Հոկտեմբերի 2-ին MGM կինոընկերությունը հետաձգել է Ջեյմս Բոնդի մասին «Մահանալու ժամանակը չէ» նոր ֆիլմի թողարկումը 2021 թվականի ապրիլի 2-ին, հաղորդում է Deadline-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմը պատրաստվում էին թողարկել նոյեմբերի 20-ին:
Ստուդիայի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ստեղծողները ցանկանում են ժապավենին հնարավորինս լայն լսարան ապահովել համաշխարհային վարձույթում: Թվով 25-րդ բոնդիանայի կանխատեսվող հավաքները կազմում են 1 մլրդ դոլար, ինչպես նաև ենթադրվում է, որ «Մահանալու ժամանակը չէ» կդառնա շարքի վերջին ֆիլմը, որտեղ 007 գործակալի դերը կատարում է Դենիել Քրեյգը:
Նոր թողարկման ամսաթիվը համընկել է «Ֆորսաժի» ավելի վաղ հայտարարված թողարկման ամսաթվի հետ: Այդ պատճառով Universal ստուդիան մեկ շաբաթ շուտ է թողարկելու «F9»՝ 2021 թվականի մայիսի 28-ին: