• Վերջին
  • Հանրաճանաչ
Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

12.02.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 25 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

2019-ից քննարկվող հարցը տարիների խոստումներից հետո ստանում է գործարկման ժամկետ․ Հայաստանը միանում է YouTube Partner Program-ին 2026-ի գարնանը։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
12.02.2026
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Հայաստան, Տեխնոլոգիա
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը
25
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Փետրվարի 10-ին YouTube-ը հայտարարեց, որ այս գարնանը Հայաստանում կգործարկվի YouTube Partner Program-ը (YPP)՝ հնարավորություն տալով հայաստանցի ստեղծագործողներին պաշտոնապես դրամայնացնել իրենց բովանդակությունը։ Սա նշանակում է, որ տեղական հեղինակները կկարողանան միանալ հարթակի գլոբալ գործընկերային համակարգին՝ առանց այլ երկրների միջոցով գրանցվելու անհրաժեշտության։

YouTube-ը ընդգծում է, որ հարթակի հաջողությունը կախված է ստեղծագործողների հաջողությունից։ Ընկերության տվյալներով՝ վերջին չորս տարիներին ավելի քան 100 միլիարդ դոլար է վճարվել ստեղծագործողներին, արտիստներին և մեդիա ընկերություններին ամբողջ աշխարհում։ Հայաստանի ընդգրկումը ծրագրում ներկայացվում է որպես քայլ՝ աջակցելու տեղական ստեղծագործական տնտեսությանն ու բովանդակության միջազգային տեսանելիությանը։

Սակայն այս որոշումը ունի երկար նախապատմություն։ Դեռևս 2019 թվականին հայտարարվում էր, որ Հայաստանը փորձում է իրավական դաշտ տեղափոխել YouTube-ի և հայ օգտատերերի համագործակցությունը։ Այն ժամանակ խոսվում էր այն մասին, որ հայաստանյան ստեղծագործողները չեն կարողանում օգտվել ծրագրի վճարովի հնարավորություններից և ստիպված են գրանցվել այլ երկրներում՝ հիմնականում ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում։ Սա ոչ միայն ֆինանսական կորուստների էր հանգեցնում, այլև իրավական անորոշության․ օգտատերերը զրկված էին լիարժեք բողոքարկման և պաշտպանվածության մեխանիզմներից։

2023 թվականին թեման կրկին դարձավ հանրային քննարկման առարկա, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում անդրադարձավ դրամայնացման խնդրին և նշեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը խոստացել է համակարգը գործարկել 2024 թվականի առաջին կիսամյակից։ Այդ պահին հարցը հատկապես սրվել էր՝ հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, որոնց հետևանքով հայկական ալիքների զգալի լսարան այլևս չէր ապահովում եկամուտ։ Սակայն 2024 թվականի առաջին կիսամյակում համակարգը չի գործարկվել։

2024 թվականին արդեն նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել էր Google ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկումների շրջանակում անդրադարձ էր կատարվել Հայաստանում YouTube-ի դրամայնացման ակտիվացման խնդրին և Google-ի այլ ծառայությունների զարգացման հնարավորություններին։ 2025 թվականին ևս տեղի ունեցան նոր հանդիպումներ Google-ի պատվիրակության հետ, սակայն հրապարակային հաղորդագրություններում կոնկրետ ժամկետ չէր նշվում։

Այս համատեքստում YouTube-ի ներկայիս հայտարարությունը առաջին անգամ հնչում է որպես հստակ գործարկման ազդակ։ Դա կնշանակի ոչ միայն եկամտի օրինական և ուղիղ ստացման հնարավորություն, այլև Հայաստանի որպես տարածաշրջանի պաշտոնական ներկայացվածություն հարթակում, վիճակագրական տեսանելիություն և շուկայի թափանցիկություն։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 24
Աղբյուր՝ YouTube Blog
Պիտակներ՝ YouTubeՀայաստան
Նախորդ նյութը

«Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

Հաջորդ նյութը

Կինոքաղաք մասնավոր հարթակում, «Հայֆիլմ» պետական վերահսկողության տակ. ինչ ուղի է ընտրում պետությունը

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.10.2026

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան։ Հայ-լիտվա-կիպրական համատեղ արտադրությունն ստացել է պետական աջակցություն։

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Հեղինակ՝ KinoPress Staff
15.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը Տաշքենդում կայանալիք Golden Globes Silk Road Tribute Gala-ի վեց մեծարվողներից մեկն է։

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

Հեղինակ՝ KinoPress Staff
14.10.2026

SHARM Holding-ը և Mitoyan Production-ը հայտարարել են «Նոր Մեր բակը» ֆիլմի մասին՝ ներկայացնելով ռեժիսորին և դերասանական կազմը։

Հաջորդ նյութը
Կինոքաղաք մասնավոր հարթակում, «Հայֆիլմ» պետական վերահսկողության տակ. ինչ ուղի է ընտրում պետությունը

Կինոքաղաք մասնավոր հարթակում, «Հայֆիլմ» պետական վերահսկողության տակ. ինչ ուղի է ընտրում պետությունը

  • «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 2025-ը հայկական կինովարձույթում․ ընդհանուր պատկերն ու միտումները

    2 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: