• Լրահոս
  • Թրենդային
  • All
  • Ֆինանսավորում
  • Կինոարտադրություն
  • Կինովարձույթ
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Հեռուստատեսություն
  • Հայաստան
  • ԱՊՀ
  • Տեխնոլոգիա
  • Գրախոսություն
  • Ընտրանի
  • Մահախոսական
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

Հայաստանի կինոյի հիմնադրամը ամփոփել է 2024 թվականը

26.01.2025
Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

12.02.2026
«Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

«Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

07.02.2026
Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

06.02.2026
ԳՈՎԱԶԴ
Կինոթատրոններում շուտով՝ «Ոսկե դուբլ» ֆիլմը Նիկիտա Սիմոնյանի և «Արարատի» մասին

«Արարատ 73» ֆիլմի առաջին շաբաթը Ռուսաստանի կինովարձույթում

04.02.2026
«Լենֆիլմ»-ը վերադարձավ քաղաքին․ Սանկտ Պետերբուրգը ստանձնում է լեգենդար կինոստուդիայի ճակատագիրը

«Լենֆիլմ»-ը վերադարձավ քաղաքին․ Սանկտ Պետերբուրգը ստանձնում է լեգենդար կինոստուդիայի ճակատագիրը

02.02.2026
«Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

«Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

02.02.2026
Дьявол носит Prada 2: вышел трейлер с Энн Хэтэуэй, Мэрил Стрип и Эмили Блант

«Սատանան կրում է Prada 2». ներկայացվել է սիքվելի թրեյլերը

02.02.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

«Հայֆիլմ»-ի կառավարման փոփոխություն․ կառավարությունը քննարկման է ներկայացրել նոր որոշման նախագիծ

02.02.2026
«Սատանան կրում է Prada 2». հրապարակվել են նոր թիզերի կադրերը

«Սատանան կրում է Prada 2». հրապարակվել են նոր թիզերի կադրերը

01.02.2026
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

30.01.2026
«Золотой дубль»: как не получилось кино про победу

«Արարատ 73». ինչպես չստացվեց հաղթանակի մասին ֆիլմը

30.01.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կինոծրագրերի իրականացում․ ինչ է նախատեսում ԿԳՄՍ նախարարությունը 2026 թվականին

29.01.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • English
  • Русский
Չորեքշաբթի, 18 Փետրվարի, 2026
  • Մտնել
ԿինոՊրես
  • ԼՈՒՐԵՐ
    • All
    • ԱՊՀ
    • Ընտրանի
    • Ինտերնետ
    • Կինոարտադրություն
    • Կինովարձույթ
    • Հայաստան
    • Հարևաններ
    • Հեռուստատեսություն
    • Մահախոսական
    • Տեխնոլոգիա
    • Ֆինանսավորում
    Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

    Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

    «Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

    «Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    Կինոթատրոններում շուտով՝ «Ոսկե դուբլ» ֆիլմը Նիկիտա Սիմոնյանի և «Արարատի» մասին

    «Արարատ 73» ֆիլմի առաջին շաբաթը Ռուսաստանի կինովարձույթում

    «Լենֆիլմ»-ը վերադարձավ քաղաքին․ Սանկտ Պետերբուրգը ստանձնում է լեգենդար կինոստուդիայի ճակատագիրը

    «Լենֆիլմ»-ը վերադարձավ քաղաքին․ Սանկտ Պետերբուրգը ստանձնում է լեգենդար կինոստուդիայի ճակատագիրը

    «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    «Հայֆիլմ»-ի կառավարման փոփոխություն․ կառավարությունը քննարկման է ներկայացրել նոր որոշման նախագիծ

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    Կինոծրագրերի իրականացում․ ինչ է նախատեսում ԿԳՄՍ նախարարությունը 2026 թվականին

    Կինոթատրոններում շուտով՝ «Ոսկե դուբլ» ֆիլմը Նիկիտա Սիմոնյանի և «Արարատի» մասին

    Կինոթատրոններում շուտով՝ «Ոսկե դուբլ» ֆիլմը Նիկիտա Սիմոնյանի և «Արարատի» մասին

    ԿԳՄՍ նախարարի ասուլիսում կինեմատոգրաֆիայի ոլորտը չքննարկվեց

    ԿԳՄՍ նախարարի ասուլիսում կինեմատոգրաֆիայի ոլորտը չքննարկվեց

    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • All
    • Կինոշուկաներ
    • Մրցանակներ
    • Ցուցահանդես
    • Փառատոներ
    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

    2026 թվականի փառատոների և մրցանակաբաշխությունների օրացույցը. Ոսկե Ծիրան, ՌեԱնիմանիա և ավելին

    2026 թվականի փառատոների և մրցանակաբաշխությունների օրացույցը. Ոսկե Ծիրան, ՌեԱնիմանիա և ավելին

    «Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

    «Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
Բան չգտա
Բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Բան չգտա
Բոլոր արդյունքները
Գլխավոր Լուրեր Հայաստան

Հայաստանի կինոյի հիմնադրամը ամփոփել է 2024 թվականը

Սերգեյ Հովսեփյան
26.01.2025
Հայաստան
ընթերցելու ժամանակ՝ 3 րոպե
0
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը
59
ԴԻՏՈՒՄ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի կինոյի հիմնադրամը հունվարի 20-ին ամփոփել է 2024 թվականը՝ 13 անգամ օգտագործելով «կարևոր» բառը: ԿինոՊրես-ը ներկայացնում է տարեկան ամփոփումը առանց փոփոխությունների:

2024 թվականին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմավորումը «Հայաստանի կինոյի հիմնադրամի»՝ ՀՀ Կառավարության, մայիսի 2-ի նիստում ընդունված որոշումով: Վերակազմավորման գործընթացի շրջանակներում ձևավորվել է նաև հոգաբարձուների խորհուրդ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ:

Այս ընթացքում տեղի են ունեցել խորհրդի երկու աշխատանքային նիստեր, քննարկվել են տարբեր ընթացակարգային հարցեր, որոնք կարևոր են հիմնադրամի արդյունավետ գործունեության համար: Տեղի է ունեցել կառույցի տնօրենի ընտրություն, որի արդյունքում հիմնադրամի տնօրեն է ընտրվել Դավիթ Բանուչյանը:

Սույն փոփոխությունները նախատեսում են բարելավել կառույցի աշխատանքը և ստեղծել նոր հնարավորություններ հայկական կինոարդյունաբերության զարգացման համար: Նշված գործընթացը դեռևս գտնվում է վերկազմավորման փուլում, սակայն այդ ընթացքում հիմնադրամը շարունակել է իր հիմնական աշխատանքները՝ իրականացնելով տարաբնույթ նախագծեր, որոնք կամ ավարտվել են, կամ դեռ շարունակվում են: Հընթացս հիմնադրամը նախաձեռնել է նոր նախագծեր, ինչպես նաև սկսել է ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը՝ ստեղծելով նոր հնարավորություներ ոլորտի զարգացման համար:

Ֆիլմերի նախագծերի մրցույթներ

2024 թվականին Հայաստանի կինոյի հիմնադրամի կազմակերպած և անցկացրած ֆիլմերի նախագծերի պետական աջակցության  մրցույթին ներկայացվել է 48 հայտ՝ 24 լիամետրաժ և 24 կարճամետրաժ նախագծեր: Հայտերի նախնական գնահատման արդյունքում 7 հայտ չի համապատասխանել մրցույթի չափորոշիչներին՝ 2-ը անվավեր է ճանաչվել, 4-ը՝ թերի, իսկ 1-ը չեղարկվել է հայտատուի կողմից: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 30 նախագիծ, որոնցից 20-ը լիամետրաժ, իսկ 10-ը կարճամետրաժ:

2024.1 մրցույթում պետական ֆինանսավորում է ստացել 22 նախագիծ․ Լիամետրաժ՝ 15-ը, այդ թվում՝ 5-ը՝ զարգացման, 6-ը՝ արտադրության, 2-ը՝ հետարտադրական և 2-ը՝ տարածման փուլերում: Կարճամետրաժ՝ 7-ը, այդ թվում՝ 4-ը՝ անիմացիոն, 2-ը՝ խաղարկային, և 1-ը՝ վավերագրական:

Այսպիսով, մրցույթը աջակցում է ֆիլմերի տարբեր ժանրերի և ստեղծագործական փուլերի զարգացմանը, աջակցելով նաև անիմացիայի և վավերագրական կինոյի նախագծերին:

Միջազագային մրցույթներ և մրցանակներ

2024 թվականին Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցությամբ բազմաթիվ ֆիլմեր մասնակցել են միջազգային փառատոների մրցութային և ոչ մրցութային ծրագրերում, և արժանացել են բազմաթիվ կարևոր մրցանակների։ 2023 թվականին միջազգային կինոհարթակներում հաղթարշավ սկսած մի շարք ֆիլմերի հաջողությունները շարունակվել են նաև 2024-ին։ Դրանց թվում են «Ավրորայի լուսաբացը», «Թռչող տերևների երգը», «Թոնրատունը», «Երբ ես տխուր եմ», «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», «Կապույտի միջով», «Ամերիկացին» և այլ ֆիլմեր։ Այդ հաջողությունները փաստում են հայկական կինոյի մակարդակի և միջազգային ճանաչման աճի մասին։

Միջազգային կապեր

2024 թվականը իսկապես նշանակալի տարի է եղել հայկական կինոյի համար, քանի որ այն համընկել է երկու մեծ հոբելյանների՝ Սերհեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձերի հետ: Այս երկու մեծ մտավորականներն իրենց արվեստով անմիջական ազդեցություն են ունեցել ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային մշակույթի վրա, ուստի իրենց գործերին նվիրված միջոցառումները դարձել են կարևոր մշակութային իրադարձություններ:

Այս հոբելյանական միջոցառումները ներառել են տարբեր ձևաչափեր՝ կինոփառատոներ, ցուցադրություններ, վարպետության դասեր, ինչպես նաև համագործակցություն միջազգային հեղինակավոր կինոկառույցների հետ, որոնք միտված են եղել ոչ միայն հայկական կինեմատոգրաֆիային վերաբերող գիտելիքների տարածմանը, այլև միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացմանը:

  • Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ.
    2024 թվականին Գերմանիայի մի քանի քաղաքներում (Բեռլին, Մյունխեն, Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ, Քյոլն) կազմակերպվել է Փարաջանովի հոբելյանական ցուցադրությունների եռամսյա շարք։ Այս միջոցառումները արժևորել են նրա ժառանգությունը՝ ներկայացնելով մեծ վարպետի ստեղծագործությունները։ Բացի այդ, Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցադրություններ են տեղի ունեցել Մադրիդում և Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում։
  • Ֆրանսիական Սինեմատեկում Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն
    Հայաստանի կինոյի հիմնադրամի, Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների հետ համագործակցությամբ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն է կազմակերպվել Ֆրանսիայի Սինեմատեկում։ Այս առիթով հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը այցելել է Փարիզ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սինեմատեկի գործընկերների հետ (Էմիլի Կոկի, Անիկ Ժիրար), ինչպես նաև ճանաչողական այց կատարել Սինեմատեկի արխիվ՝ ֆիլմերի պահպանման և վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
  • Նյու Յորքի MoMA թանգարան.
    2024 թվականի հունվարին Նյու Յորքի MoMA թանգարանում կազմակերպվել է «To Save and Project: The MoMA International Festival of Film Preservation» 20-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակում ցուցադրվել են հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» (1928թ.) և «Երկիր Նաիրի» (1930թ.) ֆիլմերը՝ 4K վերականգնված ձևաչափով:
  • Բրյուսելի Սինեմատեկ.
    Բրյուսելի Սինեմատեկում անցկացվել է Համո Բեկնազարյանի ստեղծագործական ժառանգությանը նվիրված ցուցադրություն: Սինեմատեկը ներկայացրել է Բեկնազարյանի մի շարք ֆիլմեր՝ «Խասփուշ», «Շորն ու Շորշորը», «Նամուս», բացառությամբ վերականգնված «Տունը հրաբխի վրա», «Երկիր Նաիրի» և «Դուստրը», որոնք տրամադրվել են Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից:
  • Ֆրանսիա-Հայաստան երկկողմ գործակցություն.
    2024 թվականին Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև ստորագրվել է գործակցության փաստաթուղթ՝ կինոժառանգության, ուսուցման, մասնագիտական կրթության, համատեղ արտադրության և փառատոների հետ գործընկերության ոլորտներում: Այս համագործակցությունը կարևոր քայլ է հայկական կինոյի և ֆրանսիական կինոժառանգության կապերի զարգացման ու ամրապնդման համար:
  • Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, ապրիլի 3-10-ը իրականացվել են Ս. Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։ Փարաջանովյան հանդիսությունների մեկնարկը տրվել էր Վարպետի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ: Հոբելյանական միջոցառումների շրջանակում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ցուցադրվել է նաև «Կինոյի տաճար» ինստալացիան, որը ներառում է «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված վերականգնաված կադրերը (4K ձևաչափով)։
  • Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը՝ Ռուսաստանի Գոսֆիլմոֆոնդ հրավերով, մասնակցել է Սանկտ Պետերբուրգում (X-րդ միջազգային մշակութային ֆորում) կայացած սեպտեմբերյան եռօրյա «Կինոժառանգություն. անցյալի և ներկայի մշակութային օրենսգիրքը» պանելային քննարկմանը:

Մշակութային տարաբնույթ քննարկումների արդյունքում հիմնադրվել է կինոարխիվների միջազգային ասոցիացիա։ Այն որպես լրացուցիչ հարթակ է ծառայելու արխիվային համայնքի անդամների միջև համագործակցության, արխիվային գործերի ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակման, ֆիլմերի պահպանման, թվայնացման և վերականգնման, ստանդարտացման, ինչպես նաև որակյալ կադրերի պատրաստման համար, որտեղ պետությունը Ռուսաստանի կինոֆոնդը պատրաստ է հանդես գալ որպես կրթական և գիտական ​​հարթակ:

Այս միջոցառումները և նախագծերը ուղենշում են Հայաստանի կինոյի հիմնադրամի ջանքերը՝ հայկական կինոյի համաշխարհային ճանաչմանն ու պահպանմանը՝ ստեղծելով հնարավորություններ արվեստի սիրահարների համար տարբեր երկրներում ճանաչել և սովորել հայ կինոյի պատմությունը:

Կինոշուկաներ

Հայաստանի կինոյի հիմնադրամը 2024 թվականի ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել միջազգային հայտնի կինոփառատոներին կից կինոշուկաներում՝ մասնակցելով Բեռլինի, Կաննի և Անեսիի երկարմյա շուկաներինն։ Հիմնադրամը ներկայացվել է այդ փառատոների ընթացքում առանձին տաղավարներով, որտեղ կազմակերպվել են հանդիպումներ և տարբեր միջոցառումներ: Այս ամենը հնարավորություն է տվել նաև հայ կինոարտադրողներին ներկայացնելու իրենց նախագծերը, հաստատելու նոր գործընկերություններ և համաշխարհային կինոարդյունաբերությունում Հայաստանի դերակատարությունը ուժեղացնելու նպատակով:

Կինոժառանգության բաժին

2024 թվականը նշանավորվեց հայ կինոյի համար կարևոր հոբելյաններով, որոնք մեծամես  նպաստել միջազգային կինոհարթակներում հայկական ֆիլմերի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:

2024-ին Հայաստանի կինոյի հիմնադրամը նախաձեռնել է մի շարք կարևորվող ծրագրեր՝ պահպանության, վերականգնման և հանրահռչակման ոլորտներում: Նախքան թվայնացման և վերականգնման գործընթացը, կարևոր էր հայկական կինոժառանգության պահպանությունը, ինչի համար իրականացվել է մի շարք կարևոր քայլեր:

«Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» ծրագրի շրջանակներում Հայաստանի կինոյի հիմնադրամը վերականգնեց մի շարք կարևոր ֆիլմեր: Այս ծրագրի շրջանակներում թվայնացվել և վերականգնվել են «Հայֆիլմ» և «Հայկ» կինոստուդիաների րխիվներում, ինչպես նաև Ռուսաստանում գտնվող «Գոսֆիլմոֆոնդ» և «Կինո-ֆոտո-փաստաթղթերի Ռուսականի պետական արխիվ» միջոցառումները:

Թվայնացված և վերականգնված ֆիլմերը․ Շորն ու Շորշորը (ռեժ. Համո Բեկնազարյան, 1926թ.), Գիքոր (ռեժ. Ամասի Մարտիրոսյան, 1934թ.), Տժվժիկ (ռեժ. Արման Մանարյան, 1961թ.), Տերն ու ծառան (ռեժ. Դմիտրի Կեսայանց, 1962թ.), Կարինե (ռեժ. Արման Մանարյան, 1967թ.), Հնձան (ռեժ. Բագրատ Հովհաննիսյան, 1973թ.), Թթենիին  (ռեժ. Գենադի Մելքոնյան, 1979թ.), Կոնդ (ռեժ. Հարություն Խաչատրյան, 1987թ.), Սպիտակ քաղաք (ռեժ. Հարություն Խաչատրյան, 1988թ.), Թատերական հրապարակ (ռեժ. Գրիգոր Հարությունյան, 1988թ.), Ուղերձ որդուս (ռեժ. Արա Մնացականյան, 1993թ.), Սուրբ ծեսերի Երկիր (ռեժ. Էդգար Բաղդասարյան, 2001թ.): Այս ֆիլմերը վերականգնվել են ոչ միայն տեսահոլովակների և ֆոտոպարադիգմերի տեսքով, այլև որոշ ֆիլմերի համար ստեղծվել են անգլերեն ենթագրեր՝ հնարավորություն տալով միջազգային հանրությանը վայելել հայկական կինոյի հրաշալիքները:

Հանրահռչակում

2024 թվականին Հայաստանի կինոյի հիմնադրամի ժառանգության բաժինը ակտիվորեն մասնակցել է հայկական ֆիլմերի հանրահռչակման գործընթացին՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում: Այս տարի կազմակերպվել են մի շարք կարևոր կինոցուցադրություններ, ֆոտոցուցահանդեսներ և միջոցառումներ, որոնք նպաստել են հայ կինոյի  ներկայացմանը ողջ աշխարհում:

Հիմնադրամի նախաձեռնությամբ, հայկական ֆիլմերն արտասահմանում ցուցադրվել են հեղինակավոր արվեստի մի շարք հարթակներում. Նյու Յորքի արդի արվեստի թանգարանում (MoMA) ցուցադրվել են «Տունը հրաբխի վրա» և «Երկիր Նաիրի» ֆիլմերը: Բրյուսելի Սինեմատեկում ցուցադրվել են «Խասփուշ», «Շորն ու Շորշորը», «Նամուս» և «Դուստրը»: Գերմանիայում կազմակերպվել է Ս. Փարաջանովին նվիրված եռամսյա միջոցառումների շարք, որը ընդգրկել է կինոցուցադրություններ, ֆոտոցուցահանդեսներ, ինստալյացիաներ, քննարկումներ՝ Գերմանիայի հինգ քաղաքներում:Յուրի Մեչիտովի ֆոտոցուցահանդեսը Մյունխենի Կինոյի թանգարանում, ինչպես նաև Ինստալյացիոն ընթրիք Փարաջանովի հետ՝ GNFC-ի (Վրաստանի ազգային կինոկենտրոն) մասնակցությամբ: Կինոշարժեր՝ «Կինո Հայ» ՃՇՀԱՀ Ազգային Կենտրոնում, ինչպես նաև Համո Բեկնազարյանին նվիրված նախագիծ:

Այս միջոցառումներն ու ցուցադրությունները նպատակ են ունեցել ներկայացնել հայկական կինոյի բազմազանությունն ու ստեղծագործական ավանդույթները, ինչպես նաև ցուցադրել հայկական կինոյի վաղ շրջանի ֆիլմերը, որոնք առանձնանում են իրենց վիզուալ ու ստեղծագործական վառ առանձնահատկություններով: Հայկական ֆիլմերը, որոնք ստեղծվել են դեռևս սովետական շրջանում, մինչ օրս դառնում են վարկածներ և ուսումնասիրության նյութեր միջազգային կինոգետների ու ֆիլմասերների համար: Մասնավորապես, հայկական կինոն, որը շատ անգամ չի զիջում ժամանակի խոշոր կինոստուդիաների արտադրանքներին, մեծ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն որպես արվեստի առարկա, այլև որպես հարուստ մշակութային ժառանգություն, որն ունի մեծ նշանակություն համաշխարհային կինոժառանգության պատմության էջերում: 2024 թվականին կատարված աշխատանքներն ու ցուցադրությունները նոր կարևոր քայլեր են դնում հայկական կինոյի համաշխարհային ճանաչման և արժևորման ճանապարհին:

Տեղական նշանակության միջոցառումներ

2024 թվականին Հայաստանի կինոյի հիմնադրամը կազմակերպել է մի շարք տեղական նշանակության միջոցառումներ, որոնք նպաստել են հայկական կինոյի զարգացմանը և հանրայնացմանը: Այսպես՝

Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանում Կինոյի տանը կազմակերպվել է մուլտիպլիկատոր, նկարիչ-ձևավորող, բեմադրող-նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին նվիրված միջոցառում: Սերգեյ Փարաջանովի եռաֆիլմի ցուցադրություն՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը ԵՄ պատվիրակության հետ համատեղ կազմակերպել է Սերգեյ Փարաջանովի եռաֆիլմի՝ «Տրիպտիխի» վերականգնված տարբերակի ցուցադրությունը Կինոպարկում, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ներկայությամբ։ Ֆիլմը ներառում է «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) ստեղծագործությունները: Ղազախական ֆիլմերի օրեր Երևանում՝ անցկացվել են Ղազախական ֆիլմերի օրեր Երևանում, ինչը հնարավորություն է տվել կինոասերներին դիտելու արտասահմանյան կինոմշակույթի նմուշներ:

Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ցուցադրություն՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի համագործակցության արդյունքում իրականացվել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ցուցադրությունը՝ ֆրանսերեն ենթագրերով, բուհի ուսանողների թարգմանությամբ (հարկ է նշել, որ այս գործակցությունը սկսվել էր դեռևս Ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանի օրոք)։ «Բացակա պատկեր» ֆիլմի ցուցադրություն՝ Մոսկվա կինթատրոնում տեղի է ունեցել ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Բացակա պատկեր» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված կինոռեժիսոր և վավերագրող Արտավազդ Փելեշյանին: «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդես՝ Գաֆէսճյան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել նաև ինքը՝ վարպետը:

Այս միջոցառումները կարևոր դերակատարություն են ունեցել հայ կինոյի մշակութային արժեքների տարածման և միջազգային ճանաչելիության խթանման գործում:

«Հայկական ֆիլմեր» ՅՈՒԹՈՒԲՅԱՆ ալիք

Հայկական կինոժառանգության ֆիլմերն արդեն մի քանի տարի է, ինչ տեղադրվում են Հայաստանի կինոյի հիմնադրամի «Հայկական ֆիլմեր» Youtube-յան ալիքում: Երեք տարվա ընթացքում ունենք շուրջ 100 հազար․ հետևորդ աշխարհի տարբեր երկրներից: Հիմնադրամը փորձում է ավելի հասանելի դարձնել այն ֆիլմերը, որոնց մի մասը ոչ բոլորն են դիտել, կամ դիտում են նորից և խորհուրդ տալիս մյուսներին: Հիմնադրամի Youtube-յան ալիքում մեկնաբանությունների և քննարկումների բաժինը չափազանց ակտիվ է, այցելուներն իրենց մեկնաբանություններում ընդգծում են նման նախաձեռնության կարևորությունը և շնորհակալություն հայտնում։ Ֆիլմերը և մուլտֆիլմերը ալիքում տեղադրվում են HD որակով և իհարկե՛ անվճար:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Աղբյուր՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ
Թեմաներ Դավիթ ԲանուչյանԿինոկենտրոնՀայաստանի ազգային կինոկենտրոնՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ գրառում

Ներկայացվել է «Բարի օր 2» ֆիլմի թրեյլերը

Հաջորդ գրառում

Կառավարությունը «Սահակյանց» անիմացիոն ստուդիային զրկում է տարածքից

Նման նյութեր Posts

Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

Սերգեյ Հովսեփյան
12.02.2026
0

2019-ից քննարկվող հարցը տարիների խոստումներից հետո ստանում է գործարկման ժամկետ․ Հայաստանը միանում է YouTube Partner Program-ին 2026-ի գարնանը։

Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

Սերգեյ Հովսեփյան
06.02.2026
0

Հայաստանի մասնակցությունը Եվրոպական կինոշուկային՝ առանց հրապարակային ծրագրի, հստակ գործընկերների և նախորդ տարիների արդյունքների հաշվետվության։

«Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

«Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

Սերգեյ Հովսեփյան
02.02.2026
0

Հայտերի ընդունում, ժամկետներ և մասնակցության պայմաններ. ինչ է հայտարարել Կինոակադեմիան և ինչ պետք է հաշվի առնեն արտադրողները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

«Հայֆիլմ»-ի կառավարման փոփոխություն․ կառավարությունը քննարկման է ներկայացրել նոր որոշման նախագիծ

Սերգեյ Հովսեփյան
02.02.2026
0

Կառավարությունը առաջարկում է «Հայֆիլմ»-ի պետական բաժնետոմսերի կառավարումը փոխանցել ԿԳՄՍ նախարարությանը՝ կինոոլորտի վերակազմավորման նպատակով։

Հաջորդ գրառում
Կառավարությունը «Սահակյանց» անիմացիոն ստուդիային զրկում է տարածքից

Կառավարությունը «Սահակյանց» անիմացիոն ստուդիային զրկում է տարածքից

  • Նոր մանրամասներ «Հարրի Փոթեր» սերիալի մասին և 2025 թ. նկարահանումների մեկնարկը Լիվսդենում

    Նոր մանրամասներ «Հարրի Փոթեր» սերիալի մասին և 2025 թ. նկարահանումների մեկնարկը Լիվսդենում

    2 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • «Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

    2 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • «Վենոմ 3. վերջին պարը» ֆիլմի առաջին թրեյլերը կարելի է դիտել

    16 shares
    Կիսվել 6 Tweet 4
  • Մահացել է դերասանուհի Դայան Քիթոնը: Վուդի Ալենի ֆիլմերի, «Կնքահայրը» եռագրության և շատ այլ ֆիլմերի ու սերիալների աստղը 79 տարեկան էր: Հատված «Ընտանիքի հիմնաքարը» ֆիլմից:
  • Սիսիան, բաց մի թող լավագույն կարճամետրաժ ֆիլմերի դիտման հնարավորությունը։ Արի՛ Սիսիանի մշակույթի կենտրոն։ #կինոպրես #կինոլուր
  • Սիսիան, բացիր սիրտդ կինոյի առաջ։ Քաղաքում մեկնարկում է 8-րդ միջազգային Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը։ Արի միասին բացահայտենք հայկական կինոյի նոր անունները։ #կինոպրես #կինոլուր #kinopress
  • Վաչե Թովմասյանը @Vache Tovmasyan , Կարեն Կարագուլյանը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրի Բորիսովը տոնում են վերջինիս մասնակցությունը մրցանակաբաշխության կարճ ցուցակում: Արդեն հայտնի է, որ Բորիսովը չի ստացել մրցանակ: «Ոսկե Գլոբուսի» հաղթողներին տեսեք մեր կայքում: #կինոպրես #կինոլուր #kinopress
  • Օգոստոսի 8-ից դիտեք «Արկածներ ժամանակի լաբիրինթոսում» նոր անիմացիոն ֆիլմը հայերեն կրկնօրինակմամբ ԿինոԼոռի-ում։ 👇 Ամրագրի՛ր զանգի միջոցով 📲 +374 94 725878 #ԿինոԼոռի #KinoLori #կինոթատրոն#վանաձոր#vanadzor#cinemavanadzor
  • 🍿 Վանաձորում բացվել է @kinoloriam կինոթատրոն: Ցուցադրություն ամեն օր։ Սիրով Սպասում ենք ձեզ՝ 📞 094 725 878 Կարեն Դեմիրճյան 25/1 (Երկաթուղայինների այգի) #վանաձոր #vanadzor #cinemavanadzor #կինոթատրոն #կինոլոռի
  • Հայաստանը նախորդ տարվա նման ֆրանսիական Անսի քաղաքում մասնակցել է հունիսի 9-15-ն այնտեղ անցկացվող անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի MIFA կինոշուկային, որտեղ ներկայացել է սեփական տաղավարով: Կինոշուկա էր մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը: Հայաստանի տաղավարը ղեկավարում էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Հայաստանի տաղավարում աշխատում էին «Պոպոկ Անիմեյշն Ստուդիո», «ՕՆօֆֆ Ստուդիո», «Արտ-Ստեպ Ստուդիո», «ՌԵԱԿՏ Փրոդաքշն» ընկերությունների պրոդյուսերները: «Անսի»-ն աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից է: Այն ստեղծվել է որպես Կաննի կինոփառատոնի մի մաս, այնուհետեւ` 1960-ից սկսել է գործել որպես առանձին կինոփառատոն: Անիմացիոն ֆիլմերին նվիրված այս փառատոնն ամեն տարի կազմակերպվում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում. մասնակցում են շուրջ 6-7 հազար մասնագիտացած անիմատորներ եւ մոտ 400 լրագրողներ` աշխարհի տարբեր անկյուններից:
Telegram Facebook Youtube Instagram TikTok Twitter RSS

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist