Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը նամակ է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Ռոքեթմեն» ֆիլմի գրաքննության վերաբերյալ՝ «Ինձ թվում է երկերեսություն այն, որ դուք ցանկանում եք ԼԳԲՏ-ի ներկայացուցիչներին լինել երջանիկ, և ասում եք որ չունեք ոչ մի խնդիր կամված դրա հետ: Սակայն ռուսական դեստրիբյուտորները նախընտրեցին գրաքննության ենթարկել իմ «Ռոքեթմեն» ֆիլմը: <…> Այս ամենը հիշացնում է երկերեսություն»:
Դրանից մի քանի օր առաջ Պուտինը Financial Times-ի հարցազրույցում հայտարարեց, որ Ռուսաստանում չկա ոչ մի արգելք կամ հատուկ կանոններ, թե ինչպես այնտեղ պետք է ապրեն ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդիկ: «Թող ապրեն այնպես ինչպես համարում են ճիշտ: Բայց որոշ բաներ մեզ համար հանդիսանում են չափից դուրս… <…> Հոգու և սրտի մեջ պետք է լինեն մարդկային հիմնարար սկզբունքները և բարոյական արժեքներ»:
Կարդալով նամակը Պուտինը չհամաձայնվեց Ջոնի քննադատումների հետ՝ «Ես կարծում եմ նա սխալվում է <…> Մենք ունենք օրենք որի համաձայն մենք բոլորս հավասար ենք, և որը արգելում է անչափահասների շրջանում միասեռականության քարոզը: Եկեք տանք մարդուն հնարավորություն մեծանալ, և հետո որոշել ով է նա, թողեք երեխաներին հանգիստ»:
Մայիսի վերջում Մոսկվայում անցավ «Ռոքեթմեն» ֆիլմի պրեմիերան, որտեղ հեռուստադիտողները պարզեցին, որ դերասաններ Թերոն Էջերթոնի եւ Ռիչարդ Մադդենի մասնակցությամբ սեքս-տեսարանը, թմրանյութերի ցուցադրությունը, ինչպես նաեւ Ջոնի եւ նրա ամուսնու Դեյվիդ Ֆերնիշի ամուսնության հիշատակումը վերջնական տիտրերում կտրվել են ժապավենից: Հունիսի 6-ին թողարկվել է այդ կրճատված տարբերակը՝ «Ցենտրալ փարթներշիփ» դիստրիբյուտորը հայտարարեց, որ ֆիլմը իսկապես կտրվել է, հակառակ դեպքում այն կարող էին արգելել ռուսաստանյան կինոթատրոններում՝ միասեռականության քարոզչական օրենքի խախտման պատճառով:
Մշակույթի նախարարությունը, ի պատասխան այս հարցի, հայտարարեց, որ այն որեւէ խորհուրդ չի տվել դիստրիբյուտորին: Ավելի ուշ, նախարար Վլադիմիր Մեդինսկին խոստովանեց, որ եթե ֆիլմը թողարկվեր իր սկզբնական ձևով, ապա նրան չէր հաջողվի ստանալ վարձույթային վկայական: