• Վերջին
  • Հանրաճանաչ
Ղազախստանցի կինեմատոգրաֆիստները հանդիպել են «Ղազախֆիլմում»՝ արդյունաբերության խնդիրները քննարկելու համար

Ղազախստանի Մշակնախը ներկայացրել է կինոպետքաղաքականության նոր մոտեցումները

01.08.2025
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն ԱՊՀ

Ղազախստանի Մշակնախը ներկայացրել է կինոպետքաղաքականության նոր մոտեցումները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
01.08.2025
Բաժին՝ ԱՊՀ
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Ղազախստանցի կինեմատոգրաֆիստները հանդիպել են «Ղազախֆիլմում»՝ արդյունաբերության խնդիրները քննարկելու համար
61
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան «Айқын» հանրապետական օրաթերթին տված ծավալուն հարցազրույցում ներկայացրել է երկրի կինոոլորտին առնչվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով թափանցիկության, տնտեսական կայունության և միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:

Ըստ նախարարի՝ վերջին շրջանում «Ղազախֆիլմ» կինոստուդիայի շուրջ հնչում են բազմաթիվ քննադատություններ ու շահարկումներ, որոնք, ինչպես ընդգծում է նա, հաճախ հիմնված են ոչ թե փաստերի, այլ՝ ենթադրությունների վրա ու ժամանակն է բաց և ազնիվ պատասխան տալ հանրությանը:

Նախարարը նշել է, որ կառավարությունն արդեն իրականացնում է կոնկրետ քայլեր՝ «Ղազախֆիլմ»-ին իր երբեմնի վարկանիշը վերադարձնելու և ֆինանսապես կայուն զարգացման ուղու վրա դնելու համար։ Մասնավորապես՝ օրենքով ամրագրվել է, որ պետական կինոֆինանսավորման առնվազն 30 տոկոսը ուղղվելու է հենց կինոստուդիային՝ որպես ոլորտի առաջատար կառույցի:

2025 թվականին «Ղազախֆիլմ»-ին հատկացվել է 336 միլիոն տենգե (մոտ 619 հզր. դոլար), և միաժամանակ ընդլայնվել է համաֆինանսավորման համակարգը․ եթե մասնավոր նախաձեռնողը տրամադրում է նախագծի բյուջեի առնվազն 50 տոկոսը, մնացածը կարող է ապահովել կինոստուդիան, ինչը փոխադարձ պատասխանատվության մոդել է ստեղծում պետության ու արտադրողների միջև։

Բալաևան նաև հայտնել է, որ պետական ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ է մասնագիտական փորձաքննություն անցնել՝ ընդգծելով, որ փորձագիտական կազմը թարմացվել է, իսկ գնահատման չափորոշիչները՝ հստակեցվել։ «Սա քայլ է դեպի հասուն և արդար համակարգ», – նշել է նա։

«Ղազախֆիլմ»-ի միջազգային ակտիվությունն ավելանում է․ անցկացվում են ազգային կինոյի օրեր արտասահմանում, տարբեր փառատոններ, այդ թվում՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնը։ Նախարարի խոսքով՝ կինոստուդիան առաջին անգամ դարձել է ինքնաֆինանսավորվող՝ շնորհիվ կառավարման համակարգում իրականացված փոփոխությունների։

Նա անդրադարձել է նաև կինոստուդիայի ղեկավարության հասցեին հնչող քննադատություններին՝ ընդգծելով, որ այս փուլում կառույցին անհրաժեշտ է տնտեսական մտածողություն ունեցող պրոֆեսիոնալ մենեջեր։ Նրա խոսքով՝ ներկայիս ղեկավարը արդեն իսկ զգալի արդյունքներ է գրանցել՝ չնայած որոշ փորձերին՝ նրա աշխատանքը վարկաբեկելու:

Բալաևան կարևորել է նաև նոր սերնդի ներգրավվածությունը՝ նշելով, որ կինոնախագծերի փիչինգին ներկայացվող հայտերի թիվը մշտապես աճում է։ Նախապատվություն է տրվում այն նախագծերին, որոնք ունեն տարածման և վերադարձելիության հնարավորություններ։ Ըստ նրա՝ ավարտվում է «գաղափարի համար ֆինանսավորման» դարաշրջանը․ գերակայությունը տրվում է տնտեսական արդյունավետությանը։

Ավելի վաղ Ղազախստանի կինեմատոգրաֆիստների միությունը հրապարակային դիմում էր հղել իշխանություններին՝ արտահայտելով իրենց խոր մտահոգությունը ազգային կինոարդյունաբերության վիճակի առնչությամբ։ Մասնավորապես՝ կազմակերպությունը խիստ քննադատել էր Շաքեն Այմանովի անվան «Ղազախֆիլմ» կինոստուդիայում ստեղծված իրավիճակը։

«Նման անպատասխանատու վերաբերմունքի հետեւանքով կինոյի ոլորտում ծաղկում է կոռուպցիան, իսկ պետության կողմից տրամադրված միլիարդավոր տենգեները վատնվում են։ Մասնագիտական և ազնիվ կինոգործիչները, որոնք պահանջում են դադարեցնել այս ամենը, ենթարկվում են ճնշումների և հալածանքների՝ անխիղճ ու դաժան ղեկավարների կողմից, որոնք ամեն կերպ փորձում են նրանց դուրս մղել «Ղազախֆիլմ»-ից», – նշված էր հայտարարության մեջ։

Կառավարության հանձնարարականով մինչև 2030 թվականը Ղազախստանի ազգային ֆիլմերը պետք է կազմեն երկրի կինովարձույթում առնվազն 35 տոկոսը։ 2024-ին պետական աջակցությամբ թողարկվել է 16 ղազախական ֆիլմ, մինչև 2025-ի ավարտը սպասվում է ևս 10 նոր ֆիլմի պրեմիերա։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ ԱՊՀՂազախստան
Նախորդ նյութը

Վենետիկի կինոփառատոնում Հայաստանն առաջին անգամ կներկայացվի Արդյունաբերական Ոսկե ակումբում

Հաջորդ նյութը

Հայաստանի կինոյի հիմնադրամում մեկնարկել է ոլորտային բարեփոխումների աշխատանքային խմբի գործունեությունը

Առնչվող Նյութեր

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Ռուսաստանում արգելվել են «Կոչիր ինձ քո անունով» և ևս երկու ֆիլմ

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
09.06.2026

Սանկտ Պետերբուրգի դատարանը ՌԴ-ում արգելել է երեք արտասահմանյան ֆիլմ՝ դրանք «ավանդական արժեքներին» հակասող համարելով։

Մեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների փառատոն

Մեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների փառատոն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
02.05.2026

2026 թվականի սեպտեմբերի 18–20-ը Մեղրիում կանցկացվի «Համագործակցության երկրների կինոփառատոնը», որը կմիավորի Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի...

На 48-м ММКФ пройдет российская премьера нового фильма Александра Сокурова «Записная книжка режиссера»

Ալեքսանդր Սոկուրովի նոր՝ «Ռեժիսորի նոթատետրը» ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան կկայանա 48-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.04.2026

Հինգժամանոց ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան անցյալ տարի կայացել էր Վենետիկում, ապրիլի 19-ին Մոսկվայում անձամբ կներկայացնի ռեժիսորը։

Տաջիկստանում գործարկվել է ազգային հոսքային կինոհարթակը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
25.03.2026

Նոր հարթակը համախմբում է ավելի քան 200 ֆիլմ և հասանելի է ամբողջ աշխարհում՝ բաժանորդագրությամբ:

Հաջորդ նյութը
Հայաստանի կինոյի հիմնադրամում մեկնարկել է ոլորտային բարեփոխումների աշխատանքային խմբի գործունեությունը

Հայաստանի կինոյի հիմնադրամում մեկնարկել է ոլորտային բարեփոխումների աշխատանքային խմբի գործունեությունը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • «Վենոմ 3. վերջին պարը» ֆիլմի առաջին թրեյլերը կարելի է դիտել

    18 կիսումներ
    Կիսվել 7 Հրապարակել X-ում 5
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: