Variety պորտալը հայտնում է, որ Սքոթ Դերիքսոնը լքել է մարվելյան էքշենի ռեժիսորական աթոռը «Դոկտոր Սթրենջ. Խելագարության Մուլտիտիեզերքում»: Marvel ստուդիան հաստատել է նրա հեռանալը, որին, ըստ պաշտոնական վարկածի, հանգեցրել են ստեղծագործական տարաձայնությունները նախագծի վրա աշխատելու ընթացքում: Սակայն Դերիքսոնը սիքվելից դուրս է մնում ոչ ամբողջությամբ՝ իր հետեւից թողնելով գործադիր պրոդյուսերի պարտականությունները:
Բենեդիկտ Քամբերբեթչի կատարմամբ Գերագույն Մագի արկածների շարունակության նկարահանումները կմեկնարկեն մայիսին, եւ այդ ամսաթիվը դեռ չի փոխվել: Դարիքսոնին փոխարինելու որոնումներն արդեն սկսվել են եւ, ըստ ամենայնի, երկար չեն տեւի:
Ինչպես արդեն հայտնի է, սյուժեում, որը դեռ չի բացահայտվում, կհայտնվի Ալ Վհուկը Էլիզաբեթ Օլսենի կատարմամբ, եւ, ըստ լուրերի, Բենեդիկտ Վոնգի եւ Ռեյչլ Մակադամսի կերպարները: Պրեմիերան խոստանում են 2021 թվականի մայիսի 7-ին:
Իսկ նոր ռեժիսորի հետ միասին, Discussing Film պորտալի տվյալներով, թեկնածուներ են փնտրում չարագործների դերի համար՝ դերասանուհի 30-ից մինչեւ 40 տարեկան ցանկացած ազգության եւ աֆրոամերիկացի դերասան նույն տարիքային տիրույթում: