• Վերջին
  • Հանրաճանաչ
Պետությունը նախաձեռնել է «Հայֆիլմ» կինոստուդիայի լուծարումը՝ Պետգույքի նոր շրջանառվող նախագծով

Պետությունը նախաձեռնել է «Հայֆիլմ» կինոստուդիայի լուծարումը՝ Պետգույքի նոր շրջանառվող նախագծով

28.02.2026
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
Գովազդ
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

05.10.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Պետությունը նախաձեռնել է «Հայֆիլմ» կինոստուդիայի լուծարումը՝ Պետգույքի նոր շրջանառվող նախագծով

Փետրվարի 6-ին քննարկվում էր վերագործարկումը, փետրվարի 19-ին՝ լուծարումը․ «Հայֆիլմ»-ի շուրջ պետական մոտեցումը փոխվեց։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
28.02.2026
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝4 րոպե
Պետությունը նախաձեռնել է «Հայֆիլմ» կինոստուդիայի լուծարումը՝ Պետգույքի նոր շրջանառվող նախագծով
320
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

2026 թվականի սկզբին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի շուրջ հանրային քննարկման դրվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախագիծը, որով առաջարկվում էր կինոստուդիայի 100 տոկոս պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները փոխանցել նախարարությանը։ Քննարկումն ավարտվեց փետրվարի 6-ին։

Ուղիղ երկու շաբաթ անց՝ փետրվարի 19-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեն շրջանառության մեջ դրեց մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում է լուծարել «Հայֆիլմ» կինոստուդիան և նրա գույքը փոխանցել այլ կառույցների։ Մեկ ամսվա ընթացքում քննարկման դրվեցին կառավարման երկու տարբեր մոդելներ՝ տարբեր վերջնական արդյունքով։

«Հայֆիլմի» նոր կյանքի խոստումը հին անորոշությունների մեջ. նախարարը այցելել է կինոստուդիան

Փետրվարի 6-ին ավարտված նախագիծը՝ լիազորությունների փոխանցում ԿԳՄՍ-ին

Առաջին նախագծով նախատեսվում էր «Հայֆիլմ»-ի բաժնետոմսերի կառավարումը փոխանցել ԿԳՄՍ-ին՝ առանց ընկերության լուծարման։ Այս նախագծի հեղինակն էր ՀՀ ԿԳՄՍՆ-ն

Հիմնավորման մեջ նշվում էր, որ ֆիլմարտադրությունը կարող է դիտարկվել որպես տնտեսության զարգացման գործիք։ Ներկայացվում էր նաև «Հայֆիլմ»-ի վերագործարկման գաղափարը՝ որպես կինոարտադրական քաղաք, որը պետք է ներառեր արտադրություն, հետարտադրություն, կրթություն և ժառանգության պահպանում։

Այս մոդելը ենթադրում էր իրավաբանական անձի պահպանում և կառավարման փոփոխություն։

Փետրվարի 19-ից քննարկվող նախագիծը՝ գույքի նվիրատվություն և լուծարում

Փետրվարի 19-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հանրային քննարկման դրվեց մեկ այլ նախագիծ։ Այն առաջարկում է այլ ընթացակարգ.

  1. «Հայֆիլմ»-ին պատկանող ամբողջ գույքը նվիրատվությամբ ընդունել Հայաստանի Հանրապետությանը։
  2. Գույքը ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։
  3. Գույքը երեք տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի կինոյի հիմնադրամին։
  4. Ապա լուծարել ընկերությունը։

Այս նախագծով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը։ Իրավաբանական անձը կլուծարվի այն բանից հետո, երբ գույքը դուրս կգա նրա հաշվեկշռից։

Ով է իրականում մշակում պետական կինոպոլիտիկան․ վերլուծություն Դավիթ Բանուչյանի հարցազրույցից

Գույքը և պարտավորությունները

Ընկերության հաշվեկշռում նշված է՝

  • Անշարժ գույք՝ ավելի քան 1,5 մլրդ դրամ հաշվեկշռային արժեքով
  • 25.8 հա հողատարածք Աշտարակի խճուղի 30 հասցեում
  • 4.116 հա հողատարածք Աշտարակի խճուղի 30/1 հասցեում
  • Տրանսպորտային միջոցներ և այլ հիմնական միջոցներ

Պարտավորությունները 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում են շուրջ 203 մլն դրամ։ Լուծարման գործընթացի ընթացքում կանխատեսվում է ևս մոտ 35 մլն դրամի նոր պարտավորությունների առաջացում։

Նախագիծը նախատեսում է պարտավորությունների մարում պետական բյուջեի պահուստային ֆոնդից։ Ընդհանուր պահանջվող գումարը նշվում է շուրջ 238 մլն դրամ։

Երբ կինոյի հիմնադրամը փորձում է դառնալ պետություն. թվային երազանքնե՞ր, թե՞ լիազորությունների խեղաթյուրում

Երկու տարբեր մոտեցում

Փետրվարի 6-ին ավարտված նախագիծը ենթադրում էր կառավարման փոփոխություն՝ առանց ընկերության լուծարման։
Փետրվարի 19-ին ներկայացված նախագիծը ենթադրում է գույքի փոխանցում պետությանը և ընկերության լուծարում։

Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում քննարկման դրվեցին երկու տարբեր մոդելներ՝

  • Կառավարման կենտրոնացում նախարարությունում
  • Իրավաբանական անձի դադարեցում և գույքի փոխանցում այլ կառույցների

«Հայֆիլմ»-ի տարածքը ներառված է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում։ Սա կարող է ազդել տարածքի հետագա օգտագործման ձևաչափի վրա։

Փետրվարի 10-ին Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան իր առաջին պլենումի ընթացքում անդրադարձավ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վերակազմավորման գործընթացին։ Ֆեդերացիան հայտարարեց, որ այդ գործընթացի շրջանակում առկա է կինոստուդիայի լուծարման վտանգ։ Կազմակերպության գնահատմամբ՝ «Հայֆիլմ»-ը ազգային հարստություն է, իսկ դրա լուծարումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի կինոարդյունաբերության համար։

«Հայֆիլմ»-ը ձևավորվել է 1923 թվականին՝ որպես պետական կինոարտադրական կառույց։ Այն գործել է տարբեր անվանումներով՝ «Հայկինո», «Հայպետկինո», հետագայում՝ «Հայֆիլմ»։ Խորհրդային շրջանում ստուդիան արտադրել է խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր, ձևավորել է ազգային կինոյի արտադրական բազան և մասնագիտական դպրոցը։

«Հայֆիլմ». Կինոստուդիա թե՞ նավթահանք

1950–1980-ականներին «Հայֆիլմ»-ը եղել է լիարժեք արտադրական համալիր՝ տաղավարներով, լաբորատորիայով, հետարտադրության հնարավորություններով։ Ստուդիայի տարածքը ձևավորվել է Երևանի Աշտարակի խճուղի 30 հասցեում։

1990-ականներից հետո արտադրությունը նվազել է։ 2005 թվականին ստուդիան մասնավորեցվեց։ 2015 թվականին պետական բաժնետոմսերը վերադարձվեցին պետությանը, և ընկերությունը անցավ պետական կառավարման տակ։

Վերջին տարիներին «Հայֆիլմ»-ը հիմնականում եկամուտ է ապահովել տարածքների վարձակալությամբ։ Կինոարտադրական գործունեությունը համակարգված չի վերականգնվել։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 45
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայֆիլմՊետգույք
Նախորդ նյութը

560 մլն դրամ երկու ամսում․ ինչ է իրականում ցույց տալիս Հայաստանի կինոթատրոնային շուկան

Հաջորդ նյութը

«ԵվրասիաԴոկ 2026». Բացվել է վավերագրական նախագծերի զարգացման աշխատարանի հայտերի ընդունումը

Առնչվող Նյութեր

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

Հեղինակ՝ KinoPress Staff
07.10.2026

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության երկու թափուր պաշտոնների համար, որոնց աշխատանքի շրջանակում է կինոյի ոլորտը։

Հաջորդ նյութը
«ԵվրասիաԴոկ 2026». Բացվել է վավերագրական նախագծերի զարգացման աշխատարանի հայտերի ընդունումը

«ԵվրասիաԴոկ 2026». Բացվել է վավերագրական նախագծերի զարգացման աշխատարանի հայտերի ընդունումը

  • Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

    Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    32 կիսումներ
    Կիսվել 13 Հրապարակել X-ում 8
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
  • Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: