Մարտի 28-ին Մարինե Զաքարյանը ներկայացրեց իր դեբյուտային՝ «Փասիանի Որսորդը» կարճամետրաժ ֆիլմը:
Ռեժիսորի խոսքերով իր ֆիլմը տարբերվում է Սարոյանի գործերի նախկինում արված էկրանավորումներից: Այն ունի խոցելի տեղեր, սակայն այնպիսին է, ինչպիսին ցանկացել է տեսնել ռեժիսորը: «Փասիանի որսորդը», որի բյուջեն կազմում է 2 մլն դրամ, նկարահանվել է 4 օրում: Այն արժանացել է «Հայակ» Ազգային կինոյի «Լավագույն դեբյուտ 2013» մրցանակին: Այժմ ռեժիսորը սպասում է նաև հանդիսատեսի գնահատականին:
Ֆիլմը պատմում է 14-ամյա Հովհաննեսի մասին, ով ցանկանում է փասիանի որս անել, և վերջապես հորից ստանում է հրացանը:
Ֆիլմն արտադրել է «Պարալլելս ֆիլմ» կինոընկերությունը: Պրեմիերան կայացել է 2012 թվականին: «Փասյանի Որսորդը» հանդիսանում է «Կիսալուսնի Ծովածոցը» լիամետրաժ ֆիլմի նովել: