Մայիսի 9- 13-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ՀՀ Լոռու մարզում կկայանա «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 2-րդ միջազգային կինոփառատոն»-ը: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու հեղինակավոր միջազգային կինոփառատոնների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները:
Փառատոնի նպատակն է՝ նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:
Փառատոնը բաղկացած է լինելու՝ միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից, ուր մրցանակներ կշնորհվի 12 անվանակարգերում: Փառատոնի շրջանակում տեղի կունենա վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ:
Փառատոնի ցուցադրությունները տեղի են ունենալու Հաղպատում, Դեբետում, Վանաձորում,Ստեփանավանում:
Ազգային ծրագրի ֆիլմերի ընտրական փուլի մասնակցության հայտերը ընդունվում են մինչ ս.թ. ապրիլի 20-ը: Մասնակցության պայմանների վերաբերյալ ինֆորմացիա կարելի է ստանալ www.ysff.am կայքէջի միջոցով։