• Վերջին
  • Հանրաճանաչ
ՀՌ Հանձնաժողովը կապահովի վերսկսվելիք նիստի ուղիղ հեռարձակում

Հայտնի են մարզերում հեռարձակման լիցենզիա ստացած հեռուստաընկերությունների անունները

14.01.2021
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Հայտնի են մարզերում հեռարձակման լիցենզիա ստացած հեռուստաընկերությունների անունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
14.01.2021
Բաժին՝ Հայաստան, Հեռուստատեսություն
Ընթերցման ժամանակ՝3 րոպե
15
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հունվարի 14-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ուղիղ եթերում քվեարկեց և հրապարակեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի արդյունքները։

Մրցույթն անցկացվում էր 2020 թվականին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված նոր կարգով՝ ըստ վեց չափանիշներով սահմանվող գնահատականների․

  • 1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
  • 2) հայերեն հաղորդումների գերակայությունը.
  • 3) բազմակարծությունը խթանելու կարողությունը.
  • 4) հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.
  • 5) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը.
  • 6) ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը:

Յուրաքանչյուր չափանիշ գնահատվում է առավելագույնը 20 վարկանիշային միավորով, հետագայում միավորները գումարվում են:

Հանձնաժողովի յոթ անդամների վարկանիշային քվեարկությամբ դիմորդ հեռուստաընկերությունները հավաքեցին հետևյալ միավորները՝

ՄարզԸնկերությունՄիավոր
Արագածոտն«Դելտա ՏՎ»674
«Պրոգրես Մեդիա»619
Արմավիր«Արանեա» ՍՊԸ435
«ԱԼՏ» հեռուստախմբագրություն292
Լոռի«Ֆորտունա»673
«Լոռի ՏՎ»529
«Անկյուն գումարած 3»482
ՇիրակՑայգ589
«Շանթ թիմ»492
Սյունիք«Ձագեձոր» ՍՊԸ
(«Զանգեզուր» ՀԸ)
573
Տավուշ«Տավուշ Մեդիա» ՍՊԸ502
Գեղարքունիք«Գեղամա Մեդիա Հոլդինգ» («Գավառ» ՀԸ)622
Կոտայք«Կոտայք ՏՎ»498

Մրցույթի անցողիկ՝ նվազագույն շեմը 280 միավորն է, առավելագույնը՝ 840։ Արդյունքները Հանձնաժողովը կհաստատի որոշմամբ, որը կընդունվի հունվարի 18-ի նիստում:

Յուրաքանչյուր մարզում լիցենզիա է տրամադրվել մեկ ընկերության։ Մրցույթը կայացել է ութ հաճախականությունների համար, քանի որ Արարատի և Վայոց ձորի մարզերից այս մրցույթին հայտեր չեն եղել:

Արարատի և Վայոց ձորի մարզերի համար Հանձնաժողովն նոր մրցույթներ է հայտարարել։

Ութ մարզերից, ընդհանուր առմամբ, հայտ էր ներկայացրել 13 ընկերություն: Որոշ մարզերում հեռարձակման լիցենզիայի համար մրցակցություն կար մեկից ավելի դիմորդների միջև:

Այլ մարզերում հեռարձակման մեկական հայտ էր ներկայացվել՝ «Ձագեձոր» ՍՊ ընկերությունն «Զանգեզուր» հեռուստաընկերությամբ՝ Սյունիքում, «Տավուշ Մեդիա» ՍՊ ընկերությունն (Իջևան քաղաք)՝ Տավուշում, «Գեղամա Մեդիա Հոլդինգի» «Գավառ» հեռուստաընկերությունը՝ Գեղարքունիքում և Աբովյանում գործող «Կոտայք ՏՎ»՝ Կոտայքի մարզում։

Օրենքով նորաստեղծ ընկերություններին առավելագույնը վեցամսյա ժամկետ է տրված հեռարձակումը սկսելու համար։ Սլոթերը տրամադրվում են յոթ տարի ժամկետով։

Հունվարի 15-ին կհրապարակվեն հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներում հաղթող հեռուստաընկերությունների անունները։ Հանրապետական սփռում կիրականացնի 5 հեռուստաընկերություն, իսկ մայրաքաղաքում կհեռարձակվի 7-ը։

Նախկինում հայտարարվել էր հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման 6 և մայրաքաղաքային սփռման 9 սլոթի օգտագործման մրցույթ, սակայն այս տարվա հունվարի 8-ի նիստում ՀՌՀ-ն քանակի փոփոխություն կատարեց: Պատճառն այն է, որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագով հանրային մուլտիպլեքսում երեք սլոթ հատկացվեց ռուսաստանյան հեռուստաալիքներին:

Հուտվարի 6-ին «Սպուտնիկ Արմենիան» տեղեկացրել էր, որ «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքը կհեռարձակվի Հայաստանի ամբողջ տարածքում, իսկ «Ռոսիա Կուլտուրա» և «Առաջին ալիք: Միջազգային ցանց» հեռուստաալիքները՝ Երևանում։ Ըստ նույն աղբյուրի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը (Առաջին ալիք) ՌԴ ամբողջ տարածքում հեռարձակման յուրահատուկ լիցենզիա կստանա։ Այս տեղեկությունները հաստատել է նաև ՀՌՀ-ն։

Հունվարի 15-ին կկայանա համապետական և մայրաքաղաքային սփռման սլոթի մարցույթը, որին դիմել է 24 ընկերություն՝ 12 համապետական, 12 մայրաքաղաքային սփռման համար:

Հանրային հեռուստաընկերությունը (Առաջին ալիք) համապետական սփռման սլոթ է ստանում առանց մրցույթի: Խոսքը Հանրային հեռուստաընկերության նոր ալիքի մասին է, որը պետք է անցնի լիցենզավորման մրցույթի բոլոր ընթացակարգերով:

Նոր դիմողներ են «Freenews» («Ֆրի Նյուզ» ՍՊԸ) և «1in.am» («Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ) ընկերությունները։ «Ար» հեռուստաընկերությունը, որը գործում է 1996 թվականից, մրցույթին չի մասնակցում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ ՀայաստանՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովհեռուստատեսություն
Նախորդ նյութը

«Էֆ Նեթ» ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ

Հաջորդ նյութը

Տեսեք ՀՏՍԽ-ով տառապող Թոմ Հոլանդին «Չերրիի» թրեյլերում

Առնչվող Նյութեր

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 25-ին․ նախագիծը, ըստ գլխավոր պրոդյուսերի, ֆինանսավորվել է նրա անձնական միջոցներով։

Հաջորդ նյութը
Տեսեք ՀՏՍԽ-ով տառապող Թոմ Հոլանդին «Չերրիի» թրեյլերում

Տեսեք ՀՏՍԽ-ով տառապող Թոմ Հոլանդին «Չերրիի» թրեյլերում

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    45 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: