• Վերջին
  • Հանրաճանաչ
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի կինովարձույթի հասույթը կազմել է 2,13 մլրդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով 34,9%-ով՝ ավելի քիչ նոր թողարկումներով։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.09.2026
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Կինովարձույթ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով
90
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի կինովարձույթի շուկան 2026 թվականի առաջին կիսամյակում զգալի աճ է գրանցել՝ միաժամանակ ունենալով ավելի քիչ նոր թողարկումներ, քան մեկ տարի առաջ։ «ԿինոՊրեսը» համադրել է Comscore-ի՝ Հայաստանի կինոթատրոնային շուկայի 2025 և 2026 թվականների առաջին կիսամյակների տվյալները՝ որպես հիմնական ցուցանիշ օգտագործելով հենց հաշվետու ժամանակահատվածում ֆիլմերի ստացած հասույթը։

2025 թվականի համադրելի ժամանակահատվածում կինոթատրոնային ընդհանուր հասույթը կազմել էր 1 մլրդ 579 մլն 725 հազար 990 դրամ։ 2026 թվականին ցուցանիշը հասել է 2 մլրդ 130 մլն 410 հազար 693 դրամի։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում շուկան ավելացրել է շուրջ 550,7 մլն դրամ կամ 34,9%։

Աճն առավել ուշագրավ է թողարկումների թվի համատեքստում։ 2025 թվականի առաջին կիսամյակում վարձույթ է մտել 95 նոր ֆիլմ, մինչդեռ 2026-ի նույն ժամանակահատվածում՝ 67։ Նոր թողարկումների թիվը, հետևաբար, նվազել է շուրջ 29,5%-ով։ Սակայն հենց տվյալ տարում թողարկված ֆիլմերի կիսամյակային հասույթը 1,266 մլրդ դրամից հասել է մոտ 1,871 մլրդ դրամի՝ աճելով շուրջ 47,8%-ով։

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Այլ կերպ ասած՝ 2026 թվականի աճը պայմանավորված չէ ավելի մեծ թվով ֆիլմերի շուկա դուրս գալով։ Հակառակը՝ ավելի փոքր քանակով նոր թողարկումներն ապահովել են զգալիորեն ավելի մեծ դրամական շրջանառություն։ Եթե 2025-ին մեկ նոր թողարկման հաշվով միջինում ստացվում էր մոտ 13,3 մլն դրամ, ապա 2026-ին այդ ցուցանիշը արդեն մոտ 27,9 մլն դրամ է։

Միաժամանակ շուկայի վերին հատվածի կենտրոնացումը գրեթե չի փոխվել։ 2025 թվականի առաջին տասը ֆիլմերին բաժին էր ընկնում ամբողջ կիսամյակային հասույթի մոտ 70,8%-ը, իսկ 2026-ին՝ 70,9%-ը։ Այսինքն՝ ընդհանուր աճը չի բացատրվում միայն մեկ բացառիկ հիթով․ խոշորագույն ֆիլմերի ամբողջ խումբը 2026-ին աշխատել է ավելի մեծ դրամական ծավալով։

2025 թվականի առաջին կիսամյակի առաջատարը «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմն էր։ Մարտի 6-ին վարձույթ մտած ֆիլմը հաշվետու ժամանակահատվածում հավաքել էր 407 մլն 923 հազար 815 դրամ։ Երկրորդ տեղում «Բարի օր 2»-ն էր՝ 236,7 մլն դրամով, իսկ երրորդում՝ դեռ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին թողարկված «Մսյո Ազնավուրը», որն արդեն 2025 թվականի ընթացքում ստացել էր ևս 99,9 մլն դրամ։

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

2026 թվականին առաջին տեղը զբաղեցնում է հունվարի 29-ին թողարկված «Ֆուլ Հաուս․ Վայրէջք»-ը։ Միայն հաշվետու ժամանակահատվածում ֆիլմի հասույթը կազմել է 503 մլն 517 հազար 175 դրամ։ Երկրորդը «Կրկին փորձիր»-ն է՝ 297 մլն 987 հազար 950 դրամով, իսկ երրորդը՝ «Զոնտիկ»-ը՝ 152 մլն 999 հազար 775 դրամով։ Չորրորդ տեղում «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմն է՝ 124,7 մլն դրամով, իսկ արտասահմանյան առաջին ֆիլմը ցուցակում «Սատանան կրում է Prada 2»-ն է՝ շուրջ 109,5 մլն դրամ հասույթով։

Այսպիսով, 2026 թվականի առաջին կիսամյակում ամենաբարձր արդյունք գրանցած հայկական ֆիլմը «Ֆուլ Հաուս․ Վայրէջք»-ն է։ Այն վարձույթ է մտել 2026 թվականի հունվարի 29-ին։ Ֆիլմի 503,5 մլն դրամ կիսամյակային հասույթը նախորդ տարվա առաջատար «Վազգեն. Վերջին Սպարապետի» նույն ցուցանիշը գերազանցում է մոտ 95,6 մլն դրամով կամ 23,4%-ով։

Տարիների համեմատության ժամանակ կարևոր է տարբերակել կիսամյակային հասույթն ու ֆիլմի ամբողջ վարձույթի ընթացքում կուտակած գումարը։ 2026 թվականի հաշվետվությունում, օրինակ, կան մի շարք ֆիլմեր, որոնք թողարկվել են դեռ 2025 թվականի երկրորդ կեսին, սակայն շարունակել են գումար հավաքել արդեն նոր տարում։

Դրանցից ամենախոշոր օրինակը «Թանկարժեք տղաները» ֆիլմն է։ Այն վարձույթ է մտել 2025 թվականի նոյեմբերի 6-ին և ամբողջ վարձույթի ընթացքում արդեն հավաքել էր շուրջ 399 մլն դրամ, սակայն այդ գումարից 108,3 մլն դրամը բաժին է ընկնում հենց 2026 թվականի ուսումնասիրվող ժամանակահատվածին։ Նույն կերպ 2025 թվականի դեկտեմբերին թողարկված «Ավատար. Կրակ և մոխիր»-ը 2026-ի առաջին կիսամյակում ապահովել է ևս 57,6 մլն դրամ։

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

Ընդհանուր առմամբ, նախորդ տարիներին թողարկված ֆիլմերի ազդեցությունը 2026-ին նվազել է։ 2025-ի առաջին կիսամյակում ավելի վաղ թողարկված 19 ֆիլմերը միասին բերել էին մոտ 313,6 մլն դրամ՝ ամբողջ շուկայի շուրջ 19,9%-ը։ 2026-ին նման ֆիլմերը 12-ն էին, իսկ դրանց կիսամյակային հասույթը՝ մոտ 259,2 մլն դրամ կամ ամբողջ շուկայի 12,2%-ը։ Հետևաբար 2026 թվականի աճի ավելի մեծ մասը ձևավորվել է հենց տարվա նոր թողարկումների հաշվին։

Փոխվել է նաև ամենաակտիվ դիստրիբյուտորը։ 2025 թվականի առաջին կիսամյակում VLG ռուսական ընկերությունն է ունեցել ամենաշատ նոր թողարկումները՝ 16 ֆիլմ։ Նրան հաջորդել են MELOMAN-ը՝ 12 և UPI-ն՝ 11 նոր ֆիլմով։ 2026 թվականին առաջին տեղն արդեն ղազախական ASCAR-ինն է (նախկին MELOMAN)՝ 17 նոր թողարկումով։ Տեղական ֆիլմերի արտադրողները և UPI-ն ունեցել են իննական, WBI-ն՝ վեց, իսկ VLG-ն՝ հինգ նոր թողարկում։

Ընդ որում, այդ փոփոխությունը տեղի է ունեցել ընդհանուր թողարկումների թվի նվազման պայմաններում։ 2025-ին քանակական առաջատար VLG-ին բաժին էր ընկնում նոր ֆիլմերի մոտ 16,8%-ը, մինչդեռ 2026-ին ASCAR-ի բաժինը հասել է մոտ 25,4%-ի։ Այսինքն՝ նոր թողարկումների ընդհանուր հոսքը նվազել է, սակայն դրա ավելի մեծ մասը կենտրոնացել է մեկ դիստրիբյուտորի փաթեթում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 225
Պիտակներ՝ բոքս օֆիսկինոթատրոնկինովարձույթՀայաստան
Նախորդ նյութը

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Հաջորդ նյութը

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.10.2026

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան։ Հայ-լիտվա-կիպրական համատեղ արտադրությունն ստացել է պետական աջակցություն։

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Հեղինակ՝ KinoPress Staff
15.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը Տաշքենդում կայանալիք Golden Globes Silk Road Tribute Gala-ի վեց մեծարվողներից մեկն է։

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

Հեղինակ՝ KinoPress Staff
14.10.2026

SHARM Holding-ը և Mitoyan Production-ը հայտարարել են «Նոր Մեր բակը» ֆիլմի մասին՝ ներկայացնելով ռեժիսորին և դերասանական կազմը։

Հաջորդ նյութը
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
  • «Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: