Ռիչարդ Գիրը և նրա 37-ամյա կինը՝ իսպանացի հրապարակախոս և ակտիվիստ Ալեխանդրա Սիլվան որդի են ունեցել: 70-ամյա Գիրի եւ 37-ամյա Սիլվայի համար սա երկրորդ երեխան է: Անցյալ տարի լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկ Ալեքսանդրը: Զույգը նաեւ երեխաներ ունի նախորդ հարաբերություններից:
Ռիչարդ Գիրն ամուսնացել է իր սիրեցյալի հետ 2018 թվականին՝ չորս տարվա հարաբերություններից հետո: Նրանք ծանոթացել են, երբ դերասանն ամուսնալուծությունից հետո եկել է Իտալիա հանգստանալու: Այս պահին ընտանիքն ապրում է Նյու Յորքի մերձակայքում գտնվող ռանչոյում:
Երեխայի անունն առայժմ գաղտնի է պահվում, քանի որ դերասանը չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին: Որդու ծննդյան մասին հայտնի է դարձել ընտանիքի մտերիմ ընկերոջից: