2026 թվականի փառատոների և մրցանակաբաշխությունների օրացույցը. Ոսկե Ծիրան, ՌեԱնիմանիա և ավելին
«Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող
ԳՈՎԱԶԴ
«Ոսկե Գլոբուս» – 2026. Հաղթողներ
ԿԳՄՍ նախարարի ասուլիսում կինեմատոգրաֆիայի ոլորտը չքննարկվեց
«Շողակաթ» հեռուստաալիքը դադարեցրել է հանրապետական թվային հեռարձակումը
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում
Կինեմատոգրաֆիայի 2026-ի բյուջեն հաստատվեց փոփոխություններով
2025-ը հայկական կինովարձույթում․ ընդհանուր պատկերն ու միտումները
Արխիվի կինոֆոտոֆոնո մասնաճյուղը փոխանցվում է Հայաստանի կինոյի հիմնադրամին. նախագիծ
Երևանում կվերականգնվի «Կինո Մոսկվա»-ի ամառային դահլիճը
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
Երեքշաբթի, 27 Հունվարի, 2026

Կինեմատոգրաֆիայի օրենսդրություն

Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականից գործում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը, որը ուժի մեջ է մտել 2021 թվականի հուլիսի 26-ից:

Օրենքի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտի համապարփակ կարգավորման և միասնական իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, անհրաժեշտ է կանոնակարգել ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, կինոփառատոներում ու կինոշուկաներում մասնակցության պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծան նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային ու հարակից իրավունքների պաշտպանության, ֆիլմերի վիճակագրական հաշվառման ու պահպանության նպատակով վարձույթի վկայականների տրամադրման, տարիքային սահմանափակման մասին դիտողներին տեղեկացնելու նպատակով ֆիլմերի դասակարգման, Հայաստանի Հանրապետության կառավարության, մշակույթի ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի և կինեմատոգրաֆիայի ոլորտի տեղական և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության հետ կապված հարաբերությունները:


Միջազգային պայմանագրեր՝

02 հոկտեմբերի 1992 թվականի Եվրոպական կոնցենցիա կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին (№147)

30 հունվարի 2017 թվականի Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայցած) №220

9 ապրիլի 2020 թվականի N 512-Ա ՀՀ կառավարության որոշում «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայցած)» վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին


Կինեմատոգրաֆիայի օրենսդրական փաստաղթեր՝

30 հունվարի 2021 թվականի N ՀՕ-302-Ն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենք

18 հունվարի 2024 թվականի N 92-Ն ՀՀ կառավարության որոշում. վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին

24 մարտի 2025 թվականի 08-Լ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաման ֆիլմերի դասակարգման չափորոշիչները հաստատելու մասին

3 հոկտեմբերի 2024 թվականի N 1567-Ն ՀՀ կառավարության որոշում. ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնելու կարգը հաստատելու մասին

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2315-Ն ՀՀ կառավարության որոշում. համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին

7 դեկտեմբերի 2023 թվականի N 2127-Ն ՀՀ կառավարության որոշում. կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը հաստատելու մասին

10 ապրիլի 2025 թվականի N 412-Ն ՀՀ կառավարության որոշում. Ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու եվ դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների եվ աշխատանքների ցանկը եվ վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները հաստատելու մասին


Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթղթեր

4 հոկտեմբերի 2005 թվականի N ՀՕ-186-Ն փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին օրենք (6-րդ հոդվածի, 1-ին մասի, կետ դ, 11-րդ հոդված)

14 հուլիսի 2022 թվականի N 1072-Ա ՀՀ կառավարության որոշում «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առեվտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպությանը միացման ձեվով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին

2 մայիսի 2024 թվականի N 618-Ա ՀՀ կառավարության որոշում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի կինոյի հիմնադրամի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին

9 հոկտեմբերի 2024 թվականի 75-Ն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաման կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին

28 հոկտեմբերի 2024 թվականի N 961-Ա ՀՀ կառավարության որոշում Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին

5 դեկտեմբերի 2024 թվականի Հայաստանի կինոյի հիմնադրամի ընտրված տնօրենի ներկայացրած «Կինեմատոգրաֆիայի բարեփոխման և զարգացման» ծրագիր (2024-2027 թթ.)

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist