• Վերջին
  • Հանրաճանաչ
Կառավարությունը հաստատել է ներդրումների մասնակի վերադարձի՝ Cash Rebate ծրագիրը

Կառավարությունը հաստատել է ներդրումների մասնակի վերադարձի՝ Cash Rebate ծրագիրը

10.04.2025
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինոարտադրություն

Կառավարությունը հաստատել է ներդրումների մասնակի վերադարձի՝ Cash Rebate ծրագիրը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.04.2025
Բաժին՝ Կինոարտադրություն, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Կառավարությունը հաստատել է ներդրումների մասնակի վերադարձի՝ Cash Rebate ծրագիրը
37
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԿԻՆՈՊՐԵՍ: Կառավարության ապրիլի 10-ի նիստին հաստատեց «Ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները հաստատելու մասին» որոշումը: Սա «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի շրջանակում ոլորտը համակարգող հինգերորդ ընդունվող կարգն է: Նախագիծը հանրային քննարկման էր հանվել 2024 թվականի հունվարի 29-ին:

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ որոշման ընդունումը պայմանավորված է օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման և ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, ինչպես նաև Հայաստանում կինոոլորտի մասնագետների մրցունակության բարձրացման, աշխատատեղերի ապահովման, ֆիլմարտադրության զարգացման, միջազգային կինոնախագծերի ստեղծման պայմանների հստակեցման և իրավակարգավորման հանգամանքներով:

Կինոարտադրության ոլորտում պետության կողմից տրամադրվող ֆինանսավորումը 2019-2024 թվականների համար կազմել է տարեկան միջինը 309․000․000 ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածում կինոարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինը 655․000․000 ՀՀ դրամ:

«Քանի որ գործընթացը նոր է, մենք բավական երկար ենք քննարկել գործընկերների հետ որպեսզի ճիշտ մեխանիզմը դնենք, ու չենք բացառում, որ մեկ փուլ իրականացնելուց հետո որոշակի լավարկման տեղեր լինեն» — նշեց նախարարը իր ելույթում:

Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրումներ կատարելու դեպքում J59.11 կամ J59.12 տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ ունեցող ֆիլմարտադրողը կարող է ստանալ մասնակի վերադարձ: Օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում նաև հայաստանյան ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարահանող ֆիլմարտադրողները Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերը հետ ստանալու նպատակով հայտ են ներկայացնում կինեմատոգրաֆիայի ազգային մարմին՝ որոշման նախագծով սահմանված պայմաններով ու ձևաչափերով: Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի դրական եզրակացության դեպքում Լիազորված պետական մարմնի և օտարերկրյա ֆիլմարտադրողի ներկայացուցչի (ՀՀ ռեզիդենտ ֆիլմարտադրող ընկերություն) միջև կնքվում է ներդրումների 10-40 %-ի չափով վերադարձի պայմանագիր:

Համաձայն «Կի­նեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի և ««Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-291-Ն օրենսդրական փոփոխության՝ վերադարձի է ենթակա «ներդրվող դրամական ծախսերի 10-40 տոկոսը», որտեղ նվազագույն չափ է սահմանվում 10% թեև որոշման մեջ սահմանվել է՝ «Ներդրումների մասնակի վերադարձի նվազագույն չափ է սահմանվում  Հավելվածում սահմանված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման դիմաց ֆիլմարտադրողի կողմից Հավելվածի 3-րդ կետով նշված մատակարարներին (ծառայություն մատուցողներին) վճարված գումարի ոչ պակաս, քան 25 (քսանհինգ) տոկոսը:»

Կառավարության նիստի ընթացքում նվազագույնը 25 տոկոս ետվերադարձը իր ելույթում հաստատեց նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Իսկ Հայաստանի Հանրապետությունը որպես նպատակակետ հանրահռչակելու համար (հանրահռչակման ենթակա տարրերը սահմանվում են լիազորված պետական մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի առաջարկությունների հիման վրա) կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի եզրակացության հիման վրա լիազորված պետական մարմնի որոշմամբ կարող է տրամադրվել Հավելվածի 5–րդ կետով սահմանված գումարից (ոչ պակաս, քան 25% — ԿՊ) ավելի գումար, որը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիլմարտադրողի դեպքում չի կարող ավելի լինել, քան Օրենքով (10-40% — ԿՊ) և սույն որոշմամբ սահմանված վերադարձման ենթակա գումարի 5 (հինգ) տոկոսը, իսկ ոչ ռեզիդենտ ֆիլմատադրողների կամ համատեղ ֆիլմարտադրության դեպքում՝ 10 (տասը) տոկոսը:

Այս կապակցությամբ ուշագրավ է 2025 թվականի հունվարի 13-ի ՀՀ ֆինանսների նախարարության եզրակացությունը, որը թեև նշված է, որ ընդունվել է, սակայն նախագծում տեղ չի գտել: Ֆինանսների նախարարությունը «նախագծի քննարկման տարբեր փուլերում, մասնավորապես, հայտնել էր, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ ֆիլմարտադրության նպատակով ներդրվող դրամական ծախսերի 10-40 տոկոսի չափով վերադարձ կարող է կատարվել միայն ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման գծով կատարված ծախսերի մասով: Հետևաբար, պարզաբանման կարիք ունի նվազագույն տոկոս չափի սահմանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշյալ օրենքով արդեն իսկ սահմանված է համապատասխան նվազագույն չափը (10 տոկոս): Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծով սահմանել ոչ թե նվազագույն չափ (25 տոկոս), այլ որոշակի չափորոշիչներ, որոնք հիմք կհանդիսանան վերադարձման ենթակա ծախսերի չափի որոշման համար՝ հայեցողականության և չարաշահումների դրսևորումներից խուսափելու նպատակով (նկատի ունենալով, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված է դրամական ծախսերի վերադարձի ինքնին լայն միջակայք՝ 10-40 տոկոսի չափով):»

Թեև օրենքով սահմաված է 10-40 տոկոս ետվերադարձ, ինչը Հայաստանի կինոյի հիմնադրամը երկու անգամ ներկայացրել է Եվրոպական կինոշուկայում, որոշման դրույթներով պայմանավորված կարելի է ենթադրել, որ տեղական ֆիլմարտադրողը առավելագույնը կարող է ստանալ 30 տոկոս, իսկ օտարերկրյա ֆիլմարտարդողը՝ 35 տոկոս ետվերադարձ: Կարելի է ենթադրել, որ այս մասը կշտկվի օրենքի փոփոխությունով:

Նախագծից պարզ չէ, թե որոնք են Հայաստանի Հանրապետությունը հանրահռչակող որակավորման չափորոշիչները՝ որևէ կառույցի վրա դրանք սահմանելու պարտավորություն չի դրվել: Նախագծում սահմանված չէ որևէ գումարային շեմ, ինչից կարելի է ենթադրել, որ չկա շուկա մուտք գործելու ներդրումային նվազագույն շեմ, որը կարող է որակավորվել վերադարձի համար և չկա առավելագույն շեմ, որից ավել Կառավարությունը պատրաստ չէ վճարել ֆիլմարտադրողին: Վերադարձի է ենթակա ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկի պարունակության նվազագույնը 25 տոկոսը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը իր խոսքում նշեց որ սա բյուջետավորված միջոցառում է: Թեև Կառավարությունը օրենքի կիրարկման և ոլորտի աջակցության քայլ է անում՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի հաստատված պետական բյուջեյով Կինեմատոգրաֆիայի ծրագրի բյուջեն կազմել է 842,222.900 դրամ (2024 թվականի բյուջեն կազմում էր 849,723.300 դրամ), որից «Կինոարտադրության ներդրումների վերադարձ» միջոցառման համար հատկացվել է 124,335.000 դրամ: Հատկացումը կատարվել է մեծամասամբ «Կինոծրագրերի իրականացում» միջոցառումից, որը, ի տարբերություն 2024 թ. բյուջեյով սահմանված 204 մլն. դրամի նվազեցվել է մինչև 102 մլն. դրամ: Հետևաբար, Կառավարության կողմից հաստատված բյուջեյով պետությունը պատրաստ չէ ներդնել լրացուցիչ գումար և վճարել այս ծրագրի համար 102 մլն. դրամից ավել:

Որպես ծրագրի տարածաշրջանային վառ օրինակ բերվում էր Վրաստանը, որտեղ վերջին խոշոր՝ հոլիվուդյան «Ֆորսաժ 9» նախագիծը, որը ստացել էր վրացական պետության աջակցություն 2021 թվականին:

Նախարարը շեշտադրեց, որ Հայաստանը արդեն ունի հուշագիր Netflix ընկերության հետ՝ այդ մասին կառավարության ներկայացուցիչները պարբերաբար բարձրաձայնում էին:

Որոշումն ուժի մեջ է լինելու պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո: Նախագծի ամբողջական փաթեթը կարող եք ներբերռնել այստեղ:

Կառավարության նիստի տեսանյութը ներկայացվում է ինքնաշխատ եղանակով թարգմանության հնարավորությունով հայերեն ենթագրերով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ cash rebateԿառավարությունԿԳՄՍ նախարարությունկինոարտադրությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Պրոդյուսեր Ալեքսեյ Պետրուխինը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ կաշառքի միջնորդության համար։

Հաջորդ նյութը

Մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար

Առնչվող Նյութեր

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Երկու լուսին» ֆիլմի cash rebate-ի համար նախատեսվել է 1,922 մլն դրամ․ ծրագրի 124,335 մլն դրամ բյուջեից պայմանագրերով մնում է 13,162...

Հաջորդ նյութը
Մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար

Մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • «Վենոմ 3. վերջին պարը» ֆիլմի առաջին թրեյլերը կարելի է դիտել

    18 կիսումներ
    Կիսվել 7 Հրապարակել X-ում 5
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: