• Վերջին
  • Հանրաճանաչ
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

15.11.2026
Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

15.11.2026
Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

13.11.2026
Գովազդ
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.11.2026
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

12.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

12.11.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 15 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն ԱՊՀ

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

Մեղրիում ավարտվել է Համագործակցության երկրների կինոփառատոնը՝ 30 կարճամետրաժ ֆիլմով, յոթ երկրների մասնակցությամբ և մրցանակներով։

Հեղինակ՝ KinoPress Staff
04.10.2026
Բաժին՝ ԱՊՀ, Փառատոներ
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում
67
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Սեպտեմբերի 18–20-ը Մեղրիում անցկացվեց Համագործակցության երկրների կինոփառատոնը, որը երեք օր շարունակ միավորեց Հայաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչներին։ Մրցութային ծրագրում ընդգրկված էր 30 խաղարկային կարճամետրաժ ֆիլմ․ դրանցից 16-ը ներկայացնում էին Հայաստանը, իսկ 14-ը՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Կինոփառատոնի ծրագիրը ներառում էր մրցութային ցուցադրություններ, մասնագիտական քննարկումներ, հետահայաց ծրագիր, ինչպես նաև բացման և փակման արարողություններ։

Փառատոնն անցկացվեց «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակում։ Մեղրու այս կարգավիճակը տարվա ընթացքում քաղաքում և համայնքի մյուս բնակավայրերում նախատեսված շուրջ երեք տասնյակ մշակութային միջոցառումների հիմքն է դարձել։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ծրագրի նպատակների թվում ընդգծել է ոչ միայն հայկական մշակույթի ներկայացումը, այլև մշակութային կյանքի ապակենտրոնացումը, մշակույթի հասանելիության ընդլայնումը և Մեղրու ենթակառուցվածքային զարգացման խթանումը։

Կինոփառատոնի կազմակերպիչը «Արմ Ֆիլմ Ինդուստրի Դևելոպմենտ» մշակութային հիմնադրամն էր։ Այն իրականացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրին աջակցել են նաև Մեղրիի համայնքապետարանը, Մեղրիի մարզամշակութային կենտրոնը, «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնը և «Դարկ» ընկերությունը։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ էր։

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում։ Բացմանը ներկա էր նաև Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը Սյունիքի մարզ կատարած այցի ավարտին մասնակցել է կինոփառատոնի բացման արարողությանը։ Մեղրի էին ժամանել նաև տարբեր երկրներից կինոգործիչներ և մրցութային ծրագրի մասնակիցներ՝ ստեղծելով ոչ միայն ցուցադրությունների, այլև անմիջական մասնագիտական շփման հարթակ։

Մրցութային ցուցադրությունները շարունակվեցին սեպտեմբերի 18-ին և 19-ին։ Մասնագիտական ծրագրի առանցքային թեմաներից էին համատեղ կինոարտադրության հնարավորությունները և արհեստական բանականության ազդեցությունը ժամանակակից կինեմատոգրաֆի վրա։ Սեպտեմբերի 19-ին անցկացվեց պանելային քննարկում՝ նվիրված հենց այս երկու ուղղություններին։

Մասնագիտական ծրագրի պանելային քննարկումը վարել է KinoPress-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Հովսեփյանը։ Զրույցը կենտրոնացած էր միջազգային կինոհամագործակցության փոփոխվող մոդելների, երիտասարդ կինոգործիչների ներկայիս խնդիրների, ԱՊՀ երկրների միջև համատեղ կինոարտադրության հնարավորությունների, ինչպես նաև այն ազդեցության վրա, որն արհեստական բանականության տեխնոլոգիաներն արդեն ունեն ժամանակակից կինոարտադրության և ստեղծագործական գործընթացների վրա։

Փառատոնի մասնագիտական ժյուրիի կազմում էին կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը՝ որպես ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր Միխայիլ Մորսկովը և KinoPress կայքի գլխավոր խմբագիր Սերգեյ Հովսեփյանը։ Մրցութային երկու օրերի ընթացքում ժյուրին գնահատել է փառատոնի ծրագրում ներկայացված կարճամետրաժ ֆիլմերը։

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ստացավ Ղազախստանը ներկայացնող Սարիտոկա Ամանթայի «Սրբազան բույնը»։ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին արժանացավ Կարեն Մարտիկյանը՝ հայկական «ԴավիդՅան» ֆիլմի համար։ Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց Տաջիկստանի ներկայացուցիչ Սամարիդդին Մուխիտդինովի «Լուխտակ» ֆիլմին։ Ժյուրիի հատուկ հիշատակումների արժանացան Օլեգ Երշովի «Անտառ. փոքր ողբերգություն» ֆիլմը Ռուսաստանից, Արայ Կարիմովայի «Մի անգամ Կորգալժինոյում» ֆիլմը Ղազախստանից և Լուսի Վարդանյանի «Ռեզոնանսը» Հայաստանից։ Այդ աշխատանքները ներկայացված էին փառատոնի սեպտեմբերի 18–19-ի մրցութային ցուցադրություններում։

Փառատոնի վերջին օրը՝ սեպտեմբերի 20-ին, ներկայացվեց նաև ԱՊՀ երկրների կինոյի վարպետների աշխատանքների շուրջ երկու ժամ տևողությամբ հետահայաց ծրագիրը։ Այն ձևավորվել էր Համառուսաստանյան Ս. Ա. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագրի իրականացման և ֆիլմերի տրամադրման գործում աջակցություն են ցուցաբերել ՎԳԻԿ-ը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Մեղրիում անցկացված կինոփառատոնը այսպիսով միավորեց երիտասարդ հեղինակների մրցույթը, մասնագիտական քննարկումները և տարածաշրջանի կինոժառանգությանը վերադառնալու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ այն կինոյի շուրջ մասնագիտական հաղորդակցությունը տեղափոխեց Երևանից դուրս՝ Հայաստանի հարավային սահմանամերձ քաղաք, ինչը համահունչ է «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագրի՝ մշակութային կյանքի ապակենտրոնացման տրամաբանությանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 176
Պիտակներ՝ ԱՊՀԿԳՄՍ նախարարությունկինոփառատոնՀայաստան
Նախորդ նյութը

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

Հաջորդ նյութը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Առնչվող Նյութեր

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
13.11.2026

Վրաստանում «Վրիժառուները» կցուցադրվեն դեկտեմբերի 17-ից՝ անգլերեն և վրացերեն։ Հայաստանում ֆիլմի պրեմիերան նախատեսված է միայն հունվարի 7-ին։

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.11.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամի անկախ խորհրդական Արմեն Խաչատրյանը նոյեմբերի 5-ին Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանի ժողովուրդներ» կինոֆորումի շրջանակում անցկացված միջազգային կլոր սեղանին։

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.11.2026

«Վրիժառուների» պրեմիերան Հայաստանում նախատեսվում է հունվարի 7-ին։ Հարցեր են առաջանում Ռուսաստանի ստվերային կինովարձույթի հնարավոր ազդեցության շուրջ։

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Հաջորդ նյութը
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: