2021 թվականի փետրվարին լրանում է պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերի պայմանագիրը Paramount Pictures կինոընկերության հետ: Ինչպես հայտնում է Variety-ն, պայմանագիրը չի երկարաձգվի:
«Կարիբյան ծովի ծովահենների» և «Վատ տղաների» ստեղծողը Paramount-ի հետ սկսել է իր համագործակցությանը 2013 թվականին: Մինչ այդ նա երկու տասնամյակ աշխատել է Disney-ում և հեռացել ընկերությունից, երբ նրա ղեկավարությունը որոշել է կենտրոնանալ գերհերոսական ֆրանշիզաների և անիմացիայի վրա՝ ավելի քիչ ուշադրություն դարձնելով էքշն նախագծերին, որոնց վրա մասնագիտացած է պրոդյուսերը:
Առայժմ հայտնի չէ՝ մտադիր է արդյոք Բրուքհայմերը նոր ստուդիա փնտրել: Պրոդյուսերի ֆիլմագրությունը ներառում է նաև այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «Լավագույն հրաձիգը» («Top Gun»), «Արմագեդոնը», «Ժայռը», «Առևանգել 60 վայրկյանում» և «Պեռլ Հարբորը»: Նրա վերջին աշխատանքների թվում են «Ջեմինի» բլոկբաստերները Ուիլ Սմիթի և «Լավագույն հրաձիգը: Մեյվերիկ» («Top Gun: Maverick»)՝ Թոմ Քրուզի մասնակցությամբ: