Lucasfilm

Ընկերությունը հայտարարել է «Մանդալորացու» երկու սփին-օֆֆների մասին՝ «Նոր Հանրապետության ռենջերները» և «Ասոկա»՝ Ռոզարիո Դոուսոնի մասնակցությամբ գլխավոր դերում:
Այնուհետև ներկայացվեց Կասիան Անդորի մասին պատմող «Անդոր» սերիալի տեսահոլովակը։ Այն կթողարկվի 2022 թվականին, ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Դիսնեյը հաստատել է, որ Հեյդեն Քրիստենսենը կվերադառնա Էնաքին Սքայուոքերի (ավելի ճիշտ՝ Դարթ Վեյդերի) դերին Օբի-Վան Քենոբիի մասին պատմող սերիալում: Սյուժեն կընթանա «Սիթհերի վրեժի» իրադարձություններից 10 տարի անց։
Ներկայացվել է նաև «The Bad Batch»/«Վատ Զորախումբը» դեբյուտային թրեյլերը։ Մուլտսերիալը նույնիսկ մոտավոր թողարկման ամսաթիվ չունի։
«Աստղային պատերազմների» հաջորդ ֆիլմը ստացել է «Rogue Squadron»/«Ըմբոստ Էսկադրոնը» անվանումը։ Նրա բեմադրությամբ կզբաղվի «Հրաշք կին» ֆիլմի ռեժիսոր Փեթի Ջենքինսը։
«Աստղային պատերազմների» երկրպագուներին սպասում են նաև «Լենդո» սերիալը, Visions պատմությունների անթոլոգիան և The Acolyte շոուն՝ Բարձրագույն Հանրապետության դարաշրջանի վերջի մասին: Կթողարկվի նաև «Դրոիդի պատմությունը»: Ստուդիան վերանայում է «Ուիլոու» Ուորվիկ Դևիսի մասնակցությամբ, որը վերադառնում է իր դերին:
Թերթեք էջը Marvel, Pixar ընկերությունների նյութերին ծանոթանալու համար:








































