Մարտի 24-ին «Սոցիալական ցանցի» ռեժիսորն անսպասելիորեն օնլայն դասախոսություն է անցկացրել բրիտանական կինոդպրոցի ուսանողների համար, որպեսզի նրանց ուրախացնի այս դժվար օրերին: Վերջին շաբաթվա ընթացքում դպրոցը չի աշխատել COVID-2019-ի բռնկման պատճառով, սակայն ղեկավարությունը դուրս է եկել իրավիճակից:
Կինոյի եւ հեռուստատեսության ազգային դպրոցի տնօրենը հայտնել է, որ իրենք Դեյվիդ Ֆինչերին խնդրել են բարձրացնել իրենց 450 ուսանողների ոգին եւ խնդրել են ռեժիսորին դասախոսություն անել Zoom-ի միջոցով:
Հիշեցնենք, որ այս պահին ռեժիսորը զբաղված է Netflix-ի համար «Մանկ» կենսագրական ժապավենի արտադրությամբ: Պրեմիերան նշանակվել է 2020 թվականին: