• Վերջին
  • Հանրաճանաչ
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
Գովազդ
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

16.09.2026
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինոարտադրություն

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

2026-ի պետական աջակցության մրցույթի հայտերի ընդունումից մեկ ամիս անց փորձագիտական կազմերը դեռ չեն հրապարակվել, իսկ կանոնակարգային ժամկետները մրցույթի ավարտը հասցնում են տարեվերջին։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026
Բաժին՝ Կինոարտադրություն, Վերլուծություն, Ֆինանսավորում
Ընթերցման ժամանակ՝3 րոպե
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում
2
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Օգոստոսի 3-ին Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարեց կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության 2026.1 և 2026.2 մրցույթները՝ համապատասխանաբար լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի համար։ Հայտերն ընդունվում էին հայտարարությանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում՝ մինչև սեպտեմբերի 2-ը։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ մրցույթի հայտարարությունից անցել է արդեն երկու ամիս, հայտերի ընդունման ավարտից՝ ավելի քան մեկ ամիս, սակայն Հիմնադրամի պաշտոնական կայքում դեռ հրապարակված չեն ոչ մրցույթում ընդգրկված նախագծերի ցանկերը, ոչ էլ դրանք գնահատող փորձագիտական հանձնախմբերի կազմերը։ Կայքի «Փորձագետներ» բաժնում վերջին հրապարակված հանձնախմբերը շարունակում են վերաբերել 2025.1 մրցույթին։

Սա արդեն միայն կազմակերպչական ուշացման խնդիր չէ։ 2026 թվականի մրցույթը պետք է դառնար այն համակարգի առաջին լիարժեք փորձարկումը, որը Հայաստանի կինոյի հիմնադրամի ղեկավարությունն այս տարվա մարտին ներկայացնում էր որպես նախորդ՝ «անցումային» տարվա արդյունք։ Հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը 2025 թվականը բնութագրել էր որպես անցումային շրջան, որը պահանջել է կառուցվածքային փոփոխություններ և նոր մեխանիզմներ, իսկ 2026 թվականի նոր կանոնակարգի մասին հայտարարել էր, որ այն պետք է ապահովի գործընթացների «առավել թափանցիկ, արդար և արդյունավետ» կազմակերպում։ Այդ հայտարարությունը հնչել էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ԿԳՄՍ նախարար և խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ։

Նոր կանոնակարգն այլևս Հիմնադրամի ներքին փաստաթուղթ չէ։ Այն հաստատվել է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի հուլիսի 1-ի N 32-Ն հրամանով, պաշտոնապես հրապարակվել է հուլիսի 7-ին և ուժի մեջ մտել հուլիսի 17-ին։ Կանոնակարգն «Աջակցություն» հասկացությունն ուղղակիորեն սահմանում է որպես մրցույթում հաղթած ֆիլմերի պետական ֆինանսավորում, իսկ մրցույթի արդյունքում հաստատված նախագծերի ֆինանսավորումը պետք է իրականացվի պետական բյուջեի միջոցների և եռամսյակային վճարումների պլանի շրջանակում։

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Սակայն արդեն մրցույթի կազմակերպման ձևը հարցեր է առաջացնում նոր կանոնակարգի կիրառման վերաբերյալ։ Կանոնակարգի 6-րդ կետը սահմանում է, որ մրցույթն անցկացվում է երկու տեսակով՝ լիամետրաժ և կարճամետրաժ, յուրաքանչյուրն՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն անվանակարգերում։ 72-րդ կետը նախատեսում է տվյալ մրցույթի համար երկու առանձին փորձագիտական հանձնախմբի ձևավորում՝ լիամետրաժ և կարճամետրաժ նախագծերի համար, իսկ 96-րդ կետով դրանց հաստատման նիստերն անցկացվում են առանձին։ Հիմնադրամը, սակայն, նույն օրը լիամետրաժ նախագծերը հայտարարել է որպես առանձին 2026.1 մրցույթ, կարճամետրաժները՝ որպես 2026.2 մրցույթ։ Երկու հայտարարություններն էլ իրենց իրավական հիմք են նշում նույն N 32-Ն կանոնակարգը։

Նոր կանոնակարգի ներքին կառուցվածքը փաստացի նկարագրում է մեկ մրցույթի ներսում լիամետրաժ և կարճամետրաժ նախագծեր, երկու հանձնախումբ և առանձին հաստատման նիստեր։ Հետևաբար հրապարակային պարզաբանման կարիք ունի, թե ինչ իրավական տրամաբանությամբ է այդ կառուցվածքը վերածվել 2026.1 և 2026.2 երկու ինքնուրույն մրցույթների։ Հարցն առավել էական է, քանի որ և՛ օրենքը, և՛ նոր կանոնակարգը պահանջում են պետական ֆինանսավորման մրցույթ անցկացնել տարեկան առնվազն երկու անգամ։

Եթե 2026.1-ը և 2026.2-ը Հիմնադրամը համարում է օրենքով պահանջվող տարվա երկու առանձին մրցույթները, ապա անհրաժեշտ է բացատրել, թե ինչպես է այդ մոտեցումը համադրվում կանոնակարգի այն դրույթների հետ, որոնք լիամետրաժ և կարճամետրաժ նախագծերը նկարագրում են որպես նույն մրցույթի երկու տեսակ։ Եթե դրանք մեկ մրցութային փուլի երկու բաղադրիչներն են, ապա առաջանում է մեկ այլ հարց՝ ե՞րբ է անցկացվելու օրենքով պահանջվող հաջորդ մրցույթը։

Այս հարցը հատկապես կարևոր է նախորդ տարվա փորձի համատեքստում։ 2025 թվականի ապրիլի 25-ին Հիմնադրամը հայտարարել էր «2025 թվականի առաջին մրցույթը», և այն մեկ մրցույթի շրջանակում միաժամանակ ներառում էր թե՛ լիամետրաժ, թե՛ կարճամետրաժ նախագծերը։ Հիմնադրամի հրապարակային 2025 թվականի հայտարարությունների արխիվում «ԿինոՊրես»-ը երկրորդ պետական ֆինանսավորման մրցույթի հայտարարություն չի գտել։ Առաջին մրցույթին ներկայացվել էր 62 նախագիծ, որոնցից փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո մասնակցության իրավունք էր ստացել 53-ը։

2026 թվականին, սակայն, խնդիրը միայն մրցույթի կառուցվածքը չէ։ Խնդիրը ժամանակն է։

Կանոնակարգի 40-րդ կետով Հիմնադրամի աշխատանքային խումբը հայտերի ընդունման վերջնաժամկետին հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ստուգի ներկայացված հայտերը։ Սեպտեմբերի 2-ի վերջնաժամկետից հաշվարկելիս և սեպտեմբերի 21-ի ոչ աշխատանքային օրը հաշվի առնելիս այդ 15 աշխատանքային օրը լրանում էր սեպտեմբերի 24-ին։ Աշխատանքային խմբի որոշումից հետո ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պետք է հրապարակվեին մրցույթում ընդգրկված հայտերի անվանացանկերը և փորձագիտական հանձնախմբերի կազմերը, իսկ նույն ժամկետում նախագծերը պետք է փոխանցվեին փորձագետներին։

Կանոնակարգը, իհարկե, նախատեսում է ժամկետի կասեցման հնարավորություն։ Եթե հայտում հայտնաբերվել են թերություններ, տեխնիկական սխալներ կամ բացթողումներ, հայտատուին տրվում է հինգ աշխատանքային օր դրանք շտկելու համար, իսկ փաստաթղթերի ուսումնասիրության 15-օրյա ժամկետը կասեցվում է ծանուցումն ուղարկելու օրվանից մինչև շտկված հայտի ստացումը։ Հետևաբար միայն բաց աղբյուրների հիման վրա հնարավոր չէ պնդել, որ սեպտեմբերի 24-ը բոլոր դեպքերում եղել է վերջնական պարտադիր ամսաթիվ։ Սակայն Հիմնադրամը չի հրապարակել տեղեկություն այն մասին, թե երբ և որքան ժամանակով է կասեցվել ընդհանուր ընթացակարգային ժամկետը։ Արդյունքում հանրությունը չի կարող անգամ ստուգել՝ պահպանվո՞ւմ են նախարարի հաստատած ժամկետները, թե ոչ։

Սեպտեմբերի վերջին մասնագիտական միջավայրում հայտատուները քննարկում էին Հիմնադրամից ստացված շտկումների պահանջները։ Բարձրացվում էին հարցեր կանոնակարգում կամ հայտարարության մեջ չգտնվող հղումների, իրար հակասող ձևակերպումների, հայտին ներկայացվող առանձին պահանջների իրավական հիմքերի վերաբերյալ։ Մասնակիցներից մեկը հայտնել էր նաև, որ իրեն ուղարկված դիտարկումների փաստաթղթում հղում է եղել մեկ այլ նախագծի։ Քննարկումներում նույնիսկ կասկածներ են հնչել, որ հայտերի վերաբերյալ դիտարկումների ձևավորման համար կարող էին օգտագործվել արհեստական բանականության գործիքներ։

Հարցն ինքնին կարևոր է, որովհետև Հիմնադրամին ներկայացվող փաթեթներում կան սցենարներ, ռեժիսորական և պրոդյուսերական տեսլականներ, ֆինանսական ծրագրեր և հեղինակային իրավունքով պաշտպանված այլ նյութեր։ Կանոնակարգը նույնիսկ փորձագետներին հատուկ պարտավորեցնում է իրենց տրամադրված գաղափարները, մոտիվները, մտահղացումները և ստեղծագործական գաղտնիքները չօգտագործել գնահատումից բացի այլ նպատակներով։ Եթե հայտերի մշակման ընթացքում կիրառվում են արտաքին ԱԲ ծառայություններ, Հիմնադրամը պետք է պարզաբանի՝ փոխանցվե՞լ են արդյոք դրանց հայտատուների նյութերը և ինչ մեխանիզմով է ապահովվել այդ տվյալների պաշտպանությունը։

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

Առավել կարևոր է, սակայն, հասկանալ, թե գործող կանոնակարգի ժամանակացույցով մրցույթն ընդհանրապես ե՞րբ պետք է ավարտվեր։

«ԿինոՊրես»-ը հաշվարկել է կանոնակարգով նախատեսված առավելագույն ժամկետները՝ ընդունելով, որ փաստաթղթերի ուսումնասիրության 15-օրյա ժամկետը չի կասեցվել, աշխատանքային խումբը որոշումը կայացրել է այդ ժամկետի ավարտին, իսկ յուրաքանչյուր հաջորդ փուլ օգտագործել է իրեն տրամադրված ամբողջ առավելագույն ժամանակը։ Այդ սցենարով փաստաթղթերի ստուգումը պետք է ավարտվեր սեպտեմբերի 24-ին, իսկ սեպտեմբերի 25-ին հրապարակվեին ընդգրկված նախագծերն ու փորձագետները և նյութերը փոխանցվեին հանձնախմբերին։ Փորձագետներն ունեն մինչև 25 աշխատանքային օր նախնական գնահատման համար, ինչը ժամանակացույցը հասցնում է մոտ հոկտեմբերի 30-ին։ Հաջորդ փուլ անցած նախագծերի հրապարակման համար նախատեսված է ևս մինչև երեք աշխատանքային օր՝ մոտ նոյեմբերի 4-ը։ Դրանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում պետք է տեղի ունենան պրոդյուսերների և ռեժիսորների անհատական զրույցները՝ մոտ նոյեմբերի 13-ը, իսկ փորձագետներին տրվում է ևս հինգ աշխատանքային օր վերջնական գնահատման թերթիկների համար՝ մոտ նոյեմբերի 20-ը։

Այն նախագծերը, որոնք վերջնական գնահատման արդյունքում ստանում են առնվազն 21 միջին միավոր, անցնում են հաստատման փուլ։ Դրանից հետո աշխատանքային խումբը երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է ձև 22-ը՝ մրցույթի արդյունքների վարկանիշային և ֆինանսավորման ամփոփաթերթիկը։ Սովորական ժամանակացույցով այն պետք է պատրաստ լիներ մոտ նոյեմբերի 25-ին։ Ամփոփաթերթիկում արդեն նշվում են նախագծի վարկանիշը, ակնկալվող ֆինանսավորման չափն ու այն, թե նախագծի հետ նախատեսվում է պայմանագիր, թե համաձայնագիր կնքել։

Դրանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղի է ունենում հաստատման նիստը, որին փորձագետների հետ դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև ԿԳՄՍ նախարարության և Կինոյի հիմնադրամի ներկայացուցիչները։ Հենց այդ նիստում է որոշվում, թե վերջնական փուլ անցած նախագծերից որոնք են ստանում պետական աջակցություն և ինչ չափով։ Ֆինանսավորվող նախագծերի քանակը կախված է գնահատականներից և տվյալ պահին մրցույթի համար առկա առավելագույն գումարից։ Լիամետրաժ և կարճամետրաժ նախագծերի հաստատման նիստերն անցկացվում են առանձին։

Այսպիսով, եթե մրցույթը սեպտեմբերի 2-ից հետո ընթանար առանց որևէ կասեցման և յուրաքանչյուր փուլ օգտագործեր կանոնակարգով թույլատրված առավելագույն ժամկետը, հաստատման նիստերը կարող էին տեղի ունենալ մոտ դեկտեմբերի 2-ին, իսկ վերջնական՝ պետական աջակցություն ստացող նախագծերի հրապարակային ցանկը՝ ֆինանսավորման հաստատված չափերով, պետք է հայտնվեր մոտ դեկտեմբերի 3-ին։ Սա օրենքով ֆիքսված դեկտեմբերի 3-ի վերջնաժամկետ չէ, այլ կանոնակարգային ժամկետների վրա հիմնված հաշվարկային ամսաթիվ։ Յուրաքանչյուր փաստացի կասեցում այն համապատասխան օրերի քանակով տեղափոխում է առաջ։

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Բայց հոկտեմբերի 4-ին այդ սկզբնական ժամանակացույցն արդեն փաստացի հետ է մնացել հրապարակային գործընթացից։ Եթե նույնիսկ աշխատանքային խմբի որոշումն ընդունվի հոկտեմբերի 5-ին, իսկ նախագծերն ու փորձագիտական կազմերը հրապարակվեն և հանձնախմբերին տրամադրվեն հոկտեմբերի 6-ին, ապա նույն առավելագույն կանոնակարգային ժամկետներով նախնական գնահատումը կավարտվի մոտ նոյեմբերի 10-ին, վերջնական գնահատումը՝ դեկտեմբերի սկզբին, հաստատման նիստը՝ մոտ դեկտեմբերի 11-ին, իսկ հաղթողների ցանկը կարող է հրապարակվել միայն մոտ դեկտեմբերի 14-ին։ Նախարարությանը անհրաժեշտ փաստաթղթերը փոխանցելու համար Հիմնադրամն այդ պահից ունի ևս յոթ աշխատանքային օր՝ ժամանակացույցը հասցնելով մոտ դեկտեմբերի 23-ին։

Եվ այստեղ մրցույթի ժամանակացույցը բախվում է արդեն ոչ թե միայն Հիմնադրամի ներքին կազմակերպմանը, այլ 2026 թվականի պետական բյուջեին։

Հաղթողների ցանկի հրապարակումը դեռ չի նշանակում, որ ֆիլմարտադրողը կարող է գումար ստանալ։ Կանոնակարգի 99-րդ կետով Հիմնադրամը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ԿԳՄՍ նախարարություն է փոխանցում հաստատման արձանագրությունները, նախագծերի հաստատված նախահաշիվներն ու ֆիլմարտադրության ծրագիրը։ Դրանից հետո նախարարության և Կինոյի հիմնադրամի միջև պետք է կնքվի նախագծերի ֆինանսավորման առանձին պայմանագիր։ Հատկանշական է, որ N 32-Ն կանոնակարգը որևէ ժամկետ չի սահմանում այդ պայմանագիրը կնքելու համար։ Միայն նախարարություն–Հիմնադրամ պայմանագրի կնքմանը հաջորդող օրվանից է սկսվում հաջորդ 15 աշխատանքային օրը, որի ընթացքում Հիմնադրամը պետք է փաստաթուղթ ստորագրի արդեն ընտրված ֆիլմարտադրողների հետ։

Ընդ որում՝ բոլոր հաղթողները նույն իրավական վիճակում չեն հայտնվում։ Եթե արտադրության փուլի նախագծի բյուջեն արդեն ամբողջությամբ համալրված է՝ ներառյալ ակնկալվող պետական աջակցությունը, ֆիլմարտադրողի հետ կնքվում է ֆինանսավորման հաստատված գումարի չափով պայմանագիր։ Եթե բյուջեն համալրված չէ, կնքվում է ոչ թե ֆինանսավորման պայմանագիր, այլ համաձայնագիր, որով նախագիծը մինչև 24 ամիս ժամանակ է ստանում անհրաժեշտ ֆինանսավորումը հավաքելու համար։ Որոշ դեպքերում այդ ժամկետը կարող է մեկ անգամ երկարացվել ևս մինչև վեց ամսով։ Բյուջեի համալրումը հաստատելուց հետո էլ Հիմնադրամին տրված է մինչև վեց ամիս վերջնական պայմանագիրը կնքելու համար։

Այսինքն՝ դեկտեմբերին հաղթողների ցանկում հայտնվելը դեռ չի նշանակում, որ տվյալ ֆիլմը դեկտեմբերին պետական գումար է ստանալու։ Մրցույթի արդյունքում կարող են լինել և՛ անմիջապես պայմանագրի անցնող նախագծեր, և՛ միայն ապագա ֆինանսավորման գումարը ամրագրող համաձայնագիր ստացող նախագծեր։

Հիմնադրամի կայքում հրապարակված է ֆիլմարտադրողի հետ կնքվելիք օրինակելի պայմանագիրը՝ «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրված ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին»։ Այն կնքվում է Կինոյի հիմնադրամի և ֆիլմարտադրող ընկերության միջև՝ հիմքում ունենալով արդեն ԿԳՄՍ նախարարության և Հիմնադրամի միջև կնքված պետական դրամաշնորհի պայմանագիրը։ Օրինակելի ձևով պետական միջոցների 90 տոկոսը վճարվում է փուլային՝ հաստատված ժամանակացույցով և համապատասխան փուլերի ֆինանսական հաշվետվությունների ներկայացմամբ, իսկ վերջին 10 տոկոսը՝ նախատեսված նյութերը, հաշվետվությունները և ընդունման փաստաթղթերը ներկայացնելուց հետո։

Այստեղ ևս կա թափանցիկության առանձին խնդիր։ Հիմնադրամի «Օրինակելի ձևեր» բաժնում հրապարակված է ֆիլմարտադրողի հետ պայմանագրի ձևը, սակայն այն համաձայնագրի օրինակելի ձևը, որը կանոնակարգի 61-րդ և 101-րդ կետերով նախատեսված է չհամալրված բյուջե ունեցող հաղթողների համար, նույն բաժնում հրապարակված չէ։ Բացի այդ, 2026 թվականի մրցույթի համար հրապարակված պայմանագրի օրինակելի ձևում դեռ պահպանվել են 2025 թվականին վերաբերող ձևակերպումներ. օրինակ՝ նախաբանում հիմք է նշվում ԿԳՄՍ նախարարության և Հիմնադրամի միջև «2025 թվականի սեպտեմբերին» կնքված պայմանագիրը, իսկ աշխատանքների ժամկետի որոշ դաշտերում նույնպես պահպանվել է 2025 թվականը։

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Եթե ներկայիս՝ հոկտեմբերի սկզբի վիճակից մրցույթը շարունակի օգտագործել կանոնակարգով նախատեսված առավելագույն ժամկետները, ապա միայն փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարությանը հասցնելու հաշվարկային ամսաթիվն արդեն մոտենում է դեկտեմբերի 23-ին։ Դրանից հետո դեռ պետք է ստորագրվի նախարարություն–Հիմնադրամ պայմանագիրը, որի համար ժամկետ սահմանված չէ, իսկ դրանից հետո Հիմնադրամն ունի մինչև 15 աշխատանքային օր ֆիլմարտադրողների հետ պայմանագրեր և համաձայնագրեր կնքելու համար։ Այդ ամբողջ 15-օրյա ժամանակահատվածը 2026 թվականի սահմաններում այլևս չի տեղավորվում։

Տարեվերջն այստեղ պայմանական սահման չէ։ 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի 7-րդ հոդվածը հատուկ սահմանում է, որ 2027 թվականի հունվարին Կառավարությունը չի շարունակելու 2026 բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումը։ Բացի այդ, գործող օրենքով դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ոչ աշխատանքային օրեր են։ Այսինքն՝ սովորական աշխատանքային օրերի հաշվարկով 2026 թվականի վերջին աշխատանքային օրը դեկտեմբերի 30-ն է։

Սա դեռ չի նշանակում, որ 2026 թվականին գումարի տրամադրումն արդեն իրավաբանորեն անհնար է։ Կանոնակարգի գրեթե բոլոր ժամկետները առավելագույն են՝ «մինչև» 25, 7, 5 կամ 3 աշխատանքային օր, և Հիմնադրամը կարող է փուլերն ավելի արագ ավարտել։ Բայց հոկտեմբերի սկզբին արդեն ակնհայտ է, որ սովորական, ամբողջ կանոնակարգային ժամկետներով ընթացակարգը ֆինանսավորման պայմանագրերի փուլը դուրս է բերում բյուջետային տարվա սահմաններից։ Հետևաբար այժմ անհրաժեշտ է ոչ թե ընդհանուր հայտարարություն, որ «մրցույթը ընթացքի մեջ է», այլ հստակ պատասխան՝ արդյո՞ք 2026.1 և 2026.2 մրցույթներով ընտրված որևէ նոր ֆիլմարտադրող մինչև դեկտեմբերի 30-ը փաստացի պայմանագիր կունենա և պետական ֆինանսավորում կստանա։

Հարցն առավել սուր է այն պատճառով, որ նոր կանոնակարգը հատուկ լուծում է նախատեսել միայն այն մրցույթների համար, որոնք հայտարարվում են տարվա չորրորդ եռամսյակում. դրանց հաղթողների պետական ֆինանսավորումն իրականացվում է հաջորդ ֆինանսական տարում։ 2026.1 և 2026.2 մրցույթները հայտարարվել են օգոստոսի 3-ին՝ երրորդ եռամսյակում։ Կանոնակարգը չի բացատրում, թե ինչ է կատարվում, եթե երրորդ եռամսյակում հայտարարված մրցույթի ընթացակարգն այնքան է ձգվում, որ պայմանագրերը հասնում են հաջորդ ֆինանսական տարի։

Նույնքան անպատասխան է մրցույթի գումարի հարցը։ 2026 թվականի սկզբնական հաստատված պետական բյուջեում 1056-11001 «Կինոնկարների արտադրություն» միջոցառման համար նախատեսված էր 478 մլն 882 հազար դրամ։ Օգոստոսի 3-ի մրցույթի հայտարարություններում, սակայն, Հիմնադրամը նույն 1056-11001 միջոցառման շրջանակում մրցույթի ընդհանուր բյուջե է նշում 272 մլն 715,3 հազար դրամ․ դրա 65 տոկոսը՝ 177 մլն 264 հազար 945 դրամը, նախատեսվել է լիամետրաժ, իսկ 35 տոկոսը՝ 95 մլն 450 հազար 355 դրամը՝ կարճամետրաժ նախագծերի համար։

Երկու թվերի տարբերությունը 206 մլն 166 հազար 700 դրամ է, կամ տարեսկզբին «Կինոնկարների արտադրություն» միջոցառման համար հաստատված գումարի շուրջ 43 տոկոսը։ Հիմնադրամի մրցութային հայտարարություններից և հանրության համար հասանելի պարզ բացատրություններից հնարավոր չէ հասկանալ, թե ինչու 478,882 մլն դրամ տարեկան հատկացում ունեցող միջոցառումից նոր մրցույթի համար նշվել է միայն 272,7153 մլն դրամ և ինչ ուղղություններով է բաշխվել տարբերությունը։ Հուլիսի 30-ին Կառավարությունը բյուջետային վերաբաշխումներ է կատարել և սահմանել կինոնախագծերի պետական ֆինանսավորման մասնաբաժիններն ու սահմանաչափերը, սակայն դա չի փոխարինում հասկանալի հանրային հաշվետվությանը, որը ցույց կտար ամբողջ գումարի շարժը նախագծից նախագիծ։

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

Այս ֆոնին «թափանցիկություն» բառը դառնում է ոչ թե հայտարարության, այլ ստուգելի չափանիշի հարց։ Թափանցիկ համակարգում պետք է հնարավոր լինի հասկանալ՝ երբ է ավարտվել փաստաթղթերի ուսումնասիրությունը, քանի օրով է կասեցվել ժամկետը, ինչ նախագծեր են ընդունվել, ովքեր են դրանք գնահատում, երբ է սպասվում յուրաքանչյուր հաջորդ փուլը, ինչու է կանոնակարգով նկարագրված մրցույթը հրապարակվել 2026.1 և 2026.2 երկու մասով, և ինչպես է պետական բյուջեի 478,882 մլն դրամը վերածվել 272,7153 մլն դրամ մրցութային գումարի։ Այս հարցերից մի քանիսի պատասխանները հոկտեմբերի սկզբին հրապարակային դաշտում դեռ չկան։

Դրանք չեն կարող դիտարկվել նաև միայն որպես Կինոյի հիմնադրամի ներքին կառավարման խնդիր։ Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի վերակազմավորման արդյունքում կառավարության 2024 թվականի N 618-Ա որոշմամբ։ Հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության, իսկ պետության անունից հանդես եկող լիազոր մարմինը ԿԳՄՍ նախարարությունն է։ Հիմնադրամի կանոնադրությամբ հոգաբարձուների խորհուրդը կառավարման բարձրագույն և վերահսկող մարմինն է, իսկ այդ խորհուրդը ներկայում նախագահում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Բացի այդ, հենց նախարարությունն է հաստատել գործող մրցութային կանոնակարգը, նախարարության ներկայացուցիչը մասնակցում է նախագծերի հաստատման փուլին, իսկ վերջնական ֆինանսավորումը հնարավոր է միայն նախարարություն–Հիմնադրամ պայմանագրից հետո։

Հետևաբար հարցը վերաբերում է նաև պետական վերահսկողությանը։ Եթե նախարարի հաստատած կանոնակարգի կատարման ընթացքը հանրության համար հնարավոր չէ վերականգնել հրապարակված տվյալներից, ի՞նչ վերահսկողություն է իրականացվել Հիմնադրամի նկատմամբ, արդյո՞ք ԿԳՄՍ նախարարությունը ստացել է ընթացիկ մրցույթի ժամկետների վերաբերյալ հաշվետվություն, և ի՞նչ գնահատական է տվել ստեղծված իրավիճակին։

Խնդիրը չի սահմանափակվում նաև 272,7 մլն դրամով։ 2026 թվականի սկզբնական պետական բյուջեում «Ազգային կինոծրագրերի իրականացում» առանձին միջոցառման համար նախատեսված էր ևս 204 մլն 515,2 հազար դրամ։ Այսպիսով, պետությունը ոչ միայն միջոցներ է նախատեսում ֆիլմերի արտադրության համար, այլև ֆինանսավորում է այդ քաղաքականությունն իրականացնող ինստիտուցիոնալ համակարգը։

Այդ համակարգի արդյունավետության հարցը հատկապես ուշագրավ է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի՝ վերջերս «Kinodaran Podcast»-ում արած գնահատականի ֆոնին։ Խոսելով պետական աջակցության ծավալների մասին՝ նա այն բնութագրել է որպես շատ փոքր և, իր ձևակերպմամբ, «սա կինո նկարելու համար տրվող փող չի, սա կինոյի հավելյալ միջոցներ գտած մարդկանց համար պետական սիմվոլիկ մասնակցություն» է՝ օրինակ բերելով 300–400 մլն դրամանոց ֆիլմում մոտ 30 մլն դրամ մասնակցությունը։

Այդ մոտեցումն ինքնին կարող է պետական քաղաքականության առանձին քննարկման թեմա լինել։ Բայց 2026 թվականի մրցույթն առաջացնում է ավելի պարզ հարց։ Եթե պետությունն իր մասնակցությունն արդեն իսկ դիտարկում է որպես սահմանափակ և «սիմվոլիկ», ապա ի՞նչ գործառույթ է կատարում այդ աջակցությունը, եթե ֆիլմարտադրողը չի կարող կանխատեսել նույնիսկ՝ երբ կավարտվի մրցույթը, երբ կստանա հաստատման որոշումը, երբ կստորագրի պայմանագիրը և արդյոք տվյալ բյուջետային տարում կինոյին ոչ հարիր ֆինանսավորումը ֆիլմարտադրողը ընդհանրապես կստանա։

Կինոարտադրության համար ֆինանսավորման ժամանակը նույնքան կարևոր է, որքան դրա չափը։ Ֆիլմարտադրողը պետք է նախապես պայմանավորվի դերասանների և ստեղծագործական խմբի հետ, ամրագրի տեխնիկա և նկարահանման վայրեր, կառուցի կոպրոդուկցիոն և մասնավոր ֆինանսավորման սխեմա, իրականացնի վճարումներ և արտադրական ժամանակացույց։ Դեկտեմբերին հայտնի դարձող պետական մասնակցությունը տնտեսական իմաստով նույն աջակցությունը չէ, ինչ կանխատեսելի ֆինանսավորումը, որի վրա հնարավոր է կառուցել տարվա արտադրական ծրագիրը։

Երկու տարի շարունակ ոլորտը լսում է համակարգային փոփոխությունների, նոր մեխանիզմների և անցումային շրջանի մասին։ 2025 թվականն ինքը Հիմնադրամն անվանել է անցումային։ 2026-ին արդեն գործում է նախարարի հաստատած նոր կանոնակարգը։ Կա օրենքով սահմանված ազգային մարմին, կա հոգաբարձուների խորհուրդ, կա լիազոր նախարարություն, կան պետական բյուջեով հատկացված միջոցներ և օր առ օր գրված մրցութային ընթացակարգ։ Այդ պատճառով հոկտեմբերի 4-ին հիմնական հարցն այլևս այն չէ, թե երբ Կինոյի հիմնադրամը կհրապարակի փորձագետների անունները։

Հիմնական հարցն այն է՝ արդյո՞ք այս ամբողջ պետական համակարգը 2026 թվականին կհասցնի իր հիմնական գործառույթը՝ պետական բյուջեով նախատեսված աջակցությունը հասցնել գոնե մեկ նոր կինոնախագծի։

Եվ եթե նույնիսկ պետության մասնակցությունը, ինչպես այն բնութագրում է մշակույթի ոլորտի փոխնախարարը, ընդամենը «սիմվոլիկ» է, բայց այդ սահմանափակ աջակցությունն էլ ամիսներով մնում է ընթացակարգերի, անհայտ ժամկետների և չհրապարակված որոշումների միջև, ապա արդեն անհրաժեշտ է ավելի հիմնարար հարց տալ՝ սա դեռ աջակցությո՞ւն է, և արդյո՞ք Հայաստանի կինոյի հիմնադրամը կատարում է այն գործառույթը, որի համար ստեղծվել և պետական միջոցներով ֆինանսավորվում է։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Post Views: 4
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունՀայաստանի կինոյի հիմնադրամՊետական ֆինանսավորումվերլուծյությունֆիլմի ֆինանսավորում
Նախորդ նյութը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Առնչվող Նյութեր

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

ԱՊՀ երկրների կինոշուկաներում տեղական ֆիլմերն ուժեղացնում են դիրքերը, մինչդեռ ռուսական կինոն բախվում է մրցակցության և տեղայնացման նոր պահանջների։

Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Երկու լուսին» ֆիլմի cash rebate-ի համար նախատեսվել է 1,922 մլն դրամ․ ծրագրի 124,335 մլն դրամ բյուջեից պայմանագրերով մնում է 13,162...

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 25-ին․ նախագիծը, ըստ գլխավոր պրոդյուսերի, ֆինանսավորվել է նրա անձնական միջոցներով։

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

Նազիկ Ավդալյանը պատմել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմից հետո առաջացած տարաձայնությունների մասին՝ ընդգծելով, որ ֆիլմից ֆինանսական եկամուտ չի ստացել։

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    27 կիսումներ
    Կիսվել 11 Հրապարակել X-ում 7
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: