբողջական էջի հրապարակմանը։

Այս իրավիճակում պատասխանատվության սահմանները դառնում են հատկապես անորոշ այն պահին, երբ պաշտոնական հաշվետվությունն արդեն ցույց է տալիս աշխատակազմի գրեթե մեկ երրորդի չափով նվազում և միաժամանակ անձնակազմի հետ կապված վճարումների աճ։ Եթե Հիմնադրամն իսկապես անցել է ավելի փոքր, ավելի արդյունավետ և ավելի ճկուն կառավարման մոդելի, ապա հենց կազմակերպական կառուցվածքի հրապարակումը պետք է հնարավորություն տա տեսնելու այդ մոդելի տրամաբանությունը։

Պետության ֆինանսական վստահությունը, մինչդեռ, չի նվազում

Կադրային կորուստն առավել նշանակալի է դառնում այն պատճառով, որ այն տեղի չի ունենում կինեմատոգրաֆիայի պետական ֆինանսավորման կրճատման պայմաններում։ Ընդհակառակը՝ պետությունը շարունակում է ընդլայնել ոլորտում Հիմնադրամի մասնակցությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսական ծավալը և գործառույթների շրջանակը։

2026 թվականի պետական բյուջեով «Կինեմատոգրաֆիայի ծրագիր» ուղղության ընդհանուր ծավալը հասել է շուրջ 1,38 մլրդ դրամի։ Այդ գումարը, իհարկե, չի կարելի ներկայացնել որպես Հիմնադրամի վարչական բյուջե, քանի որ այն ներառում է ֆիլմարտադրություն, կինոժառանգության պահպանում, կինոարվեստի հանրահռչակում, cash rebate, «Կինոքաղաքի» ստեղծում, դրամագլխի ձևավորում և այլ պետական ծրագրեր։ Սակայն այն ցույց է տալիս, թե պետական քաղաքականության ինչպիսի ֆինանսական մասշտաբ է այսօր կենտրոնացած Հիմնադրամի մասնակցությամբ իրականացվող մեխանիզմների շուրջ։

Այս համատեքստում առավել սկզբունքային է դառնում պետական բյուջեի առաջնահերթությունների հարցը։ Կառավարությունը մեծացնում է կինեմատոգրաֆիայի ֆինանսական շրջանակը և ընդլայնում Հայաստանի կինոյի հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերի ծավալը, սակայն հրապարակված հաշվետվությունները միաժամանակ ցույց են տալիս, որ աշխատակազմում ընդգրկված անձանց թվի զգալի նվազմանը զուգահեռ աճել են անձնակազմի հետ կապված դրամական վճարումները և վարչական ծախսերը, իսկ ֆինանսական արդյունքը վատացել է։ Այս պայմաններում բնական է հարցնել՝ պետական ֆինանսավորման աճը որքանո՞վ է վերածվում բուն ֆիլմարտադրության, նոր նախագծերի և ոլորտի չափելի զարգացման, և որքանո՞վ է այն սպասարկում հենց կինոկառավարման ապարատի աճող ֆինանսական արժեքը։

Փելեշյանի կադրից դուրս․ կինոգործիչները քննադատում են Կինոյի հիմնադրամին իրականությունը խեղաթյուրելու համար

Խնդիրը ոչ այն է, որ Հիմնադրամի աշխատակիցները չպետք է պատշաճ վարձատրվեն, այլ այն, որ պետական կառավարման ավելի բարձր արժեքը պետք է ուղեկցվի նույնքան տեսանելի և չափելի արդյունքով։ Եթե Հիմնադրամի ստեղծումից երկու տարի անց կառավարման համակարգի ֆինանսական բեռը մեծացել է, մինչդեռ հանրությանը դեռ չի ներկայացվել համոզիչ համադրելի պատկեր, թե ինչ լրացուցիչ արդյունք է այդ ընթացքում ստացել բուն հայկական կինոն, ապա իրավաչափ է հարցնել՝ պետությունը մեծացնո՞ւմ է ներդրումը կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ, թե աստիճանաբար ավելի մեծ միջոցներ է ուղղում հենց կինեմատոգրաֆիան կառավարող համակարգի պահպանմանը։

2026 թվականի առաջին ամիսներին միայն ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև կնքված տարբեր դրամաշնորհային պայմանագրերի ծավալը, ըստ հրապարակված պայմանագրերի հիման վրա այլ լրատվամիջոցների կատարած հաշվարկների, արդեն հարյուրավոր միլիոն դրամների էր հասնում։

Այստեղ է, որ ներկայիս պատկերը սկսում է հակասական թվալ. Հիմնադրամի գործառույթների և պետական ֆինանսական պատասխանատվության ծավալը մեծանում է, մինչդեռ պաշտոնական հաշվետվությամբ ներկայացվող աշխատակազմը փոքրանում է, իսկ հանրությունը շարունակում է չտեսնել, թե ինչպիսի մարդկային և կառավարչական կառուցվածքով է այդ ավելի մեծ պատասխանատվությունն իրականում իրականացվում։

ԱՆԻՖ-ի փորձը և պետական հիմնադրամների նկատմամբ «մանր» հարցերի վտանգը

Հայաստանը պետական հիմնադրամների կառավարման ոլորտում արդեն ունեցել է մի փորձ, որը ցույց է տալիս, թե ինչու է նման թվերի և թափանցիկության խնդիրների ժամանակին քննարկումը կարևոր։ Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամը՝ ԱՆԻՖ-ը, ստեղծվել էր մեծ հավակնություններով, միջազգային ներդրումների ներգրավման և ռազմավարական ծրագրերի իրականացման նպատակով, սակայն տարիների ընթացքում դրա գործունեության թափանցիկության, ներդրումների գնահատման և պետական վերահսկողության վերաբերյալ հարցերը գնալով ավելացան։

ԱՆԻՖ-ի դեպքում նույնիսկ կառավարման հիմնական ճարտարապետությունը՝ գործադիր տնօրենը, տնօրենների խորհուրդը և ներդրումային կոմիտեն, հանրային տիրույթում ավելի տեսանելի էր, քան այսօր Հայաստանի կինոյի հիմնադրամի ամբողջական գործադիր կառուցվածքը։ Սակայն նույնիսկ այդ պարագայում Արժույթի միջազգային հիմնադրամը 2024 թվականի տեխնիկական զեկույցում արձանագրեց ԱՆԻՖ-ի վերաբերյալ հրապարակվող տեղեկատվության սահմանափակությունը և դրա հետևանքով ներդրումային նախաձեռնությունների հիմնավորվածությունը, ֆինանսական արդյունքներն ու ռիսկերը լիարժեք գնահատելու դժվարությունը։ Նույն տարում կառավարությունը սկսեց ԱՆԻՖ-ի լուծարման գործընթացը։

ԱՆԻՖ-ի փորձը կարևոր է որպես պետական կառավարման հիշողության օրինակ, քանի որ ցույց է տալիս՝ պետական հիմնադրամների դեպքում թափանցիկության խնդիրները երբեք պարզապես կայքի, հաղորդակցության կամ հանրային կապերի երկրորդական հարց չեն։ Դրանք կառավարման որակի և ռիսկերի վաղ ազդանշաններ են։

Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

Հենց այս պատճառով Կինոյի հիմնադրամի դեպքում երկու տարի տևող «տեխնիկական աշխատանքների» բացատրությունը, կառավարման կառուցվածքի բացակայությունը, աշխատակազմի թվի կտրուկ նվազումը, ետնաբեմում տեղի ունեցող կադրային փոփոխությունները, անձնակազմի հետ կապված վճարումների աճը և ֆինանսական արդյունքի վատթարացումը պետք է դիտարկել ոչ թե առանձին դրվագների, այլ նույն ինստիտուցիոնալ պատկերի շրջանակում։

Հայաստանի կինոյի հիմնադրամի կառուցվածքն այնպես է ձևավորված, որ դրա ֆինանսական և կազմակերպական քաղաքականության պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել միայն տնօրենի անձով։ Հոգաբարձուների խորհուրդը կանոնադրությամբ Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինն է։ Այն հաստատում է բյուջեն և դրա փոփոխությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, գործունեության հաշվետվությունները, կառուցվածքը և հաստիքացուցակը, ինչպես նաև վերահսկում է Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությունը և պարբերաբար լսում տնօրենի հաշվետվությունները։

Այս ամենի ֆոնին հասարակությունը դեռ չի տեսնում, թե ովքեր են իրականում կազմում Հիմնադրամի կառավարման հիմնական թիմը, ինչ ստորաբաժանումներ գոյություն ունեն, ինչպես է բաշխված պատասխանատվությունը և ինչ փաստաթղթերով են հիմնավորվել կադրային ու ֆինանսական փոփոխությունները։

ԱՆԻՖ-ի պատմությունը ցույց տվեց, որ պետական հիմնադրամների վերջը չի սկսվում լուծարման մասին կառավարության որոշումից։ Այն սկսվում է շատ ավելի վաղ, երբ կառավարման համակարգում ի հայտ եկող հակասությունները դեռ հնարավոր է բացատրել տեխնիկական խնդիրներով, անցումային փուլերով կամ նոր կառույցի բնական դժվարություններով, իսկ հանրային հարցերը թվում են չափազանց փոքր՝ պետական համակարգի համար դրանց վրա կենտրոնանալու համար։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Թեմաներ Դավիթ ԲանուչյանԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամՊետական ֆինանսավորում
Նախորդ գրառում

«Ոդիսական». ճանապարհ դեպի տուն, որը սկսվում է Տրոյայի ավերակներից

Նման նյութեր Posts

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Կինոյի հիմնադրամը համալրում է անկախ մասնագետների բաց շտեմարանը

Սերգեյ Հովսեփյան
03.08.2026
0

Հայաստանի կինոյի հիմնադրամը համալրում է անկախ մասնագետների բաց շտեմարանը՝ պետական աջակցության հայտերը գնահատող հանձնախմբեր ձևավորելու համար։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

Սերգեյ Հովսեփյան
03.08.2026
0

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է լիամետրաժ ու կարճամետրաժ կինոնախագծերի պետական ֆինանսավորման 2026-ի մրցույթները՝ մոտ 272,7 մլն դրամ բյուջեով։

Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

Սերգեյ Հովսեփյան
28.07.2026
0

Նույն պետական ծրագրում խաղարկային ֆիլմերի համար Հայաստանի կինոյի հիմնադրամը մրցակցային գնում կազմակերպեց, իսկ անիմացիոնների վերականգնումը հանձնվեց միայն «ԿԻՌԱ»-ին։

Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

Սերգեյ Հովսեփյան
20.07.2026
0

Արմիկ Իսրայելյանը, Սոնա Խաչատրյանը, Րաֆֆի Մովսիսյանը և Նաիրա Սարգսյանը կմասնակցեն Next Step Studio Armenia 2027 ծրագրին։ Ֆիլմերը կներկայացվեն Կաննում։

  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    33 shares
    Կիսվել 13 Tweet 8
  • Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

    6 shares
    Կիսվել 2 Tweet 2
  • «Ոդիսական». ճանապարհ դեպի տուն, որը սկսվում է Տրոյայի ավերակներից

    0 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    2 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
You're not logged into Tiktok, please login here
Telegram Facebook Youtube Instagram TikTok Twitter RSS
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Բան չգտա
Բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ
  • English
  • Русский

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: