2025 թվականի հուլիսի 28-ին Հայաստանի կինոյի հիմնադրամում տեղի է ունեցել կինեմատոգրաֆիայի ոլորտում իրավակարգավորումների և ընթացակարգային բարեփոխումների նպատակով ստեղծված մասնագիտական խմբի առաջին նիստը։
Խումբը ստեղծվել է հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի՝ հուլիսի 24-ի թիվ 115-L հրամանով։ Նպատակն է՝ օրենքում նախատեսվող փոփոխությունների շուրջ համատեղ քննարկումներ իրականացնել ոլորտի մասնագետների մասնակցությամբ։



Աշխատանքային խմբի կազմում են ինչպես հիմնադրամի ներկայացուցիչներ, այնպես էլ անկախ մասնագետներ․
- Դավիթ Բանուչյան՝ հիմնադրամի տնօրեն
- Արմեն Խաչատրյան՝ հիմնադրամի տնօրենի խորհրդական
- Դիոնիս Մարգարյան՝ հիմնադրամի իրավաբան
- Արտակ Պողոսյան՝ հիմնադրամի ֆինանսատնտեսական բաժնի պետ
- Անի Սահակյան՝ հիմնադրամի հայտերի ուսումնասիրման բաժնի պետ
- Արտյոմ Բաղդասարյան՝ Ռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի նախագահ
- Արմինե Անդա՝ Անիմացիայի գիլդիայի նախագահ
- Տիգրան Առաքելյան՝ Անիմացիոն ասոցիացիայի նախագահ
- Րաֆֆի Մովսիսյան, Զառա Ջյան, Կարինե Սիմոնյան, Հովհաննես Գալստյան, Թամարա Ստեփանյան՝ կինոռեժիսորներ և պրոդյուսերներ
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններին, ոլորտի ընթացակարգային խնդիրներին և կառավարման բարեփոխումներին։
Հայաստանի կինոյի հիմնադրամը նշում է, որ նման ձևաչափով հանդիպումները շարունակական կլինեն՝ նպատակ ունենալով ապահովել ոլորտի մասնակցային զարգացումը, քաղաքականությունների թափանցիկությունը և երկարաժամկետ կայունությունը։










































