Եկեք այսօր խոսենք եւ դիտենք պոռնիկների մասին ֆիլմերը: Մենք հավաքել ենք մարմնավաճառների եւ պոռնիկների մասին ամենավառ ֆիլմերի ցանկը: Ցուցակը կիսել ենք մի քանի մասի, որ ամեն ինչ լինի չափի մեջ: Հարկ է նշել, որ հաճախ սիրո քրմուհիների դերերը դառնում էին շատ վառ և լիարժեքորեն հանդիսատեսին տալիս էին հստակ զգացողություն, թե ինչ է մարմնավաճառ լինելը:
Մենք արդեն սկսել ենք էրոտիկ ֆիլմերի ցանկը, առանձին ցանկով ներկայացրել ենք ֆիլմեր պոռնոյի մասին և հիմա կներկայացնենք ֆիլմեր, որոնց գլխավոր հերոսներին Հայաստանում անվանում են երեք տառով:
«Մուլեն Ռուժ» / Moulin Rouge! (2001)
Այս դժվարին թեման սկսենք մելոդրամայից: «Մուլեն Ռուժը» իրավի կարելի համարել աշխարհի ամենառոմանտիկ ֆիլմերից մեկը: Փարիզյան հայտնի կաբարե ակումբում տեղի ունեցող գործողությունները պատմում են մի երիտասարդի մասին, ով աշխատում է սեփական ուժերով կայանալ այս դժվարին կյանքում: Նա գրող է, հարևանները բոհեմի ներկայացուցիչներ: Միասին այցելում են Մուլեն Ռուժ և տղան սիրահարվում է…
«Սպիտակ հասթլերը» / Hustler White (1996)
Մարմնավաճառ աղջիկները արդեն մի տեսակ իրեն սպառած թեմա է: Շատ է խոսվում: Տղամարդկան մարմնավաճառության մասին համարյա երբեք չի խոսվում…
Ռիկ Կաստրոյի եւ Բրյուս Լաբրյուսի սադրիչ ֆիլմը Թոնի Ուորդի հետ, որը նկարահանվել է Լոս Անջելեսի հասթլերների, վաճառվող սիրո եւ անբարոյական աշխարհի մասին: Ավանգարդ կինոյի եւ իրական պոռնոյի կոկտեյլ:
Նատալի / Nathalie… (2003)
«Նատալի» ֆիլմի սյուժեն հիշեցնում է կլասիկ հարաբերություններ, երբ աղջիկը ընկերոջ հավատարմությունը ստուգելու համար ընկերուհուն «քսի» է տալիս ընկերոջ վրա: Ամուսնու գործուղումներից մեկից հետո Կատրինը իր ինքնապատասխանիչի վրա հայտնաբերում է կողմնակի կնոջ հաղորդագրության ձայնագրությունը, որը պարունակում է բավականին ինտիմ մանրամասներ: Նա որոշում է հասարակաց տան աղջիկ վարձել իր ամուսնուն հետևելու համար:
«Ինտերաղջիկը» / Интердевочка (1989)
«Ինտերաղջիկը» պատմում է մի մարմնավաճառուհու մասին, ով ուզում է ամուսնանալ արտասահմանցու հետ, գնալ արտասահման, տուն ունենալ, իսկ վերջում հասկանում է, որ իրեն ինչ-որ բան պակասում է` երջանկությունը:
101 վարձու տղա / 101 Rent Boys (2000)
Սա վավերագրական ֆիլմ է: Ռեժիսորը վճարում է վարձու տղաներին և զրուցում է նրանց հետ: Նրանք պատմում են անձնական պատմություններ:
Լոս Անջելեսի Սանտա Մոնիկա բուլվարն աշխարհի ամենահայտնի վայրերից մեկն է, որտեղ աշխատում են մարմնավաճառ տղաները: Այնտեղի յուրաքանչյուր քար, եթե կարողանար խոսել, կարող էր այնպիսի պատմություններ պատմել…
Այսօրվա համար այսքանը, սպասեք շարունակությանը: Իսկ վաղը յուրահատուկ օր է մեր երկրի համար: Հատուկ նոր ֆիլմացանկով հանդես կգանք: