• Լրահոս
  • Թրենդային
  • All
  • Ֆինանսավորում
  • Կինոարտադրություն
  • Կինովարձույթ
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Հեռուստատեսություն
  • Հայաստան
  • ԱՊՀ
  • Տեխնոլոգիա
  • Գրախոսություն
  • Ընտրանի
  • Մահախոսական
Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է. ասուլիս

Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է. ասուլիս

23.12.2025
«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

20.06.2026

«ԿինոՊրես»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սերգեյ Հովսեփյանն ընդգրկվել է 84-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության քվեարկողների կազմում

19.06.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

16.06.2026
ԳՈՎԱԶԴ
Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

16.06.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Շուրջ 250 ֆիլմի հարց․ ինչ բացթողում բացեց Անսիի ծրագրի հետաձգումը

14.06.2026
Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

13.06.2026
Մարտունու «Մուշ» կինոթատրոնը կվերադարձվի պետությանը․ Դատախազության հայցը բավարարվել է

Մարտունու «Մուշ» կինոթատրոնը կվերադարձվի պետությանը․ Դատախազության հայցը բավարարվել է

11.06.2026
Սամվել Թադևոսյանն ու Շողակաթ Վարդանյանը՝ Եվրոպական կինոակադեմիայի նոր անդամներ

Սամվել Թադևոսյանն ու Շողակաթ Վարդանյանը՝ Եվրոպական կինոակադեմիայի նոր անդամներ

11.06.2026
«ՄԷԿ ԿԱԴՐ» 24-րդ փառատոնը մեկնարկել է. Երևանում կցուցադրվի 109 ֆիլմ

«ՄԷԿ ԿԱԴՐ» 24-րդ փառատոնը մեկնարկել է. Երևանում կցուցադրվի 109 ֆիլմ

10.06.2026
Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

09.06.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Ռուսաստանում արգելվել են «Կոչիր ինձ քո անունով» և ևս երկու ֆիլմ

09.06.2026
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի ազգային մրցույթը կներկայացնի 15 ֆիլմ

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի ազգային մրցույթը կներկայացնի 15 ֆիլմ

09.06.2026
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • English
  • Русский
Երեքշաբթի, 23 Հունիսի, 2026
  • Մտնել
ԿինոՊրես
  • ԼՈՒՐԵՐ
    • All
    • ԱՊՀ
    • Ընտրանի
    • Ինտերնետ
    • Կինոարտադրություն
    • Կինովարձույթ
    • Հայաստան
    • Հարևաններ
    • Հեռուստատեսություն
    • Մահախոսական
    • Տեխնոլոգիա
    • Ֆինանսավորում
    «Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

    «Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

    «Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

    «Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

    Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

    Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    Շուրջ 250 ֆիլմի հարց․ ինչ բացթողում բացեց Անսիի ծրագրի հետաձգումը

    Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

    Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

    Մարտունու «Մուշ» կինոթատրոնը կվերադարձվի պետությանը․ Դատախազության հայցը բավարարվել է

    Մարտունու «Մուշ» կինոթատրոնը կվերադարձվի պետությանը․ Դատախազության հայցը բավարարվել է

    Սամվել Թադևոսյանն ու Շողակաթ Վարդանյանը՝ Եվրոպական կինոակադեմիայի նոր անդամներ

    Սամվել Թադևոսյանն ու Շողակաթ Վարդանյանը՝ Եվրոպական կինոակադեմիայի նոր անդամներ

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    Ռուսաստանում արգելվել են «Կոչիր ինձ քո անունով» և ևս երկու ֆիլմ

    «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերանվանվել է «Մանու Ֆեստ»

    «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերանվանվել է «Մանու Ֆեստ»

    Հայաստանը սկսում է «Օսկար»-ի իր թեկնածուի ընտրությունը

    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • All
    • Կինոշուկաներ
    • Մրցանակներ
    • Ցուցահանդես
    • Փառատոներ

    «ԿինոՊրես»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սերգեյ Հովսեփյանն ընդգրկվել է 84-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության քվեարկողների կազմում

    «ՄԷԿ ԿԱԴՐ» 24-րդ փառատոնը մեկնարկել է. Երևանում կցուցադրվի 109 ֆիլմ

    «ՄԷԿ ԿԱԴՐ» 24-րդ փառատոնը մեկնարկել է. Երևանում կցուցադրվի 109 ֆիլմ

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի ազգային մրցույթը կներկայացնի 15 ֆիլմ

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի ազգային մրցույթը կներկայացնի 15 ֆիլմ

    «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերանվանվել է «Մանու Ֆեստ»

    «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերանվանվել է «Մանու Ֆեստ»

    Հայաստանը սկսում է «Օսկար»-ի իր թեկնածուի ընտրությունը

  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
Բան չգտա
Բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Բան չգտա
Բոլոր արդյունքները
Գլխավոր Լուրեր Հայաստան

Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է. ասուլիս

Սերգեյ Հովսեփյան
23.12.2025
Հայաստան
ընթերցելու ժամանակ՝ 1 րոպե
0
Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է. ասուլիս
6
ԴԻՏՈՒՄ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի կինոգործիչների միությունում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2025 թվականին կինոոլորտում իրականացված ծրագրերին:

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել հայկական կինոյի համար աննախադեպ մի իրադարձության. 2 ամիս Ֆրանսիայի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում ցուցադրվել են կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի 10 ֆիլմերը: Վավերագրական կինոյի ֆրանսիական և միջազգային հեղինակավոր մի շարք ընկերությունների առաջարկով Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստրում» ներառված «Վավերագրական ֆիլմերի հավաքածու» նախագծում ընդգրկելու համար:

Շնորհավորելով նշանակալի իրադարձության առիթով՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ողջ գործընթացում պետական աջակցությունն ու գնահատանքը. 2025 թ. սեպտեմբերի 21-ին Հարություն Խաչատրյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով. «Սա ևս մեկ հնարավորություն է բարձրացնելու մեր կինոարվեստի տեսանելիությունը՝ այն դարձնելով համաշխարհային ժառանգության մաս։ Շատ ուրախ եմ, որ այս զարգացումները նաև վկայում են մեր երկրում կինոյի ոլորտի դինամիկ զարգացման մասին»։

Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ Հարություն Խաչատրյանի ամենակարևոր վաստակը, բացի նրա արվեստից, երիտասարդների համար դրսևորվելու հարթակներ ձևավորելն է, ինչը նաև պետական քաղաքականության առաջնային ուղղություններից է:

Օրենքը դեռ չի գործում, բայց արդեն կիրառվում է. ենթագրերի պատմությունը Հայաստանում

Նախարարի խոսքով` մի խումբ երիտասարդ ռեժիսորների ֆիլմեր հաջողություններ են գրանցել ամենատարբեր միջազգային հեղինակավոր հարթակներում։ Հիշատակվել է Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը, որն ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» բաժնում, իսկ «Արտոյի երկիրը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ներկայացվել է Լոկառնոյի 78-րդ միջազգային կինոփառատոնում՝ որպես բացման ֆիլմ։ Նատալիա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը ընդգրկվել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ ծրագրում և արժանացել երրորդ մրցանակի, նույն ֆիլմը Սարաևոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում արժանացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակի, իսկ Թեհրանի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնում՝ լավագույն անիմացիոն ֆիլմ մրցանակի: Զաքար Դեմիրճյանի և Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր Անսի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի «Հեռանկարներ» մրցութային բաժնում:

«Սրանք իսկապես կարևոր ձեռքբերումներ են, որոնք, վստահ եմ, ոգևորելու են մեր մյուս ռեժիսորներին՝ առաջ գնալու և կերտելու իրենց հաջողությունների պատմությունը։ Ուրախ եմ, որ նախորդ տարվանից արդեն ունենք պետության կողմից գործարկված դրամական խրախուսման կարգ: Բոլոր այն արվեստագետները, որոնք նշանակալի հաջողություններ են գրանցում միջազգային հեղինակավոր փառատոներում և հարթակներում, արժանանում են նաև պետության կողմից գնահատման՝ դրամական խրախուսման ձևով: Շատ կարևոր փոփոխություն էր կինոյի ոլորտում ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրումը, որով, համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների, սահմանվել է ներդրումների վերադարձի հնարավորությունը։ Կառավարությունն արդեն հաստատել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` տեղեկացնելով, որ մասնակի վերադարձի երկու հայտ արդեն հավանության է արժանացել, դիտարկման փուլում է ևս վեց հայտ:

Նախարարի նշմամբ՝ ներկայում շրջանառվում է նաև «Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքից: Նոր կարգավորումը կնպաստի կինեմատոգրաֆիայում կառավարման արդյունավետության բարձրացմանը, ազգային ֆիլմերի ցուցադրմանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում գովազդային բաղադրիչի կարգավորմանը, պետական աջակցության նպատակային ծախսի վերահսկմանը և շուկայի ակտիվացմանը:

2+ տարի՝ առանց պարտադիր ենթաօրենսդրական ակտերի. կինոյի ոլորտում խախտվել է օրենքը

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կինոժառանգության պահպանման աշխատանքներին՝ նշելով, որ պետական աջակցությամբ Հարություն Խաչատրյանի՝ Պոմպիդուում ցուցադրված ֆիլմերը ևս թվայնացվել են: Այս տարի 81 միլիոն դրամ է հատկացվել 13 ֆիլմի թվայնացման և վերականգնման համար. «Սա շարունակական քաղաքականություն է: Մենք Կինոյի հիմնադրամի հետ նաև մշակել ենք մի շատ կարևոր ծրագիր, որը վերաբերում է կինոժառանգության պահման պայմաններին։ Ցավոք, այսօր լավագույն պայմանները չունենք, ու կարևոր է, որպեսզի համապատասխան ներդրումներ արվեն կինոժառանգության պահպանման պայմանների ապահովման համար»:

Եզրափակելով խոսքը՝ նախարարն իրազեկել է նաև, որ Վահան Տերյանի 140-ամյակի շրջանակում նախատեսվում է նրա մասին պատմող ֆիլմի ստեղծում, որը հայ կինոարվեստը կհարստացնի ևս մեկ գլուխգործոցով: Կառավարության վերջին նիստում այդ նպատակով համապատասխան հատկացում է արվել:

Հարություն Խաչատրյանը, անդրադառնալով Վահան Տերյանի մասին պատմող ֆիլմի ստեղծմանը, տեղեկացրել է, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Ռեժիսորը դեռ 15 տարի առաջ է Տերյանին նվիրված ֆիլմ նկարահանելու հայտ ներկայացրել, սակայն չի հաջողվել. «Վահան Տերյանին նվիրված կինոնկարը պետք է նկարահանվեր մեր առաջին ֆիլմերի հետ մեկտեղ, քանի որ նման մարդ, նման հանճար քիչ կա աշխարհում: Հունվարի 14-ին մեկնելու ենք Ջավախք՝ Տերյանի գյուղ, որտեղ չորս կամ հինգ օր նկարահանումներ ենք իրականացնելու։ Նկարահանումներ են նախատեսվում նաև Օրենբուրգում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Թբիլիսիում, Էջմիածնում և այլուր։ Բավականին մեծ ու ծանր աշխատանք է։ Հույս ունեմ, որ պատվով կկատարենք»:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի նշմամբ՝ կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ցուցադրությունը Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում բացառիկ իրադարձություն էր: Ցուցադրությունների օրերին Հարություն Խաչատրյանը վարպետության դասեր է անցկացրել` հարց ու պատասխան ձևաչափով:

Վարվառա Հովհաննիսյանը ներկայացրել է միջազգային հարթակներում իրականացվելիք նախագծերն ու առաջիկա համագործակության ծրագրերը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Թեմաներ ԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀարություն Խաչատրյան
Նախորդ գրառում

Օրենքը դեռ չի գործում, բայց արդեն կիրառվում է. ենթագրերի պատմությունը Հայաստանում

Հաջորդ գրառում

Երևանում կվերականգնվի «Կինո Մոսկվա»-ի ամառային դահլիճը

Նման նյութեր Posts

«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

Սերգեյ Հովսեփյան
20.06.2026
0

ԿԳՄՍ փոխնախարարը հայտարարել է, որ հայկական ֆիլմերի շուրջ «տհաճ բացահայտումներ» են եղել, իսկ Կինոյի հիմնադրամը դեռ ուսումնասիրում է հիմքերը։

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Սերգեյ Հովսեփյան
16.06.2026
0

Ֆրանսիական Kissani Films-ը հայտնում է, որ հայկական կողմին ամիսներ առաջ ուղարկվել է եռակողմ համաձայնագիր, սակայն պատասխան չի ստացվել։

Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

Սերգեյ Հովսեփյան
16.06.2026
0

Արխիվային զեկուցագիրը ցույց է տալիս, որ «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի իրավական ռիսկերը նախարարությանը հայտնի էին դեռ 1998-ին։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Շուրջ 250 ֆիլմի հարց․ ինչ բացթողում բացեց Անսիի ծրագրի հետաձգումը

Սերգեյ Հովսեփյան
14.06.2026
0

Անսիի հայկական ծրագրի հետաձգումը բացեց «Հայֆիլմի» ֆիլմերի հին պայմանագրերի և իրավունքների փոխանցման չպարզաբանված շղթան։

Հաջորդ գրառում
Երևանում կվերականգնվի «Կինո Մոսկվա»-ի ամառային դահլիճը

Երևանում կվերականգնվի «Կինո Մոսկվա»-ի ամառային դահլիճը

  • «Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

    «Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

    2 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • Շուրջ 250 ֆիլմի հարց․ ինչ բացթողում բացեց Անսիի ծրագրի հետաձգումը

    3 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    31 shares
    Կիսվել 12 Tweet 8
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    43 shares
    Կիսվել 17 Tweet 11
  • Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

    0 shares
    Կիսվել 0 Tweet 0
You're not logged into Tiktok, please login here
Telegram Facebook Youtube Instagram TikTok Twitter RSS
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Բան չգտա
Բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ
  • English
  • Русский

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: