• Վերջին
  • Հանրաճանաչ
Ֆիլմարտադրողների ֆեդերացիան արձագանքել է Կինոյի հիմնադրամում կայացած հանդիպման շուրջ հնչած կարծիքներին

ՖԱՀՖ-ի պլենար ժողով․ համակարգային խնդիրներ և իշխանություններին ուղղված պահանջներ

20.02.2026
Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

20.11.2026

Վիրաբյանի ստորագրությամբ ԿԳՄՍ նախարարությունը բացառում է պետական աջակցության միջոցով գրաքննությունը

19.11.2026
Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

18.11.2026
Գովազդ
Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Կինոյի հիմնադրամի կայքի նոր տարբերակը կհրապարակվի մեկ ամսում

18.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կինոմրցույթների ցուցակները հրապարակվել են հոկտեմբերին․ ԿԳՄՍ նախարարությունը չի պարզաբանել սեպտեմբերյան ժամկետների պահպանումը

18.11.2026
2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

Երկու աշխատանքային խումբ, երեք կանոնակարգ․ ԿԳՄՍ նախարարությունը կրկին չի բացառում կինոմրցույթների կանոնների փոփոխությունը

17.11.2026
Կահիրեում առաջին անգամ կհանձնվի կին ռեժիսորների համար սահմանված «Ոսկե վարդ» միջազգային մրցանակը

Կահիրեում առաջին անգամ կհանձնվի կին ռեժիսորների համար սահմանված «Ոսկե վարդ» միջազգային մրցանակը

16.11.2026
Ռոբերտ Պատինսոնը պաշտոնապես դարձել է նոր Ջեյմս Բոնդը

Ռոբերտ Պատինսոնը պաշտոնապես դարձել է նոր Ջեյմս Բոնդը

16.11.2026
Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

15.11.2026
Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

15.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Ուրբաթ, 20 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

ՖԱՀՖ-ի պլենար ժողով․ համակարգային խնդիրներ և իշխանություններին ուղղված պահանջներ

ՖԱՀՖ առաջին պլենար ժողովում հնչեցին կոշտ գնահատականներ կինոոլորտի կառավարման, «Հայֆիլմ»-ի ճակատագրի և օրենքի թերիության վերաբերյալ։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
20.02.2026
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Ֆիլմարտադրողների ֆեդերացիան արձագանքել է Կինոյի հիմնադրամում կայացած հանդիպման շուրջ հնչած կարծիքներին
30
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

2026թ.-ի փետրվարի 10-ին Երևանի Անի Պլազա Հոթելում կայացած «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ-ի առաջին Պլենար ժողովը արձանագրում է հետևյալը․

1․ ՖԱՀՖ ներքին հարցեր․

ՖԱՀՖ Պլենար ժողովը՝ մասնակցությամբ ՖԱՀՖ ՀԿ խորհրդի, ՖԱՀՖ անդամների և հյուրերի, համաձայնություն է տալիս ՖԱՀՖ կողմից մշակված «Ի՞նչ անել ժամանակակից Հայաստանում շահութաբեր կինոարդյունաբերություն ունենալու համար» ծրագիր-առաջարկին ու դրա ներկայացմանը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը։

Ժողովը հաստատում է դերասանուհի, պրոդյուսեր Վիվյեն Բաստաջյանին, դերասան, պրոդյուսեր Արմեն Գրեյգին ՖԱՀՖ խորհրդի կազմում, բարձր է գնահատում ՖԱՀՖ 2025թ․-ի հաշվետվությունը, ՖԱՀՖ և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջև ստորագրված Համագործակցության Հուշագրի շրջանակներում իրականացված ծրագրերը և հավանություն է տալիս ՖԱՀՖ 2026թ․-ի ծրագրին։

2․ Կինոարդյունաբերության առկա իրավիճակի կապակցությամբ․

Կինոհամայնքի մի հատվածի լուռ համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը հետևողաբար իրականացնում է կինոարդյունաբերության կործանման քաղաքականություն։

«Հայֆիլմի» վաճառքից հետո, ՀՀ կառավարությունը չի սահմանել սուբսիդավորում ստացած ֆիլմերի ավարտական օրինակի հանձնման ստանդարտները, ինչի արդյունքում պետության կողմից մոտ 7 միլիարդ դրամով սուբսիդավորված հայկական կինոժառանգության հսկայական մի հատված՝ 2005-2025թթ․ ստեղծված ֆիլմերի մեծ մասը, արխիվացված չէ։

Կինոոլորտը կարգավորող օրենսդրությունը անկատար է, Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքում առկա են վիճահարույց դրույթներ, անհասկանալի ձևակերպումներ և այլ օրենքների հետ հակասություններ։

Կինոյի ազգային մարմին՝ Հայաստանի կինոյի Հիմնադրամի ֆիլմերի ֆինանսավորման մրցույթների առնչությամբ անընդունել է․

Ա․ Մրցույթների հետաձգումն ու չկայացումը,

Բ․ Խաղարկային կինոյի ֆինանսավորման քվոտայի շեշտակի նվազեցումը,

Գ․ ՀՀ-ում գործող կինոարտադրողների կինոնախագծերի հաշվին օտարերկրյա քաղաքացիների նախագծերի ֆինանսավորման անհեռանկարային քաղաքականությունը։

Դ․ Մրցութային հանձնաժողովների ոչ բավարար կոմպետենտությունը, որոշումների վիճարկման անհնարինությունն ու հաշվետվողականության մեխանիզմների բացակայությունը։

Համո Բեկնազարյանի անվան ՀԱՅՖԻԼՄ կինոստուդիայի «վերակազմավորման» ծածկույթի տակ առկա է կինոստուդիայի լուծարման վտանգ։ ՖԱՀՖ-ը համարում է ՀԱՅՖԻԼՄ կինոստուդիան ազգային հարստություն, իսկ ՀԱՅՖԻԼՄԻ լուծարումը՝ դավաճանական ծանր հարված ՀՀ կինոարդյունաբերությանը։

3․ ՖԱՀՖ առաջարկներ

Կինոարդյունաբերության անկումը կանգնեցնելու և զարգացման նախադրյալներ ստեղծելու համար, ՖԱՀՖը առաջարկում է ՀՀ կառավարությանը․

Ա․ Ձևավորել ՀՀ ԿԳՄՍՆ կից, կինոոլորտի հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող կինոհամայնքի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական խորհուրդ և օժտել այդ խորհրդին կինեմատոգրաֆիայի պետական կառավարմանը մասնակցելու լիազորություններով։

Բ․ Իրագործել Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի՝ «ՀՀ Ֆիլմ Հանձնակատարի» ինստիտուտ հիմնելու պահանջը։

Գ․ Ընդունել ՖԱՀՖ կողմից մշակված «ՀՀ Ֆիլմ Հանձնակատարի գրասենյակի» ստեղծման առաջարկը և հանձնել «ՀՀ Ֆիլմ Հանձնակատարի գրասենյակի» կառավարում «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ-ին։

Պլենար ժողովը արձանագրում է, որ Հայաստանում առկա է Կինոյի նոր օրենքի մշակման հրատապ անհրաժեշտություն։ ՖԱՀՖը հանձն է առնում դրա մշակման աշխատանքները և ակնկալում է կինոհամայնքի մասնակցությունը՝ Կինոյի նոր օրենքի մշակմանը։

4․ ՖԱՀՖ – հասարակություն

Պլենար ժողովը հայտնում է իր ընդգծված անհաշտությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավի, քաղաքական այլակարծության հանդեպ անհանդուրժողականության սրված դրսևորումների, ՀՀ ներքաղաքական լարվածության ու հասարակության խորացող բևեռացման հետ։

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ պատասխանատվությամբ վերաբերվել հասարակական համերաշխության, ներդաշնակության ու հանդուրժողականության ապահովման՝ ցանկացած ժողովրդավար իշխանության սրբազան առաքելությանը, և անել առավելագույնը՝ ներհասարակական լարումը թուլացնելու, ատելության խոսքի տարածումն ու հանրությունը յուրայինների և ոչ յուրայինների բաժանելու քարոզը սաստելու համար։

ՖԱՀՖ պլենար ժողովը հաջորդ պլենար հավաքի ժամկետը սահմանում է ընթացիկ տարվա մայիս ամսվա երկրորդ կեսը։

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ Խորհուրդ


«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ-ն մինչև 2024 թ. գործում էր որպես նախաձեռնություն, այնուհետև գրանվեց որպես հասարակական կազմակերպություն:

ՖԱՀՖ-ը ստեղվել է Հայաստանում կինոարտադրության զարգացմանը նպաստելու, կինոյի պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելու, ֆիլմարտադրողներին տրվող պետական աջակցության բաշխման ազնիվ, թափանցիկ ու մրցակցային միջավայրի ապահովմանը խթանելու, հայազգի ֆիլմարտադրողներին միավորելու և ֆիլմարտադրողների իրավունքները պաշտպանելու համար։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 63
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունԿինեմատոգրաֆիայի մասին օրենքՀայաստանՀովհաննես ԳալստյանՖիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա
Նախորդ նյութը

«Արարատ 73» ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում․ առաջին արդյունքները

Հաջորդ նյութը

«Սատանան կրում է Prada», «Ճիչ» և ևս 14 ամենասպասված կինոպրեմիերաները 2026 թվականին

Առնչվող Նյութեր

Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
20.11.2026

Disney-ը ներկայացրել է «Սառցե դարաշրջան. Եռման կետ» ֆիլմի նոր թրեյլերն ու պաստառը։ Վեցերորդ մասի պրեմիերան կկայանա 2027 թվականի փետրվարի 4-ին։

Վիրաբյանի ստորագրությամբ ԿԳՄՍ նախարարությունը բացառում է պետական աջակցության միջոցով գրաքննությունը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.11.2026

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ ֆիլմի բովանդակության նկատմամբ պետական մարմնի նախընտրությունը չի կարող ֆինանսավորման մերժման հիմք լինել։

Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.11.2026

Երևանի կինոարդյունաբերության ֆորումի ամփոփիչ հռչակագրով առաջարկվում է Երևանում ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում։

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Կինոյի հիմնադրամի կայքի նոր տարբերակը կհրապարակվի մեկ ամսում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.11.2026

ԿԳՄՍՆ-ն հայտնել է՝ Կինոյի հիմնադրամի կայքի նոր տարբերակը կհրապարակվի մեկ ամսում։ Աշխատակազմի ու պատասխանատուների տվյալները դեռ ամբողջական չեն։

Հաջորդ նյութը
Սիքվե՞լ, գարնան համա՞ր։ Նորարար է… Հրապարակվել է «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի թիզերը

«Սատանան կրում է Prada», «Ճիչ» և ևս 14 ամենասպասված կինոպրեմիերաները 2026 թվականին

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    7 կիսումներ
    Կիսվել 3 Հրապարակել X-ում 2
  • Կայացել է Առաջին ալիքի հեռուստանախագծերի մրցույթի առաջին փուլը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    2 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    36 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: