• Վերջին
  • Հանրաճանաչ
«Հայֆիլմ». Կինոստուդիա թե՞ նավթահանք

«Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը ճանաչվել է գերակա շահ Ակադեմիական քաղաքի համար

11.01.2024
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

«Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը ճանաչվել է գերակա շահ Ակադեմիական քաղաքի համար

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
11.01.2024
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
«Հայֆիլմ». Կինոստուդիա թե՞ նավթահանք
179
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Ակադեմիական քաղաքի կառուցման համար որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևանի 17-րդ թաղամասը։ Կառավարության հունվարի 4-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվեց քաղաքի ստեղծման համար Երևանի 17-րդ թաղամասի, ինչպես նաև Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ «Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ 2023 թվականի հուլիսի 13-ին կայացած՝ «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի մասին խորհրդակցության N Վ/148-2023 արձանագրության 3-րդ կետի 2)-րդ ենթակետից, որի համաձայն տրվել է հանձնարարական՝ ներկայացնել որոշման նախագիծ՝ քաղ. Երևան, 17 թաղամասը և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին (այսուհետ՝ Հիմնադրամ) փոխանցելու նպատակով՝ ըստ անհրաժեշտության համայնքային պատկանելության և ոչ պետական պատկանելության այլ տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու հիմքով: »

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ակադեմիական քաղաքի կարևորությունն ու հրատապությունը կապում է որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրթությունն ու հետազոտությունը տնտեսական կայուն և առաջընթաց զարգացման նախապայման են։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նշված որոշումը «կնպաստի «Ակադեմիական քաղաք» ծրագրի արդյունավետ իրականացմանը՝ ենթակառուցվածքների կառուցման և շահագործման համար հնարավորություն ստեղծելով։»

Կինոստուդիայի տարածքը համարվում է պահեստային տարածք, այնուամենայնիվ անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, որը չի հանդիսանում ոչ կրթական, ոչ էլ հետազոտական կենտրոն: Նույնիսկ կինոթատրոնների մասնավորեցման ընթացքում նշվում էր ոլորտային պրոֆիլի պահպանության պահանջը, իսկ այժմ պետական կառույցները պատրաստում են վերապրոֆիլավորել կինոոլորտին մնացած միակ խոշոր պետական կառույցը:

Հունվարի 9-ին Սերգեյ Փարաջանովի արձանի բացման կապակցությամբ ԿԳՄՍ-ի կողմից հրապարակված հաղորդագրությունան մեջ ընդգծվում էր, որ «Ի նշանավորումն Փարաջանովի արվեստի` նոր հրապարակը (Կինոյի տան դիմացի, — խմբ) կխորհրդանշի հայկական կինոյի զարգացումը և կդառնա հանրության սիրելի վայրերից մեկը»:

Չնայած իշխող կուսակցության կողմից կինոարդյունաբերության զարգացման կարևորության բազմաթիվ ընդգծումներին, իրականում զարգացման գլխավոր բաղադրիչներից մեկը փոխանցում են այլ նպատակների: Մի կողմից ընդունվում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը, որտեղ հստակեցվում է պետական աջակցության ձևերը ոլորտին, որպես աջակցող ենթակառուցվածքների ստեղծումը և զարգացումը ու արտադրական և տեխնիկական անհրաժեշտ պայմանների ապահովումը, մյուս կողմից պետական կինոստուդիան տրամադրվում է այլ ոլորտի ենթակառուցվածքների կառուցման և շահագործման հնարավորություն ստեղծելու համար:

«ԿինոՊրես»-ը նոյեմբերին գրել էր, որ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 10-ը հանրային քննարկման էր հանվել «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որտեղ առաջարկվում էր ՓԲԸ-ն մասնավորեցնել/լուծարել: Այդ կապակցությամբ «ԿինոՊրեսը» ենթադրել էր, որ Կառավարությունը ցանկանում է լուծարել կինոստուդիան, որը ընդգրկված է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մեջ, որպես պահեստային տարածք (միևնույն ժամանակ դուրս չի բերվել մասնավորեցման ցանկից):

Դեկտեմբերի 24-ին Առաջին ալիքը անդրադարձ կատարեց հայկինոյի ճակատագրին և «Հայֆիլմ» կինոստուդիային:

2015 թվականի օգոստոսի 31-ին «Հայֆիլմի» գույքը վերադարձվեց պետությանը, սակայն մոտ 10 տարի ՀՀ Կառավարության կողմից, ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի, չիրականացվեց ոչ մի տնտեսական նախագիծ, որը կնպաստեր կինոստուդիայի և ոլորտի զարգացմանը: Փոխարենը, ինչպես նշում է Վարդանյանը, տարածքներ էին հանձնվում: Միակ ոլորտին նպաստող դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականին, երբ կինոստուդիայի տարածքը տրամադրվեց «Կինոկետ Փրոդաքչնս» ՍՊԸ-ին, այն էլ ավարտվեց դատական գործով, որի արդյունքում Համո Բեկնազարյանի «Հայֆիլմ» կինոստուդիան ստիպված էր վճարել 4.131.357 ՀՀ դրամ ՍՊԸ-ին: Վերջերս կինոստուդիայի «բեմում» իրականացվել էին ռուս ռեփեր Ջիգանի, ռեյվ համերգներ, իսկ այս շաբաթ կայանալու է Կարեն Թամրազյանի (նույն ինքը VNAS) համերգը: Միաժամանակ կինոստուդիան ունի գոյացած պարտք և «հսկայական միջոցների» անհրաժեշտություն: Թեև այդ անհրաժեշտությունը անիրագործելի է կինոստուդիայի համար, այն իրագործելի է ավելի ծավալուն Ակադեմիական քաղաք կոչվելու դեպքում: Սա առանց չափազանցության Պետական գույքի կառավարման կատարված աշխատանքն է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 84
Պիտակներ՝ ԿառավարությունԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայֆիլմ
Նախորդ նյութը

Սկանդալ «Ղազախֆիլմում». կինոստուդիայի տարածքում ավտոմեքենաների տաքսոպարկ են գտել

Հաջորդ նյութը

Հանրային քննարկման է հանվել «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ»» հիմնադրամի ստեղծման նախագիծը

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Հաջորդ նյութը
Հանրային քննարկման է հանվել «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ»» հիմնադրամի ստեղծման նախագիծը

Հանրային քննարկման է հանվել «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ»» հիմնադրամի ստեղծման նախագիծը

  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: