• Վերջին
  • Հանրաճանաչ
Նարինե Ոսկանյան. «Յուրաքանչյուր ֆիլմի հիմքում առաջին հերթին պետք է լինի ամուր պատմություն»

Նարինե Ոսկանյան. «Յուրաքանչյուր ֆիլմի հիմքում առաջին հերթին պետք է լինի ամուր պատմություն»

03.08.2020
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 13 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

Նարինե Ոսկանյան. «Յուրաքանչյուր ֆիլմի հիմքում առաջին հերթին պետք է լինի ամուր պատմություն»

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
03.08.2020
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Կինոարտադրություն, Հայաստան, Հարցազրույցներ
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Նարինե Ոսկանյան. «Յուրաքանչյուր ֆիլմի հիմքում առաջին հերթին պետք է լինի ամուր պատմություն»
61
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

«Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը». Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը յուրովի են ներկայացնում մարդկային ճակատագրերը: Ռեժիսորի նոր՝ «Վերածնվածը» (Revival) նախագծի մասին ԿինոՊրեսը զրուցել է ֆիլմի սցենարիստ Նարինե Ոսկանյանի հետ:

Ե՞րբ ֆիլմի ստեղծագործական խումբն առաջին անգամ մտածեց «Վերածնվածը» ֆիլմի ստեղծման մասին: Ո՞ւմ մտահղացումն էր այս նախագիծը:

«Վերածնվածը» ֆիլմի մտահղացման վրա սկսել ենք աշխատանքները դեռևս 2018 թվականից, երբ ավարտին էին հասել «Դրախտի դարպասը» ֆիլմի եվրոպական նկարահանումները։ Մտածում էինք թե ինչպիսին պետք է լինի հաջորդը, որ գերազանցի նախորդին։ Ջիվանի հետ երկար ժամանակ մտքերի փոխանակում էինք ունենում հասկանալու թեմայի արդիականությունը, կարևորությունը, ինչի արդյունքում էլ ծնվեց այս յուրօրինակ պատմությունը։ Այժմ Ջիվանի հետ միասին ենք աշխատում սցենարի վրա, ունենք ամուր թիմ հայ, գերմանացի, ամերիկացի, կանադացի խորհրդատուներով՝ Զավեն Բոյաջյան, Ժան Վագներ, Մոնիկ Պետերսոն, Վիգէն Ադդարեան, որոնց հետ քննարկումների արդյունքում էլ ավելի ենք զարգացնում մեր կինոնախագիծը։

Կարևոր է տեսողական բաղադրի՞չը, զգացողությո՞ւնը, թե՞, այնուամենայնիվ, հանդիսատեսին առաջին հերթին անհրաժեշտ է հետաքրքիր պատմություն։

Կարծում եմ յուրաքանչյուր ֆիլմի հիմքում առաջին հերթին պետք է լինի ամուր պատմություն։ Որքան էլ հզոր լինեն տեսողական բաղադրիչները, որքան էլ գեղեցիկ լինի ֆիլմում հնչող երաժշտությունը, այնուամենայնիվ այն չի կարող դիպչել հանդիսատեսի հոգուն, եթե պատմությունը հզոր չլինի։ Ի վերջո, պատմություններ են կառուցվում նաև չորս պատերի ներսում, առանց որևէ հատուկ էֆեկտների, որոնք մեծ ասելիք են ունենում և խորապես հուզում հանդիսատեսին։ Ուստի մենք օր ու գիշեր աշխատում ենք առաջին հերթին պատմությունն առավել զորեղ դարձնելու համար։ 

Այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է և այն գտնվում է աշխարհի ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս է այս ամենն ազդում Ձեր ֆիլմի սցենարի վրա:

Դեպքերը, որ տեղի են ունենում այժմ սահմանին, շատ մտահոգիչ են։ Յուրաքանչյուր հայրոդու կորուստ՝ անդառնալի ու ցավոտ է բոլորիս համար։ Նրանք զոհում են իրենց կյանքը՝ հանուն մեր ներկայի և ապագայի, մենք էլ պետք է արժանի գործ կատարենք եթե ոչ սահմանին, ապա՝ յուրաքանչյուրս մեր մասնագիտությամբ։ Ֆիլմերի հիմքում՝ տարիներ շարունակ, հենց խաղաղության ուղերձն է եղել, յուրաքանչյուր ֆիլմի մեջ՝ յուրովի արտահայտչականություն գտնելով։ Տեղի ունեցող լարված իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ «Վերածնվածը» ֆիլմի թեման ևս արդիական է և մենք էլ պետք է շարունակենք մարտնչել ֆիլմերով…

Դուք Ջիվան Ավետիսյանի հետ աշխատել եք «Թևանիկ», «Վերջին բնակիչը» և «Դրախտի դարպասը» ֆիլմերում: Պատմեք Ձեր պրոֆեսիոնալ փոխհարաբերությունների մասին:

Ջիվան Ավետիսյանի հետ մեր համագործակցությունը, համատեղ աշխատանքը սկսվել է 2014 թվականից՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունից։ Նորաստեղծ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը, Ջիվան Ավետիսյանի և Մասիս Բաղդասարյանի գլխավորությամբ արդեն ավարտել էր առաջին լիամետրաժ ֆիլմի նկարահանումները։ Ես միացա «Թևանիկ» ֆիլմի առաջխաղացման աշխատանքների փուլից, երբ ֆիլմի ցուցադրություններն էր կազմակերպվում աշխարհի տարբեր մասերում, մասնակցությունը տարբեր կինոփառատոնների։ Ես դարձա թիմի երրորդ անդամը․ չնայած թիմը սակավաթիվ էր, բայց մեծ հեռանկարներ ունեինք, մեծ նպատակներ, մեծ ծրագրեր,  որոնց մի մասի իրականացումն այսօր արդեն ակնհայտ է։

«Վերջին բնակիչը» և «Դրախտի դարպասը»-ը ֆիլմերն արդեն հիմքից՝ ստեղծել, մեծացրել և ուղարկել ենք շրջագայության՝ Ջիվան Ավետիսյանի և Մասիս Բաղդասարյանի հետ միասին, ով մեր ընկերության հիմնադիր պրոդյուսերն է։ «Վերջին բնակիչը» ֆիլմի ստեղծման ժամանակ ես եղել եմ Ջիվանի օգնականը, «Դրախտի դարպասը» ֆիլմի ժամանակ՝ երկրորդ ռեժիսոր ու գծային պորդյուսեր։ Տիտղոսին, լուսագրերում գրված պաշտոնին երբեք կարևորություն չեմ տվել։ Մտածում եմ՝ իր սիրելի աշխատանքը մարդը զգում է հոգով և ծառայում դրան՝ անմնացորդ, և եթե իմ օգնությունը կարող է ինչ որ տեղ, ինչ որ հարցում իր դրական արդյունքը տալ, ես սիրով պատրաստ եմ դա անել։ Այն միտքը, որ քո տրամադրած ժամանակը շատ մարդկանց կյանքում կարող է փոփոխություն կատարել դեպի լավը, դրականը, ոգեշնչում ու երջանկացնում է։ Նշանակում է՝ դեռ օգտակար կարող ես լինել այլոց։  

Յուրքանչյուր ֆիլմի հետ մենք աճում ենք, ավելի հմտանում, ավելի մեծանում է մեր մտահորիզոնը, փորձառությունը, յուրաքանչյուր օր սովորում ենք մի նոր բան, որը հետագայում ինչ որ մի առիթով կիրառում ենք։ Աշխատանքի ժամանակ, իհարկե, շատ դժվարություններ են ստեղծվում, բայց տարիների մեր համագործակցությունը Ջիվանի հետ, ամենօրյա համատեղ աշխատանքը թույլ է տվել մեզ ավելի ամուր լինել և չկոտրվել, չնահանջել։ Պետք է միմյանց օգնենք, որ կարողանանք առաջ շարժվել։ Ջիվանը հրաշալի մարդ է, հիանալի մասնագետ, ումից կարելի է անվերջ սովորել։ Նա իմ ավագ ընկերն է, ով իր խորհուրդներով, իր աննկուն տեսակով իմ կողքին է տարբեր հարցերում։ Ջիվանի պրոֆեսիոնալ մտածողության արդյունքում է, որ  «ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի թիմն այսօր էլ ավելի ընդլայնվում է, մարդիկ, ովքեր հավատում և վստահում են՝ միանում են մեր հզոր թիմին։

Հաշվի առնելով հայկական կինոոլորտի առանձնահատկությունները, կարո՞ղ եք գնահատական տալ Ձեր պրոֆեսիոնալիզմին: Որքանո՞վ եք աճել առաջին «Թևանիկ» նախագծից մինչև «Վերածնվածը»:

Մենք ունեցել ենք տարբեր թիմեր․ աշխարհի տարեր կողմերից՝ ոլորտի մասնագետներ, նաև կամավորներ՝ տարբեր երկրներից։ Յուրաքանչյուր օր ես փորձում եմ սովորել ցանկացած մարդուց։ Մտքերի փոխանակումը յուրաքանչյուր մարդու հետ իր դրական ազդեցությունն է թողնում քո մտքերի, քո հոգու վրա, ինչը նպաստում է քո մարդկային, և մասնագիտական աճին։ Նույնիսիկ երբ որ քո առջև փակվում են դռներ, դու կրկին սվորում ես, սովորում ես չկոտրվել, աշխատել կրկնակի, եռակի, որ բացվեն մի օր այդ փակ դռները։

«Դրախտի դարպասը» ֆիլմում Դուք գծային պրոդյուսեր էիք, ինչո՞ւ որոշեցիք փոխել Ձեր ասպարեզը:

Ես ունեմ ռեժիսորի մասնագիտություն, սիրում եմ ստեղծագործել և ուրեմն՝ անմասն չեմ կարող լինել ֆիլմարտադրության որևէ այլ բաղկացուցիչ մասի նկատմամբ։ Ջիվանի հետ միասին՝ որպես մի թիմ, որպես ռեժիսորներ, տարիներ առաջ աշխատել ենք «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում, այնուհետև զարգացրել մեր՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը, և մեր թիմային աշխատանքում յուրաքանչյուրս անում ենք այն աշխատանքը, որը կնպաստի տվյալ ֆիլմի հաջողությանը։ Ես «Դրախտի դարպասը» ֆիլմում մաս եմ կազմել սցենարական աշխատանքներին ևս, բայց այդ ժամանակ հանգամանքներն այլ էին և ավելի շատ իմ կարիքը զգացվում էր որպես երկրորդ ռեժիսոր և գծային պրոդյուսեր։

Դուք աշխատել եք նաև ամերիկյան գործընկերների հետ: Ելնելով ձեր փորձից, որո՞նք են նրանց հետ աշխատելու առանձնահատկությունները: Ինչո՞վ է այն տարբերվում Հայաստանի և Եվրոպայի աշխատելաոճից:

«Վերջին բնակիչը» ֆիլմի հետարտադրական՝ ձայնի հետ կապված աշխատանքներն, օրինակ, արվել են Միացյալ Նահանգներում՝ AlphaDogs Inc. ընկերության կողմից։ Աշխատանքներին ներկա է եղել հենց Ջիվան Ավետիսյանը։ Ես աշխատել եմ նրանց հետ հեռակա։ Շատ պրոֆեսոնալ ամերիկյան թիմ էր, ինչի արդյունքում ֆիլմի ձայնը հրաշալի ստացվեց։ Թե՛ «Վերջին բնակիչը», թե «Դրախտի դարպասը» ֆիլմերը ստեղծել ենք մեր ամերիկյան գործընկեր՝ ARTsakh Arts and Cultural Foundation-ի թիմի հետ միասին․ Ադրինե Միրզայանը, ով երեք ֆիլմերի՝ ներառյալ՝ «Վերածնվածը» ֆիլմի գործադիր պրոդյուսերն է, Գարո Մադենլյանը, Արթուր Չալեկյանը, ովքեր ամուր կանգնած են մեր կողքին՝ ամերիկահայեր են, ինչն ավելի դյուրին է դարձնում մեր շփումը, միմյանց հասկանալն ու աշխատելը միասին։ Եվրոպական կողմից, օրինակ երեք ֆիլմերն էլ ստեղծել ենք լիտվական «Արտբոքս» ընկերությունից՝ պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասի հետ, ում հետ շարունակում ենք համագործակցել նաև «Վերածնվածը» ֆիլմով։ «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարհանումների մի մասն արվել է հենց Լիտվայում, որին ներկա էի նաև ես։ Շատ ճշտապահ, կարգապահ, պատրաստված թիմ էր, որոնց հետ աշխատելուց մեծ հաճույք էինք ստանում։ Յուրաքանչյուր երկրում էլ կան ոլորտին ավելի քիչ կամ շատ տիրապետողներ, և հավատում եմ, որ մի օր, հայկական կինոն իր մեծ և մնայուն տեղը կունենա համաշխարհային կինոյի պատմության մեջ։ Եվ դրա համար պետք է շատ աշխատենք։

Որտե՞ղ են տեղի ունենում ֆիլմի գործողությունները: Ըստ նկարագրության «Վերածնվածը» շատ լայնամասշտաբ նախագիծ է: Արդեն հասցրե՞լ եք նկարահանման համար տեղանքներ գտնել:

Այո, մեծ նախագիծ է լինելու, միջազգային համագործակցություն՝ մի քանի երկրների հետ։ Ուրախալի է, որ դեռևս զարգացման փուլում այն հետաքրքրել է «Բեռլինի տաղանդներ» 2020 թվականի ընտրող հանձնաժողովին, որին մասնակցություն ունեցավ Ջիվան Ավետիսյանը՝ ընտրվելով 134 երկրների 3400 հավակնորդներից։ Ծրագրի շրջանակում նա ներգրավվեց նաև 250 մասնակիցներից ընտրված 17-ի մեջ և գերմանական Deutsche Welle ընկերությունը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ պատրաստեց Ջիվանի մասին։

Սա մեծ հաջողություն է բոլորիս համար։ Նկարահանումների տեղանքներից մեկը և գլխավորը կլինի հայկական լեռնաշխարհը, մասնավորապես՝ Արցախը։ Ֆիլմի գործողություններն ըստ պատմության, տեղի են ունենում մի քանի այլ երկրներում ևս (Իսրայել, Իսլանդիա եւ Ֆրանսիա — խմբ.), և, ըստ այդմ, պլանավորվում են նաև Եվրոպական նկարահանումներ։ Տեղանքների ընտրության աշխատանքները դեռևս առջևում են։

«Վերածնվածը» ֆիլմում դուք հանդես եք գալիս որպես սցենարիստ: Սա Ձեր առաջի՞ն սցենարական փորձն է:

Որպես կարճամետրաժ ֆիլմերի սցենարիստ, ունեցել եմ փորձ․ դրանք հիմնականում եղել են իմ ուսանողական ֆիլմերը, որոնց ռեժիսորն ու սցենարիստը եղել եմ ինքս։ Որպես լիամետրաժ ֆիլմի սցենարիստ՝ այո, «Վերածնվածը» ֆիլմն իմ առաջին փորձառությունն է, և շնորհակալ եմ Ջիվան Ավետիսյանին՝ վստահության և հավատի համար։

Որպես սցենարիստ ունե՞ք Ձեր ներքին կանոնները: Ձեզ ստիպում եք ամեն օր գրել էջերի ճիշտ քանա՞կը, թե՞, ընդհակառակը, սպասում եք ոգեշնչման։

Եթե մարդն անում է մի բան ստիպված՝ ապա դա երկար կյանք չի կարող ունենալ։ Կապ չունի թե ինչ ոլորտում, ստիպողաբար արված աշխատանքը մի օր նահանջում է, ջարդվում, ջախջախվում։ Ամեն ինչի հիմքում պետք է լինի սեր․ գուցե ես այսօր ոչինչ չգրեմ, գուցե վաղը նույնպես չգրեմ և մեկ շաբաթ ևս չգրեմ, գուցե մի ամբողջ գիշեր նստեմ և ցանկանամ ամբողջացնել այս կամ այն նյութը/դրվագը/պատությունը և դա ստացվի շատ դյուրին, մտքերն ինքնըստինքյան ի հայտ գան, որովհետև հասունացել է այդ գրելու պահը, կարևորը պետք է լինի ոգեշնչում։

Ձեր կարծիքով, սցենարիստը պե՞տք է աշխատի ֆիլմի ստեղծման բոլոր փուլերում և ինչո՞ւ:

Կարծում եմ սցենարիստի համար կարևորագույնը պետք է լինի առաջին հերթին ամուր, հավաստի պատմության ստեղծումը, վստահելի համագործակցությունը ռեժիսրոի հետ,  որպեսզի նրանց հայացքները մի ուղղությամբ լինեն։ Նա պետք է կարողանա հասկանալ ռեժիսորի տեսլականը և օգնի նրան այն հետաքրքրիր ներկայացնել։ Երբեմն սցենարիստի ներկայությունը ֆիլմի տարբեր փուլերում՝ կարող է նույնիսկ խանգարել *ժպտում է*: Իհարկե այլ հարց է, որ ռեժիսորն է ցանկանում սցենարիստի ներգավվածությունը բոլոր փուլերում՝ կարևորելով նրա հետ քննարկումներ անել, խորհրդակցել այս կամ այն տեսարանն ընթացքում այլ կերպ ներկայացնելու, փոփոխելու համար։

Ես, սեփական փորձից ելնելով (երբ իմ ֆիլմերի ժամանակ ես պետք է համագործակցեի սցենարիստի հետ)՝ հասկանում եմ, թե որքան բարդ է ռեժիսորի համար փոխանցել իր զգացողությունները սցենարիստին, որ հենց այդպիսի իրականություն է ուզում ստանալ, այն ժամանակ, երբ սցենարիստն այդ նույն պատմությունն այլ կերպ է տեսնում և կարող է դա անհամաձայնություններ ծնել, ուստի ես աշխատում եմ քայլել Ջիվանի մտքերին համընթաց,  օգնելու, թույլ տալու նրան լիարժեք զգալու ֆիլմը՝ հենց իր զգացողությամբ, որը պետք է նաև նրա հոգու կանչը լինի՝ նույնքան անկեղծ ու հավաստի։ Եթե դա լինի, ապա ֆիլմն էլ կհաջողվի։

Այսօր, ըստ Ձեզ, ինչ մարտահրավերների են բախվում երիտասարդ կինեմատոգրաֆիստները:

Այսօր, վիրուսի հետևանքով, շատ ծրագրեր են հետաձգվել աշխարհում, զգալի տուժել է նաև կինեմատոգրաֆը։ Հետաձգվել են կինոփառատոնները, արտադրությունները, ֆինանսական աջակցություն ցուցաբերող ֆոնդերը հետաձգել են դիմումների ընդունելությունն ընդհուպ մինչև հաջորդ տարի։ Եթե այն ժամանակ դժվար էր համագործակցության, ֆինանսի փնտրտուքը, այժմ կրկնապատկվել, եռապատկվել է։ Եվ այս ոչ դյուրին ժամանանկներում մենք իսկապես շատ շնորհակալ ենք ՀՀ ազգային կինոկենտրոնին, կինոնախագծի՝ վերջերս ունեցած զարգացման փուլի ֆինանսավորման հաստատման համար, որը շատ կարևոր է մեր համաարտադրողների հետ հետագա զարգացումների, ֆիլմի ապագայի համար։ Այն չունենալը՝ առավել ևս այս դժվարին ժամանակներում, էլ ավելի բարդություններ կստեղծեր ֆիլմի իրականացման համար։ Յուրաքանչյուր ֆիլմարտադրող, կինեմատոգրաֆիստ կարծում եմ անընդհատ պայքարի մեջ է առաջին հերթին հենց իր առջև ծառացած ֆինանսական խնդիրների հետ, որի պատճառով՝ ստեղծված խոչընդոտների արդյունքում հաճախ տուժում է պատմությունը։

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ կինեմատոգրաֆիստներին:

Երբեք չկորցնել հավատը, հանել «անհնար է» բառը մտքերից, ուղեղից, ձերբազատվել նախանձից, ատելությունից, չկոտրվել և առաջ ընթանալ՝ հանուն մեծ նպատակների… Անկախ պաշտոնից և զբաղեցրած դիրքից յուրաքնչյուրս առաջին հերթին պետք է լինենք բարի, անկեղծ, կամեցող, զարգացնենք մեր մեջ սերը մարդկության, միմյանց, շրջակա միջավայրի հանդեպ, կարծում եմ սա է հաջողության և ներդաշնակ կյանքի ուղեցույցը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ BerlinaleԲեռլինալեԲեռլինալե-2020լրահոսԿինոկենտրոնՀայաստանՀայաստանի ազգային կինոկենտրոնհայկական կինոհայկական ֆիլմՆարինե ՈսկանյանպրոդյուսերՋիվան Ավետիսյանռեժիսորսցենարիստ
Նախորդ նյութը

Կինոարդյուաբերության արձագանքը AMC-Universal գործարքին

Հաջորդ նյութը

Netflix-ի ֆիլմադարանը կհամալրվի «Խոստում» կինոնկարով

Առնչվող Նյութեր

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Երկու լուսին» ֆիլմի cash rebate-ի համար նախատեսվել է 1,922 մլն դրամ․ ծրագրի 124,335 մլն դրամ բյուջեից պայմանագրերով մնում է 13,162...

Հաջորդ նյութը
Netflix-ի ֆիլմադարանը կհամալրվի «Խոստում» կինոնկարով

Netflix-ի ֆիլմադարանը կհամալրվի «Խոստում» կինոնկարով

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    5 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • OnOff ստուդիայի «Զակո»-ն կկենդանանա օսկարակիր պրոդյուսերի մասնակցությամբ

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Արխիվի կինոֆոտոֆոնո մասնաճյուղը փոխանցվում է Հայաստանի կինոյի հիմնադրամին. նախագիծ

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: