• Վերջին
  • Հանրաճանաչ
Քեշբեք, թե՞ Րիբեյթ. քեշ րիբեյթի համակարգը կինոարտադրությունում

Ինչպե՞ս կարող է Հայաստանը գրավել հնդկական կինոարտադրությունը

01.12.2023
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Վերլուծություն

Ինչպե՞ս կարող է Հայաստանը գրավել հնդկական կինոարտադրությունը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
01.12.2023
Բաժին՝ Վերլուծություն
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Քեշբեք, թե՞ Րիբեյթ. քեշ րիբեյթի համակարգը կինոարտադրությունում
11
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Առաջադեմ կինոարտադրությունը կարող է երկրի համար ծառայել որպես հիմնական գործիք՝ իր փափուկ ուժը պրոյեկտելու, իր իմիջը բարելավելու, իր առջև դրված նպատակները դրսում պաշտպանելու, զբոսաշրջիկներ ներգրավելու, ինչպես նաև այլ երկրների հետ հարաբերությունները ամենաբարձր մակարդակով խթանելու համար: Այդ պատճառով Հայաստանը պետք է զարգացնի իր կինոարտադրությունը, ինչպես նաև համագործակցություն հաստատի այն երկրների հետ, որոնք արդեն ունեն լավ զարգացած կինոարվեստ: Այդպիսի երկրներից մեկը Հնդկաստանն է։

Հնդկական կինոարտադրությունը մի քանի տարի շարունակ աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել ծավալով: Քանի որ հնդիկ կինոարտադրողները գնալով սկսել են ավելի շատ ֆիլմեր նկարահանել Հնդկաստանից դուրս, սա հյուրընկալող երկրների համար դարձել է եկամտի և զբոսաշրջության հիմնական աղբյուր: Շվեյցարիան գլխավորում է այն երկրների ցանկը, որտեղ հնդիկները ճամփորդում են. դա մեծ մասամբ Շվեյցարիայում նկարահանված  բազմաթիվ ֆիլմերի և արտադրությունների շնորհիվ է: Սերբիայում կառավարության կողմից առաջարկվող ֆինանսական խրախուսման առատաձեռն փաթեթը հանգեցրել է նրան, որ Հնդկաստանը ավելի քան 50 միլիոն եվրո ներդնի իր կինոարդյունաբերության մեջ:

Քանի որ Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են պետական ​​մակարդակով, ճիշտ ժամանակն է ուսումնասիրելու կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի գրավի հնդիկ կինոգործիչներին Հայաստանում ֆիլմեր նկարահանելու և համատեղ արտադրելու համար

Այս նպատակին հասնելու համար կարևոր են հետևյալ պայմանները. լավ զարգացած ազգային կինեմատոգրաֆիա, որը կարող է գրավել միջազգային կինոգործիչներին, համապարփակ խրախուսական փաթեթ, որը կլինի կինոարտադրության ճանապարհային քարտեզ՝ ներառյալ առկա տեխնիկական և մասնագիտական ​​աջակցությունը, զգալի ֆինանսական օգուտներ, որոնք նախատեսված են օտարերկրյա կինոգործիչներին խրախուսելու համար, և արտասահմանում երկրի՝ որպես կինոարտադրության գրավիչ վայրի առաջխաղացում:

Զարգացած ազգային կինեմատոգրաֆիա

Արտասահմանյան կինոարտադրողներին ներգրավելուց առաջ երկիրը պետք է նախ և առաջ առաջնահերթություն տա իր ազգային կինեմատոգրաֆիայի զարգացմանը։ Բոլոր այն երկրները, որոնք հաջողությամբ կարողացել են գրավել հնդիկ կինոգործիչներին, հետևել են այս ռազմավարությունը։ Ինչպես ԱՊՐԻ Արմենիային տված հարցազրույցում ասել է կինոռեժիսոր և պրոդյուսեր Արմինե Աբրահամյանը, «Դուք նախ պետք է զարգացնեք ձեր սեփական կինոոլորտը: Երբ արդեն ունեք հայտնի ֆիլմեր, որոնցով ձեր երկիրը կարող է ճանաչելի լինել արտասահմանում, այլ երկրների կինոգործիչները կցանկանան համագործակցել ձեր կինոգործիչների հետ»:

Հայաստանը նաև պետք է առաջնահերթություն տա հայ և հնդիկ կինոգործիչների համատեղ արտադրություններին և ոչ թե այն սխեմաներին, երբ հնդիկ կինոգործիչները գալիս են Հայաստան՝ նկարահանելու՝ առանց հայ արտադրողների հետ համագործակցելու: Համատեղ արտադրությունները կբարձրացնեն Հայաստանի տեսանելիությունը, ինչպես նաև տեղական արտադրողների և մասնագետների կարողությունները:

Ազգային կինեմատոգրաֆիայի զարգացման առաջին քայլը համապարփակ իրավական դաշտ ունենալն է, որը կկարգավորի նկարահանման հետ կապված բոլոր խնդիրները։ Հայաստանն այս ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց է գրանցել՝ 2021 թվականին ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը։ Սակայն խնդիրն այն է, որ օրենքը ներկայումս չի գործում, քանի որ ամբողջ գործընթացը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը ստորագրված չեն։ Այդ իսկ պատճառով թե՜ հայաստանյան, թե՜ արտասահմանյան արտադրողները չեն կարողանում օգուտ քաղել այս օրենքից:

«Օրենքը ստեղծում է բոլոր անհրաժեշտ և բարենպաստ պայմանները հայ կինոարվեստը խթանելու և առաջ մղելու համար։ Օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և միջազգային համագործակցությունը խթանելու համար օրենքը նաև նպաստում է Հայաստանում օտարերկրյա կինոգործիչների կողմից ֆիլմերի նկարահանման գործընթացին, ներառյալ բարենպաստ սակագնային և մաքսային պայմանները, ինչպես նաև Հայաստանում համատեղ ֆիլմարտադրության համար նախատեսված իրավական ուղեցույցներ: Մեզ մնում է միայն այս օրենքը կյանքի կոչել»,- նշել է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը մշակող և Ազգային ժողովում նախկին պատգամավոր (ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարում) պատգամավոր Աննա Կոստանյանը։

Ֆինանսական առավելություններով համապարփակ փաթեթ

Երկիրը, որը ցանկանում է գրավել հնդիկ կինոգործիչներին, պետք է ունենա նաև համապարփակ փաթեթ, որը ներառում է գրավիչ պայմաններ: Հնդկաստանի հետ համատեղ արտադրության լավագույն 12 գործընկերների վերլուծությունը ցույց է տալիս, որ ամենահաջող խրախուսական փաթեթները գալիս են այն երկրներից, որոնք հաճախ տրամադրում են հատուկ պայմաններ, ներառյալ վիզայի ընթացակարգերի դյուրացումը, ֆիլմերի նկարահանման համապարփակ թույլտվությունների տրամադրումը և ընդհանուր գործընթացում աջակցություն ցուցաբերելը:

«Երբ մենք որոշում ենք ֆիլմ նկարահանել Հնդկաստանից դուրս, մենք պետք է թույլտվություն ստանանք տեղական իշխանություններից, որպեսզի ապահովենք նկարահանման սահուն գործընթացը՝ առանց որևէ խոչընդոտի», — ասել է հնդիկ կինոռեժիսոր Պանկաջ Կումար Վիշվակարման ԱՊՐԻ Արմենիային (նա նկարահանել է հնդկական ֆիլմեր Ուզբեկստանում, Եգիպտոսում, Թաիլանդում և Լեհաստանում):

Այս փաթեթի հիմնական բաղադրիչը ֆինանսական խթանն է: Շատ կառավարություններ սուբսիդիաներ և այլ տեսակի ֆինանսական արտոնություններ են տրամադրում ընկերություններին, որոնք ցանկանում են նկարահանել իրենց երկրներում: Սաուդյան Արաբիան, օրինակ, առաջարկում է փոփոխվող ֆինանսական պայմաններ, որտեղ նրանք սահմանում են նվազագույն տոկոսադրույք (օրինակ՝ 20%), որն աստիճանաբար աճում է մինչև 25% կամ 30% հետագա և ավելի թանկ արտադրությունների համար: Նորվեգիայի ֆիլմերի խրախուսման սխեման նույնպես ապացուցել է, որ ֆիլմարտադրության փոփոխվող պայմանները գրավում են կինոարտադրողներին:

Որոշ երկրներ ոչ միայն սուբսիդավորում են հնդկական ֆիլմերի բյուջեն, այլև հաճախ ծածկում են նկարահանող խմբի ավիատոմսերի ծախսը, ինչը կիրառում է Թուրքիան:

«Կարևոր է ունենալ համահունչ ռազմավարություն և տրամադրել ֆինանսական խթաններ, ինչպես նաև քեշբեքեր՝ հնդիկ կինոգործիչներին գրավելու համար: Ես վաղուց եմ սրա մասին խոսում Հայաստանում»,- ԱՊՐԻ-ին ասել է «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ-ի նախագահ Ռանանջայ Անանդը:

Հայաստանը ներկայումս ներկայացնում է օրենսդրական նախագիծ և նոր քեշբեք համակարգ, որը երաշխավորում է կինոարտադրողներին 10-ից 40 տոկոս զեղչ, եթե նրանք ֆիլմ նկարահանեն Հայաստանում: Ըստ այդ օրինագծի՝ ֆիլմի նկարահանողին հավելյալ փոխհատուցում կտրվի, եթե ֆիլմում ցուցադրվեն Հայաստանը ներկայացնող տեսարաններ։ Ակնկալվում է, որ այս օրենսդրական փոփոխությունը լրացուցիչ խթան կհանդիսանա միջազգային կինոգործիչներին Հայաստան ներգրավելու համար՝ միաժամանակ խթանելով, որ նրանք գովազդեն Հայաստանը իրենց ֆիլմերում:

Այսպիսով, հնդկական կինոարտադրող ընկերությունների համար պետք է մշակվի ամբողջական և նպատակային փաթեթ, որը կխրախուսի նրանց Հայաստանում ֆիլմեր նկարահանել և համատեղ արտադրել:

Վարչական և անձնակազմի աջակցություն

Այս փաթեթի մեկ այլ կարևոր գործոն է Հայաստանի կողմից հնդիկ կինոգործիչներին վարչական և կադրային աջակցության տրամադրումը։ Վրաստանը, Ադրբեջանը և Սաուդյան Արաբիան ստեղծել են ազգային կինոհանձնաժողովներ, որոնք առաջարկում են նյութատեխնիկական աջակցություն, ուսուցում, մուտքի արտոնագրերի դյուրացում, ապահովագրություն, իրավական աջակցություն, ինչպես նաև կացարան: Նրանք առաջարկում են այս փաթեթները առցանց հարթակում, որտեղ Հնդկաստանից կինոարտադրողը կարող է այցելել կայք և գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ երկրում ֆիլմերի ստեղծման գործընթացի մասին: Այս երկրները նաև հիմնել են ստուդիաներ, որոնք կարող են կառավարել բոլիվուդյան մակարդակի արտադրությունները:

Հայաստանը նույնպես պետք է մշակի նման փաթեթ, որտեղ կցուցադրվեն տեղական ստուդիաներն ու սարքավորումները: «Հայաստանում ունենք հիանալի կինոստուդիաներ, որոնք կարող են բավարարել հնդիկ կինոգործիչների կարիքները՝ ավելի լավ որակով և ցածր գներով, քան շատ այլ երկրներում», — ԱՊՐԻ Արմենիային ասել է «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ քարտուղար Կարեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ սա առավելություն է, քանի որ տեղական տեխնիկական և գեղարվեստական ​​սարքավորումներն ու աջակցությունը նկարահանող խմբերին ազատում են մեծ դժվարություններից և գումարներից՝ թույլ տալով նրանց թռիչքներն իրականացնել փոքր թիմով՝ առանց ծանր, թանկարժեք տեխնիկա տեղափոխելու:

Միևնույն ժամանակ, մեծ բյուջեով արտադրությունները Հայաստանից կպահանջեն ընդլայնել իր տեղական կարողությունները։ Ըստ Աբրահամյանի՝ Հայաստանը պետք է կառուցի ավելի մեծ և տեխնոլոգիապես զարգացած ստուդիաներ, որպեսզի կարողանա տեղավորել մեծ գեղարվեստական ​​հնդկական ֆիլմեր։ Մինչ այդ, նա ասաց, որ լավագույն ռազմավարությունը կլինի համագործակցել գեղարվեստական ​​ֆիլմերի շուրջ, քանի որ այնտեղ մենք ունենք ամենաշատ կարողությունները:

Վարչական և նյութատեխնիկական աջակցության այս բարձր մակարդակն ապահովելու համար Հայաստանը վերջապես պետք է ստեղծի «Կինոյի մասին» օրենքով նախատեսված ազգային կինոյի հիմնադրամը: Այս հիմնադրամը կվերահսկի տեղական արտադրողների ֆինանսավորումը, ինչպես նաև կստեղծի մի կայք՝ բոլոր անհրաժեշտ ուղեցույցներով օտարերկրյա արտադրողների համար, ովքեր ֆիլմեր են նկարահանում Հայաստանում: Հայաստանը կշահի նաև քասթինգի գործակալություն ունենալուց, որը կօգնի այդ ոլորտում մասնագետներ հավաքագրել:

Բացի այդ, Հայաստանը պետք է աշխատի Հնդկաստանի հետ ուղիղ չվերթ ունենալու ուղղությամբ և դիտարկի ֆիլմարտադրության անձնակազմի համար թռիչքի ծախսերի սուբսիդավորումը։ Այն նաև պետք է ժամանակավոր առանց վիզայի քաղաքականություն սահմանի համատեղ արտադրություններում ներգրավված արտադրողների և անձնակազմի համար:

Հայաստանը որպես ֆիլմարտադրության ուղղություն

Վերջին, բայց ոչ պակաս կարևորը՝ երկրները հաջողության են հասնում այս ոլորտում, երբ ներդրումներ են կատարում իրենց երկիրը որպես ֆիլմարտադրության վայր ներկայացնելու և գովազդելու համար: Այս գործընթացում Հայաստանը կարող է օգտագործել իր գեղատեսիլ լանդշաֆտը: Բոլիվուդի շատ ֆիլմեր հաճախ ներկայացնում են լեռնային լանդշաֆտներ, որոնց համար Հնդկաստանը սովորաբար օգտագործում էր Շվեյցարիան: Լինելով Շվեյցարիայի համեմատ ավելի էժան և մոտ վայր՝ Հայաստանը կարող է բավարարել հնդկական շատ ֆիլմերի կարիքները՝ ապահովելով նկարահանումների համար լեռնային վայր: «Եթե Հայաստանը ներդրումներ կատարի Հնդկաստանի կինոոլորտում, դա կփոխհատուցվի Հայաստան եկող զբոսաշրջիկների կողմից: Այն ստեղծում է աշխատատեղեր, մարդկանց փոխհարաբերություններ, ինչը նկարագրվում է որպես բարի կամք և աջակցություն այդ երկրին Հնդկաստանի կողմից»,- ասել է Անանդը:

Հայաստանը նույնպես պետք է ճանաչվի որպես կինոարտադրության գրավիչ վայր։ Դա կարելի է անել՝ հյուրընկալելով և մասնակցելով կինոփառատոներին և այլ միջոցառումներին: Օրինակ՝ Ուզբեկստանը համագործակցել է Հնդկաստանի հետ համատեղ կինոփառատոների ժամանակ, ինչպես նաև ստեղծել է համատեղ կինոակադեմիաներ, ինչի արդյունքում հնդիկ համապրոդյուսերները բազմաթիվ պայմանագրեր են ստորագրել Ուզբեկստանում նկարահանվելու համար: Այս փառատոները ներառում էին ինչպես Ուզբեկստանի՝ Տաշքենդի 14-րդ միջազգային կինոփառատոնը, այնպես էլ Հնդկաստանի՝ Հնդկաստանի 53-րդ միջազգային կինոփառատոնը:

«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը հատուկ նշում է հայկական կինոփառատոներում միջազգային ֆիլմերի ցուցադրման, ինչպես նաև արտերկրի փառատոներում և այլ միջոցառումներում հայկական ֆիլմերի ցուցադրման կարևորությունը: Հայաստանի «Ոսկե ծիրանը» և այլ կինոփառատոներ կարող են մեծացնել իրենց համագործակցությունը հնդիկ կինոգործիչների հետ՝ միաժամանակ անցկացնելով մրցույթներ և փոխանակման ծրագրեր հնդիկ կինոգործիչների հետ։

Քանի որ կինեմատոգրաֆիայի միջոցով երկրի առաջխաղացումը ուղղակիորեն կապված է զբոսաշրջիկների ներգրավման հետ, համապարփակ պետական ​​ռազմավարությունը պետք է հաշվի առնի երկու ոլորտների զարգացումը միաժամանակ: Առանց վիզայի քաղաքականությունը երկրին կօգնի օգուտներ քաղել հնդիկների շրջանում այս ֆիլմերի կողմից առաջացած բարի կամքից:

«Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը Հնդկաստանը կդառնա ճանապարհորդության ոլորտում աշխարհի չորրորդ խոշորագույն ծախսողը, ինչպես նշված է Booking.com-ի և McKinsey-ի համատեղ ուսումնասիրության մեջ: Ակնկալվում է, որ երկրից արտագնա ուղևորությունները կհասնեն 50 միլիոնի: Հայաստանը պետք է աշխատի հնդկական զբոսաշրջության ոլորտի հետ՝ այդ արտահոսքի մի մասը երկիր ներգրավելու համար»,- հավելել է Մկրտչյանը։

Եզրակացություն

Այսպիսով, հնդիկ պրոդյուսերներին Հայաստանում ֆիլմերի նկարահանմանը ներգրավելու համար Հայաստանը պետք է զարգացնի իր ազգային կինեմատոգրաֆիան՝ առաջնահերթություն տալով հայ և հնդիկ կինոգործիչների համատեղ արտադրություններին, կիրառի «Կինեմատոգրաֆիայի մասին» իր գործող օրենքը, հաստատի ուղիղ չվերթ Հնդկաստանի հետ, դյուրացնի վիզային և մաքսային ռեժիմը, ինչպես նաև ստեղծի ֆիլմերի խրախուսման համապարփակ և նպատակային փաթեթ, որը նախատեսված է ֆիլմարտադրող ընկերությունների համար: Հնդիկ կինոգործիչներին քեշբեքի և այլ ֆինանսական խթանների տրամադրումը պետք է լինի այս փաթեթի էական բաղադրիչը: Հայաստանը նաև պետք է գովազդվի Հնդկաստանում փառատոների և այլ միջոցառումների միջոցով՝ որպես ֆիլմարտադրության և զբոսաշրջության վայր: Այս բոլոր ջանքերը պետք է արվեն որպես միասնական ռազմավարության մաս, քանի որ վերը նշված բաղադրիչները փոխադարձաբար ամրապնդվում են և արդյունք կտան, եթե դրանք կատարվեն համահունչ և որպես Հայաստանի ավելի լայն փափուկ ուժի ռազմավարության մաս։

Նվարդ Չալիկյան, ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատող

Դավիթ Անտոնյան, ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատող

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Աղբյուր՝ Արմենպրես
Պիտակներ՝ Հայաստանվերլուծյություն
Նախորդ նյութը

«Հայֆիլմ» կինոստուդիան ունի նոր տնօրեն

Հաջորդ նյութը

Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը

Առնչվող Նյութեր

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.08.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամում աշխատակազմը կրճատվել է, իսկ վճարումներն ու վարչական ծախսերը՝ աճել․ ի՞նչ են բացահայտում 2025-ի թվերը։

Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
28.07.2026

Նույն պետական ծրագրում խաղարկային ֆիլմերի համար Հայաստանի կինոյի հիմնադրամը մրցակցային գնում կազմակերպեց, իսկ անիմացիոնների վերականգնումը հանձնվեց միայն «ԿԻՌԱ»-ին։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Շուրջ 250 ֆիլմի հարց․ ինչ բացթողում բացեց Անսիի ծրագրի հետաձգումը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
14.06.2026

Անսիի հայկական ծրագրի հետաձգումը բացեց «Հայֆիլմի» ֆիլմերի հին պայմանագրերի և իրավունքների փոխանցման չպարզաբանված շղթան։

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
09.06.2026

Հիմնադրամի կայքում հետին թվով հայտնվել են ապրիլ-մայիսյան նյութեր, բայց 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա։

Հաջորդ նյութը
Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը

Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • «Վենոմ 3. վերջին պարը» ֆիլմի առաջին թրեյլերը կարելի է դիտել

    18 կիսումներ
    Կիսվել 7 Հրապարակել X-ում 5
  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: